Jump to content

Եժի Շտուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եժի Շտուր
լեհ.՝ Jerzy Stuhr
Ծնվել էապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…]
ԾննդավայրԿրակով[4]
Մահացել էհուլիսի 9, 2024(2024-07-09)[5][6] (77 տարեկան)
Մահվան վայրԿրակով[7]
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
ԿրթությունԿրակովի համալսարան (1970), Ստանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա և Stefan Żeromski Lyceum in Bielsko-Biała?
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր, համալսարանի դասախոս, սցենարիստ, գրող, կինոդերասան, թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ, ռեժիսոր, թատերական ուսուցիչ, թատերագետ և դերասան
ԱշխատավայրՍտանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա[8], Շլոնսկի համալսարան[8] և Helena Modrzejewska National Old Theater in Kraków?
Ամուսին(ներ)Barbara Stuhr?[4]
Երեխա(ներ)Մասիեյ Շթուհռ[4] և Marianna Stuhr?[9]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունPolish Film Academy? և Q9185991?

Եժի Օսկար Շտուր (լեհ.՝ Jerzy Oskar Stuhr, ապրիլի 18, 1947(1947-04-18)[1][2][3][…], Կրակով[4] - հուլիսի 9, 2024(2024-07-09)[5][6], Կրակով[7]), լեհական թատրոնի և կինոյի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և մանկավարժ։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եժի Շտուրը ծնվել է Կրակովում։ Հայրը ավստրիացի էր, իսկ մայրը՝ լեհուհի։ 1972 թվականին ավարտել է Կրակովի պետական բարձրագույն թատերական դպրոցը, որից հետո մինչև 1991 թվականը աշխատել է Կրակովի Հին թատրոնում։ Արժանացել է բազմաթիվ պատվավոր պարգևների, ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում խաղացած դերերի համար։ 1980-ական թվականներին ելույթներ է ունեցել Իտալիայում և 1982 թվականին արժանացել քննադատների մրցանակին։ Դասավանդում է Կրակովի պետական բարձրագույն թատերական ուսումնարանում և 1991-1996 թվականներին եղել է այդ հաստատության ռեկտորը։

Եժի Շտուրը նկարահանվել է լեհ հայտնի ռեժիսորների ֆիլմերում։ Այդ ֆիլմերից են «Միլիոն Լաուրայի համար» (1971թ.), «Գիշերվա երրորդ մասը» (1971թ.), «Կինոսիրողը» (1979թ.), «Պատահար» (1981թ.), «Աշխարհների պատերազմը. Հաջորդ հարյուրամյակը» (1981թ.), «Նոր ամազոնուհիներ» («Սեքս առաքելություն» 1983թ.), «Հանդարտ արևի տարին» (1985թ.), «Օ-բի, օ-բա. Քաղաքակրթության վերջը» (1984թ.), «Կինգսայզ» (1987թ.), «Դեժա Վյու» (1989թ.), «Երեք գույն. Սպիտակ» (1993թ.), «Վարձու մարդասպանը» (1997թ.), «Դաուն Հաուս» (2001թ.) և այլն։ Եժի Շտուրի ռեժիսորական աշխատանքներից են «Մեղսագործուհիների ցուցակը» (1994թ.), «Սիրային պատմություններ» (1997թ.), «Մեկ շաբաթ տղամարդու կյանքից» (1999թ.), «Շուրջպար» (2007թ.) և այլ ֆիլմեր։ 2000-2010 թվականներին Եժի Շտուրը զբաղվում էր աուդիոգրքերի ձայնագրմամբ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եժի Շտուրը ամուսնացել է ջութակահարուհի Բարբարա Շտուրի հետ։ Ունի երկու երեխա։ Որդին դերասան Մացեյ Շտուրն է, իսկ դուստրը՝ նկարչուհի Մարիաննա Շտուրը։

2011 թվականին Եժի Շտուրը կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում։ Նրա մոտ հայտնաբերել էին կոկորդի քաղցկեղ։ Նա լուրջ խնդիրներ ուներ նաև նախկինում տարած ինֆարկտի պատճառով, որի արդյունքում գրել էր «Սրտային հիվանդություն, կամ իմ կյանքն արվեստում» գիրքը։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1971Միլիոն Լաուրայի համարMilion za Laureգորալի որդին
1971Գիշերվա երրորդ մասըTrzecia czesc nocyինստիտուտի լաբորանտ
1972ԹափանցումNa wylot-
1975ՎախStrachհոթելի աշխատակից
1976ՍպիBliznaօգնական
1976Ճնշման փորձPróba cisnieniaԷլիզաբեթի ամուսինը
1976ՀանգիստSpokójԱնտեկ
1977Պարահանդեսի կարգադրիչըWodzirejԼուտեկ
1978Նոյեմբերյան գիշերNoc listopadowaՎիսոցկի
1978Առանց անզգայացմանBez znieczuleniaԵժի Պորեբովիչ
1978Գավառային դերասաններAktorzy prowincjonalniՎոյցեխ Գլոսովիչ
1979ԿինոսիրողըAmatorՖիլիպ Մոս
1979ՃանապարհինÚtközben-
1979ՀնարավորությունSzansaԶբիգնև
1980Տարիների ընթացքի հետ, օրերի ընթացքի հետZ biegiem lat, z biegiem dni...Ալֆոնս Ֆիկալսկի
1980Գիշերային թիթեռըCma-
1980Զննություն տեղումWizja lokalna 1901Վագներ
1981Հեռավոր երկրիցFrom a Far Countryինժեներ
1981Աշխարհների պատերազմը. Հաջորդ հարյուրամյակըWojna swiatów - nastepne stulecieասպիրանտ
1982Արքաների մայրըMatka Królów-
1983Սեքս առաքելություն (Նոր ամազոնուհիներ)SeksmisjaՄաքս
1984Օ-բի, Օ-բա. Քաղաքակրթության վերջըO-bi, O-ba - Koniec cywilizacjiՍոֆտ
1984Հանդարտ արևի տարինRok spokojnego sloncaԱձիո
1985ՄեդիումըMediumԳեորգ Նեց
1986Գա, Գա. Փառք հերոսներինGa, Ga - Chwala bohaterom-
1986Տարվա հերոսըBohater rokuԼուտեկ
1987Գնացք դեպի ՀոլիվուդPociag do Hollywoodտնօրեն
1987Էրոսի աղեղըLuk ErosaՍտանիսլավ
1987Ջոն Լ-ի մահըSmierc Johna L.-
1987ԿինգսայզKingsajzԿիլկույադեկ
1987Ոճիր և պատիժZbrodnia i karaՊորֆիրի Պետրովիչ
1988Քաղաքացի ՊիշչիկըObywatel PiszczykՅան Պիշչիկ
1988ՏասնաբանյաDekalogԵժի
1989Դեժա ՎյուDeja vuՋոննի Պոլլակ
1991Կյանք կյանքի դիմացZycie za zycieՊրալատ
1993Ագաթայի առևանգումըUprowadzenie AgatyԱգաթայի հայրը
1993Երեք գույն. ՍպիտակTrois couleurs: BlancՅուրեկ
1994Մեղսագործուհիների ցուցակըSpis cudzoloznicԳուստավ
1996Իր մոր մայրըMatka swojej matki-
1997Սիրային պատմություններHistorie milosneդասախոս, Եժի Մատալովսկի
1997Վարձու մարդասպանըKilerկոմիսար Ռիբա
1998Վարձու մարդասպանը 2Kilerów 2-óchկոմիսար Ռիբա
1999Մեկ շաբաթ տղամարդու կյանքիցTydzień z życia mężczyznyԱդամ Բորովսկի
2000Ուրիշ մարդկանց կյանքըLa vita altrui-
2000Մեծ կենդանիDuze zwierzeԺիգմունդ Սավիցկի
2001Դաուն ՀաուսДаун Хаусգեներալ Իվոլգին
2003ՇոուShowբոս
2003Եղանակը վաղըPogoda na jutroՅուզեֆ Կոզյոլ
2005Պերսոնա նոն գրատաPersona non grataՌադկա
2005Հիանալի օրDoskonale popoludnieՄիկոլայի հայրը
2005ԱրյեАрьеԱրյե
2006ԿայմանIl caimanoԵժի Ստուրովսկի
2006Դերեր կատարելովThe Making of Partsմարդ
2007ՇուրջպարKorowódռեկտոր
2008ԽլահավըГлухарьԼեհաստանի դեսպանը
2010ՄիստիֆիկացումMistyfikacja-
2010Ես քեզ հետ եմIo sono con te-
2011Մենք Պապ ունենքHabemus PapamՎատիկանի ներկայացուցիչ
2014ՔաղաքացինObywatelՅան Բրատեկ

Ռեժիսոր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1994 Մեղսագործուհիների ցուցակըSpis cudzoloznic
1997 Սիրային պատմություններHistorie milosne
1999 Մեկ շաբաթ տղամարդու կյանքիցTydzień z życia mężczyzny
2000 Մեծ կենդանիDuze zwierze
2003 Եղանակը վաղըPogoda na jutro
2007 ՇուրջպարKorowód
2012 Անտեսանելի աշխարհMundo Invisível
2014 ՔաղաքացինObywatel

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Շտուր» հոդվածին։