Հյուսիսային Լինքոլնշիր
| Երկիր | |
|---|---|
| Մասն է | Լինկոլնշիր |
| Կարգավիճակ | unitary authority area in England? և borough in the United Kingdom? |
| Մտնում է | Լինկոլնշիր |
| Վարչկենտրոն | Scunthorpe? |
| Օրենսդրական մարմին | council of North Lincolnshire Council? |
| Բնակչություն | ▼170 042 մարդ (2022)[1] |
| Տարածք | 846,2966 կմ² (2016)[2] |
| Հիմնադրված է | ապրիլի 1, 1996 թ. |
| Փոխարինեց | Humberside? |
| ISO 3166-2 կոդ | GB-NLN |
| 53°36′N 0°39′W / 53.6°N 0.65°W | |
| northlincs.gov.uk | |
Հյուսիսային Լինքոլնշիր (անգլ.՝ North Lincolnshire)՝ ունիտար միավոր Լինքոլնշիր կոմսության հյուսիսում։ Ունիտար միավորի գլխավոր և ամենամեծ քաղաքը Սկանտորպն է (բնակչություն՝ 72 հազար մարդ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմավորվել է 1996 թվականի ապրիլի 1-ին՝ Գլենֆորդ, Սկանտորպ, Բոտֆերի շրջանների վերակազմավորման և Լինքոլնշիր կոմսության կազմի մեջ մտնելու ժամանակ (նախկինում մտնում էին Համբերսայդ կոմսության կազմի մեջ)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղեցնում է 846 կմ² տարածք, հյուսիս-արևելքից ողողվում է Համբերի էստուարի ջրերով, հարավ-արևելքում սահմանակից է Հյուսիսարևելյան Լինքոլնշիրին, հարավում՝ Լինքոլնշիր և Նոթինգեմշիր կոմսություններին, արևմուտքում՝ Սաութ Յորքշիր կոմսությանը, հյուսիս-արևմուտքում՝ Իստ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսությանը։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունիտար միավորի կազմի մեջ մտնում է 8 քաղաք՝
- Բարտոն-ապոն-Համբեր
- Բրիգ
- Բրոտոն
- Կիրտոն ին Լինդսի
- Կրոուլ
- Սկանտորպ
- Ուինտերտոն
- Էպվորտ

Հյուսիսային Լինքոլնշիրը Անգլիայի քարտեզի վրա
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Լինքոլնշիր ունիտար միավորի տարածքում բնակվում է 152 849 մարդ։ Բնակչության միջին խտությունը 181 մարդ/կմ² է (2001 թվականի տվյալներ)[3]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկանտորպ քաղաքում հիմնվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ «Սկանտորպ Յունայթեդ», որը 2010/2011 թվականին մասնակցել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությանը՝ մրցակիցներին ընդունելով Գլենֆորդ Պարկ մարզադաշտում (9 հազար հանդիսատես)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/populationandmigration/populationestimates/datasets/estimatesofthepopulationforenglandandwales
- ↑ https://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.

