Եժի Շտուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եժի Շտուհրից)
Եժի Շտուր
լեհ.՝ Jerzy Stuhr
Ծնվել էապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրԿրակով, Լեհաստան[4]
ԿրթությունԿրակովի համալսարան, Ստանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա և Stefan Żeromski Lyceum in Bielsko-Biała?
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, ֆակուլտետ, սցենարիստ, գրող, կինոդերասան, թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ և ռեժիսոր
Երեխա(ներ)Մասիեյ Շթուհռ
Պարգևներ և մրցանակներ

Եժի Օսկար Շտուր (լեհ.՝ Jerzy Oskar Stuhr, ապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3], Կրակով, Լեհաստան[4]), լեհական թատրոնի և կինոյի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և մանկավարժ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եժի Շտուրը ծնվել է Կրակովում։ Հայրը ավստրիացի էր, իսկ մայրը՝ լեհուհի։ 1972 թվականին ավարտել է Կրակովի պետական բարձրագույն թատերական դպրոցը, որից հետո մինչև 1991 թվականը աշխատել է Կրակովի Հին թատրոնում։ Արժանացել է բազմաթիվ պատվավոր պարգևների, ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում խաղացած դերերի համար։ 1980-ական թվականներին ելույթներ է ունեցել Իտալիայում և 1982 թվականին արժանացել քննադատների մրցանակին։ Դասավանդում է Կրակովի պետական բարձրագույն թատերական ուսումնարանում և 1991-1996 թվականներին եղել է այդ հաստատության ռեկտորը։

Եժի Շտուրը նկարահանվել է լեհ հայտնի ռեժիսորների ֆիլմերում։ Այդ ֆիլմերից են «Միլիոն Լաուրայի համար» (1971թ.), «Գիշերվա երրորդ մասը» (1971թ.), «Կինոսիրողը» (1979թ.), «Պատահար» (1981թ.), «Աշխարհների պատերազմը. Հաջորդ հարյուրամյակը» (1981թ.), «Նոր ամազոնուհիներ» («Սեքս առաքելություն» 1983թ.), «Հանդարտ արևի տարին» (1985թ.), «Օ-բի, օ-բա. Քաղաքակրթության վերջը» (1984թ.), «Կինգսայզ» (1987թ.), «Դեժա Վյու» (1989թ.), «Երեք գույն. Սպիտակ» (1993թ.), «Վարձու մարդասպանը» (1997թ.), «Դաուն Հաուս» (2001թ.) և այլն։ Եժի Շտուրի ռեժիսորական աշխատանքներից են «Մեղսագործուհիների ցուցակը» (1994թ.), «Սիրային պատմություններ» (1997թ.), «Մեկ շաբաթ տղամարդու կյանքից» (1999թ.), «Շուրջպար» (2007թ.) և այլ ֆիլմեր։ 2000-2010 թվականներին Եժի Շտուրը զբաղվում էր աուդիոգրքերի ձայնագրմամբ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եժի Շտուրը ամուսնացել է ջութակահարուհի Բարբարա Շտուրի հետ։ Ունի երկու երեխա։ Որդին դերասան Մացեյ Շտուրն է, իսկ դուստրը՝ նկարչուհի Մարիաննա Շտուրը։

2011 թվականին Եժի Շտուրը կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում։ Նրա մոտ հայտնաբերել էին կոկորդի քաղցկեղ։ Նա լուրջ խնդիրներ ուներ նաև նախկինում տարած ինֆարկտի պատճառով, որի արդյունքում գրել էր «Սրտային հիվանդություն, կամ իմ կյանքն արվեստում» գիրքը։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1971 Միլիոն Լաուրայի համար Milion za Laure գորալի որդին
1971 Գիշերվա երրորդ մասը Trzecia czesc nocy ինստիտուտի լաբորանտ
1972 Թափանցում Na wylot -
1975 Վախ Strach հոթելի աշխատակից
1976 Սպի Blizna օգնական
1976 Ճնշման փորձ Próba cisnienia Էլիզաբեթի ամուսինը
1976 Հանգիստ Spokój Անտեկ
1977 Պարահանդեսի կարգադրիչը Wodzirej Լուտեկ
1978 Նոյեմբերյան գիշեր Noc listopadowa Վիսոցկի
1978 Առանց անզգայացման Bez znieczulenia Եժի Պորեբովիչ
1978 Գավառային դերասաններ Aktorzy prowincjonalni Վոյցեխ Գլոսովիչ
1979 Կինոսիրողը Amator Ֆիլիպ Մոս
1979 Ճանապարհին Útközben -
1979 Հնարավորություն Szansa Զբիգնև
1980 Տարիների ընթացքի հետ, օրերի ընթացքի հետ Z biegiem lat, z biegiem dni... Ալֆոնս Ֆիկալսկի
1980 Գիշերային թիթեռը Cma -
1980 Զննություն տեղում Wizja lokalna 1901 Վագներ
1981 Հեռավոր երկրից From a Far Country ինժեներ
1981 Աշխարհների պատերազմը. Հաջորդ հարյուրամյակը Wojna swiatów - nastepne stulecie ասպիրանտ
1982 Արքաների մայրը Matka Królów -
1983 Սեքս առաքելություն (Նոր ամազոնուհիներ) Seksmisja Մաքս
1984 Օ-բի, Օ-բա. Քաղաքակրթության վերջը O-bi, O-ba - Koniec cywilizacji Սոֆտ
1984 Հանդարտ արևի տարին Rok spokojnego slonca Աձիո
1985 Մեդիումը Medium Գեորգ Նեց
1986 Գա, Գա. Փառք հերոսներին Ga, Ga - Chwala bohaterom -
1986 Տարվա հերոսը Bohater roku Լուտեկ
1987 Գնացք դեպի Հոլիվուդ Pociag do Hollywood տնօրեն
1987 Էրոսի աղեղը Luk Erosa Ստանիսլավ
1987 Ջոն Լ-ի մահը Smierc Johna L. -
1987 Կինգսայզ Kingsajz Կիլկույադեկ
1987 Ոճիր և պատիժ Zbrodnia i kara Պորֆիրի Պետրովիչ
1988 Քաղաքացի Պիշչիկը Obywatel Piszczyk Յան Պիշչիկ
1988 Տասնաբանյա Dekalog Եժի
1989 Դեժա Վյու Deja vu Ջոննի Պոլլակ
1991 Կյանք կյանքի դիմաց Zycie za zycie Պրալատ
1993 Ագաթայի առևանգումը Uprowadzenie Agaty Ագաթայի հայրը
1993 Երեք գույն. Սպիտակ Trois couleurs: Blanc Յուրեկ
1994 Մեղսագործուհիների ցուցակը Spis cudzoloznic Գուստավ
1996 Իր մոր մայրը Matka swojej matki -
1997 Սիրային պատմություններ Historie milosne դասախոս, Եժի Մատալովսկի
1997 Վարձու մարդասպանը Kiler կոմիսար Ռիբա
1998 Վարձու մարդասպանը 2 Kilerów 2-óch կոմիսար Ռիբա
1999 Մեկ շաբաթ տղամարդու կյանքից Tydzień z życia mężczyzny Ադամ Բորովսկի
2000 Ուրիշ մարդկանց կյանքը La vita altrui -
2000 Մեծ կենդանի Duze zwierze Ժիգմունդ Սավիցկի
2001 Դաուն Հաուս Даун Хаус գեներալ Իվոլգին
2003 Շոու Show բոս
2003 Եղանակը վաղը Pogoda na jutro Յուզեֆ Կոզյոլ
2005 Պերսոնա նոն գրատա Persona non grata Ռադկա
2005 Հիանալի օր Doskonale popoludnie Միկոլայի հայրը
2005 Արյե Арье Արյե
2006 Կայման Il caimano Եժի Ստուրովսկի
2006 Դերեր կատարելով The Making of Parts մարդ
2007 Շուրջպար Korowód ռեկտոր
2008 Խլահավը Глухарь Լեհաստանի դեսպանը
2010 Միստիֆիկացում Mistyfikacja -
2010 Ես քեզ հետ եմ Io sono con te -
2011 Մենք Պապ ունենք Habemus Papam Վատիկանի ներկայացուցիչ
2014 Քաղաքացին Obywatel Յան Բրատեկ

Ռեժիսոր

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1994  Մեղսագործուհիների ցուցակը Spis cudzoloznic
1997  Սիրային պատմություններ Historie milosne
1999  Մեկ շաբաթ տղամարդու կյանքից Tydzień z życia mężczyzny
2000  Մեծ կենդանի Duze zwierze
2003  Եղանակը վաղը Pogoda na jutro
2007  Շուրջպար Korowód
2012  Անտեսանելի աշխարհ Mundo Invisível
2014  Քաղաքացին Obywatel

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119309521 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.polityka.pl/tygodnikpolityka/kultura/paszporty/164480,1,film-jerzy-stuhr.read
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Շտուր» հոդվածին։