Դորզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորզ
Հիմնական տվյալներ
Ժանրեր Բլյուզ Ռոք
Մասնագիտություն Ամերիկյան Ռոք խումբ
Լեյբլ Elektra,Rhino
Կայք https://thedoors.com/home

Դորզ-ը ամերիկյան ռոք խումբ էր որը ձևավորվել է 1965 թվականին Ջիմ Մորիսոն-ի և Ռեյ Մանզարեկի կողմից հետագայում խմբին միացել են նաև Ջոն Դենսմորը և Ռոբի Կրիեգերը։ Խումբ ձայանգրել է 9 ստուդիական ալբոմ և վաճառել է շուրջ 100 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում որից 32,5 միլիոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1993 թվականին խումբը մտել է Ռոք ն Ռոլլի Փառքի Սրահ:

Պատմություն[խմբագրել]

Ռեյ Մանզարեկը 1965 թւականին Ջիմ Մորիսոնի հետ հիմնել է «Դը Դորզ» խումբը։

Այն լայն ճանաչում էր ստացել 1960-ականների վերջերին։ 1967-1971թթ.-ին «Դը Դորզ»-ը ձայնագրել է 6 ստուդիական ալբոմ, որոնցից մեծամասնությունը հետագայում հիշվում էին և հիմա էլ հիշվում են որպէս ռոք-ի դասական և մեծ ազդեցություն թողնող ալբոմներ։

Մորիսոնի մահվանից հետո՝ 1971թ.-ին Մանզարեկը կարճ ժամանակով դարձավ խմբի առաջնորդողը, սակայն հետագա երկու տարիներին թողարկված երկու ալբոմները հաջողություւն չունեցան և 1973թ.-ին «Դը Դորզ»-ը դադարեց գոյություն ունենալ։

Դենսմորի գիրքը[խմբագրել]

The Doors-ի նախկին հարվածահար Ջոն Դենսմորը փորձում է կենդանի պահել Ջիմ Մորիսոնի ոգին իր նոր գրքում: Դենսմորի նոր գիրքը կոչվում է The Doors Unhinged («Դռներն առանցքներից հանված»): Սա 68-ամյա հարվածահարի առաջին փորձը չէ լույս սփռելու իր նախկին խմբի՝ լեգենդար The Doors-ի կենսագրության վրա: 1991-ին լույս էր տեսել իր «Riders on the Storm» գիրքը, որը բեսթսելեր էր դարձել՝ ըստ The New York Times թերթի: Իր նոր գրքում Դենսմորը մանրամասն պատմում է իր եւ Ջիմ Մորիսոնի իրավաժառանգների դատական պայքարի մասին, նախկին խմբակիցներ՝ ստեղնահար Ռեյ Մանզարեկի եւ կիթառահար Ռոբբի Կրիգերի հետ՝ The Doors-ի անվանումն ու տարբերանշանը օգտագործելու կապակցությամբ: Մանզարեկն ու Կրիգերը, The Cult-ի երգիչ Իեն Էսթբերիի հետ միասին 2002-ին խումբ ստեղծեցին եւ շրջագայություն սկսեցին որպես The Doors-ի նոր տարբերակ՝ The Doors of the 21st Century անվան ներքո: 2003-ին Ջոն Դենսմորը դատական հայց ներկայացրեց՝ նախկին խմբակիցներին հետ պահելու խմբի անունն օգտագործելուց, սակայն այն մերժվեց դատարանի կողմից, իսկ Ռեյ Մանզարեկը հայտարարեց, որ Ջոն Դենսմորի՝ խմբին միանալու հրավերը դեռեւս ուժի մեջ է: Դենսմորն, իր հերթին, պարբերաբար մերժում էր այդ հրավերները՝ համարելով, որ դա ուղղակի գումար վաստակելու միջոց է եւ հանդիսատեսի հանդեպ խաբեություն: 2005-ին հայտնի դարձավ, որ Դենսմորն ու Ջիմ Մորիսոնի իրավաժառանգները միավորել են ուժերը՝ կրկին թույլ չտալու Մանզարեկին ու Կրիգերին օգտագործելու The Doors-ի անվանումը: 2005-ի հուլիսին դատարանը որոշում կայացրեց հօգուտ հայցվորների, ինչը ստիպեց Մանզարեկին ու Կրիգերին փոխել խմբի անվանումը:

Խմբի համերգը Դանիայում 1968 թվականին

Նրանք սկսեցին հանդես գալ որպես D21C, իսկ այնուհետեւ որպես Riders on the Storm, ըստ The Doors-ի մորիսոնյան ժամանակաշրջանի վերջին ձայնասկավառակի, 1971-ին լույս տեսած L.A. Woman-ի վերջին երգի: The Doors-ի մասին պատմող նոր գրքում Ջոն Դենսմորը նաեւ անդրադառնում է խմբի երգացանկը կոմերցիոն դարձնելու դեմ Ջիմ Մորիսոնի դիրքորոշմանը: Associated Press-ի հարցին, թե ինչ է Դենսմորը ցանկանում պատմել մարդկանց նոր գրքում, մեկն արդեն գրած լինելուց հետո, Դենսմորը պատասխանում է. «Ջիմն անզիջողական ոգի ուներ եւ իսկապես մտահոգված էր երգացանկի վերաբերյալ: Come on Buick, light my fire-ը մի բան էր, որ նա երբեք չէր անի: Դա մի բան է, որ ես երբեք չեմ մոռանա: Ես ուրախ եմ, որ նա ինձ սովորեցրեց, որ փողը կարեւոր է, բայց ամենակարեւորը չէ… Գիրքը սկսվում է նրանով, որ Ջիմն ասում է. «Դուք, տղերք, փորձում եք փոխել Light My Fire-ի իմաստը: Դուք խելագար եք»: Եվ նա նույնիսկ չէր գրել այդ երգը, ի սկզբանե:

Նա միայն ավելացրել էր Our love become a funeral pyre տողը, որը բացակայում էր: Այնպես որ, նա մտահոգված էր գործի ամբողջ էությամբ: Այնուամենայնիվ, մայիսի 3-ին հեռարձակված ամերիկյան Late Night with Jimmy Fallon հեռուստատեսային հաղորդման ընթացքում Ջոն Դենսմորն ասել է, որ հնարավոր է համարում նախկին խմբակիցների հետ վերամիավորվելու գաղափարը: Նա, մասնավորապես, հայտնել է. «Ես միշտ ասում եմ՝ եթե Ջիմն այնտեղ հայտնվի, ես տեղում կլինեմ մեկ րոպեի ընթացքում: Բայց հիմա ես մտածում եմ. Pink Floyd-ն ուներ իր ներքին պայքարները, բայց նրանք նվագեցին Live 8-ին, կամ նման մի բան: Այնպես որ, մեկ կամ մի երկու բարեգործական համերգներ՝ դա լիովին միտք ունի»: Ավելի վաղ ABC News Radio-ին տված հարցազրույցում Դենսմորը կարծիք էր հնչեցրել, թե ճիշտ հանգամանքների պարագայում պատրաստ է դրական արձագանքել Ռեյ Մանզարեկի եւ Ռոբբի Կրիգերի հետ ելույթ ունենալու առաջարկին: «Մենք նորից միմյանց էլեկտրոնային նամակներ ենք գրում: Ապաքինումը սկսվել է: Ես այն կարծիքին եմ, որ եթե մենք, հնարավոր է, միասին նորից նվագեինք՝ որպես բարեգործական միջոցառում… դա հրաշալի կլիներ: Խոսքը շրջագայություն սկսելու մասին չէ. Ջիմն այս աշխարհում չէ… բայց դա հիանալի վերամիավորում կլիներ»,- նշել է Դենսմորը:

Դիսկոգրաֆիա[խմբագրել]

  • The Doors (1967)
  • Strange Days (1967)
  • Waiting for the Sun (1968)
  • The Soft Parade (1969)
  • Morrison Hotel (1970)
  • L.A. Woman (1971)
  • Other Voices (1971)
  • Full Circle (1972)
  • An American Prayer (1978)
Commons-logo.svg