Դևիդ Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Դևիս
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Ուորիքի համալսարան, Հարվարդի համալսարան, Bec School?, Լոնդոնի բիզնես դպրոց և Հարվարդի բիզնես դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 23, 1948(1948-12-23)[1] (75 տարեկան)
Ծննդավայր Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ daviddavismp.com

Դևիդ Դևիս (անգլ.՝ David Michael Davis, դեկտեմբերի 23, 1948(1948-12-23)[1], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ։ Բրեքսիթի հարցերով նախարար (2016 թվականից մինչև 2018 թվականը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Ուորիքի համալսարանը՝ Մոլեկուլային ֆիզիկայի և համակարգչային գործի բակալավրի աստիճանով, 1973 թվականին՝ Լոնդոնի բիզնես դպրոցը՝ գիտությունների մագիստրոսի աստիճանով և 1985 թվականին՝ Հարվարդի բիզնես դպրոցը[2]։

1987-1997 թվականներին Բութֆերի ընտրատարածքից (մինչև 1996 թվականը՝ Համբերսայդ կոմսության տարածքում, 1996-1997 թվականներին՝ Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր և Հյուսիսային Լինքոլնշիր կոմսությունների տարածքում), 1997 թվականից մինչև 2008 թվականի հունիսի 18-ը Հոլթեմփրայս և Հաուդեն ընտրատարածքից Համայնքների պալատի անդամ (կամավոր հրաժարական տվեց ի նշան կառավարության կողմից ահաբեկչության դեմ պայքարի ձևերում նախնական կալանքի 42-օրյա ժամկետի սահմանման դեմ բողոքի, դրանով իսկ լրացուցիչ ընտրություններ հրահրեց՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել քաղաքացիական ազատությունների վրա կախված սպառնալիքի վրա, առաջադրեց իր թեկնածությունը և կրկին հաղթեց, բայց զրկվեց ստվերային կաբինետում իր տեղից[3])։ Զբաղեցրել է Գանձապետարանի ֆինանսական քարտուղար Ֆրենսիս Մոդայի (1988-1990), մեծամասնության խորհրդարանական կազմակերպչի օգնականի (1990-1993), պետական ծառայության և գիտության կառավարման խորհրդարանական քարտուղարի (1993-1994) պաշտոնները։ Ներքին ստվերային նախարար, սահմանադրական և իրավական հարցերի նախարար (2003-2004), ստվերային ներքին գործերի նախարար (2003-2008)[4]։

Ջոն Մեյջորի կառավարության Եվրոպայի հարցերով կրտսեր նախարար (1994 թվականի հուլիսի 20-ից 1997 թվականի մայիսի 2-ը)։

2005 թվականին նա պարտվել էր Դևիդ Քեմերոնին Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարում։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին։ Քեմերոնին հաջորդել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, նրա աշխատասենյակում Դևիդ Դևիսը նշանակվել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախարար:

2018 թվականի հուլիսի 6-ին վարչապետ Չեքերսի երկրամասային նստավայրում տեղի ունեցած կառավարության 12-րդ նիստի ընթացքում համաձայնեցվել է ԵՄ-ից երկրի դուրս գալու ծրագիրը, որը նախատեսում է արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների ազատ առևտրի գոտու ստեղծում, ինչպես նաև Եվրամիության և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածքի կազմակերպում[5]։

2018 թվականի հուլիսի 8-ին Դևիսը պաշտոնաթող Է եղել՝ ընդունված որոշումների հետ անհամաձայնության պատճառով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «David Davis MP». Vote2001: Candidates (անգլերեն). BBC. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  3. «David Davis cruises to victory in the Haltemprice and Howden by-election» (անգլերեն). Channel 4. 2008 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  4. «David Davis MP». Democracy Live (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Brexit: Cabinet agrees 'collective' stance on future EU deal» (անգլերեն). BBC News. 2018 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  6. Максим Макарычев. Исход с Даунинг-стрит. Российская газета (9 июля 2018)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]