Դորա Սաքայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դորա Սաքայան
Dora Sakayan, photograph by Marine Anakhatounian.jpg
Ծնվել էհունվարի 24, 1931(1931-01-24) (88 տարեկան)
Սալոնիկ, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և թարգմանիչ
Ալմա մատերԵրևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն[2] և գերմաներեն[2]
Dora Sakayan Վիքիպահեստում

Դորա Գևորգի Սաքայան (հունվարի 24, 1931(1931-01-24), Սալոնիկ, Հունաստան), Մոնրեալի (Կանադա) ՄակԳիլ (McGill) համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր։ Նախնական մասնագիտացմամբ` գերմանագետ: Ավելի մեծ ճանաչում է գտել իր հայագիտության և կիրառական լեզվաբանությանը նվիրված գործերով։ Սաքայանն առաջինն էր, որ Կանադայում ուղի հարթեց հա­յագիտության զարգացման համար։

Կյանք, կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքայանը ծնվել է 1931 թ. Փոքր Ասիայից Հունաստան գաղթածների ընտանիքում։ Հայրը` Գևորգ Էդուարդի Սաքայանը, Հունաստան է հանգրվանել Ադրիանապոլսից (Էդիրնե), մայրը` Սիրարփի Կարապետի Սաքայանը (ծն. Խաչերյան)` Զմյուռնիայից (Իզմիր)։
Սաքայանը մեծացել է բազմալեզու միջավայրում` վաղ հասակում յուրացնելով արևմտահայերենն ու հունարենը, որոնց անմիջապես հաջորդել է գերմաներենի, ֆրանսերենի ու թուրքերենի իմացությունը։ 1946 թ. Սովետական Հայաստան հայրենադարձվելուց հետո նա իր միջնակարգ և բարձրագույն կրթությունը ստացել է արևելահայերենով և ռուսերենով։ Հետագայում կատարելագործել է անգլերենի իր իմացությունը և որպես լեզվաբան` ուսումնասիրել այլ լեզուներ։ Սաքայանն իր նախնական կրթությունն ստացել է Սելանիկի Կյուլապի Կյուլպենկյան հայկական վարժարանում։ Միջնակարգ կրթություն ստանալու համար հաճախել է տեղի գերմանական գիմնազիան (Deutsche Schule Thessaloniki), իսկ այնուհետև ուսումը շարունակել է Վիեննայի (Ավստրիա) 7-րդ քաղաքամասի օրիորդաց գիմնազիայում (Oberschule für Mädchen, Wien 7)։ 1946 թ. Սաքայանի` չորս հոգուց բաղկացած ընտանիքը հայրենադարձվել է Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Երևանում։ Այստեղ Սաքայանը սովորել է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի գերմանական բաժնում, որտեղ էլ 1952 թ.` ուսումն ավարտելուց հետո, աշխատանքի է նշանակվել որպես գերմաներենի դասախոս։ 1956 թ. հրավիրվել է Երևանի պետական համալսարան որպես ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս։ 1958 թ. Սաքայանը ընդունվել է ասպիրանտուրա` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում։ 1965 թ. այդ նույն ֆակուլտետի գիտխորհրդի առաջ պաշտպանել է գերմաներենի բառակազմության հարցերին նվիրված իր ատենախոսությունն ու ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Վերադառնալով Երևան` 1965 թ. նա ստանձնել է ԵՊՀ-ի օտար լեզուների համահամալսարանական ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1968 թ. Սաքայանը ստացել է օտար լեզուների դոցենտի կոչում։
1975 թ. Սաքայանը տեղափոխվել է Կանադա և այնտեղ շարունակել իր գիտամանկավարժական գործունեությունը ՄակԳիլ համալսարանի գերմանագիտության ամբիոնում։ 1987 թ. նա ստացել է ՄակԳիլ համալսարանում ցկյանս դասավանդելու իրավունք (Tenured Associate Professor), իսկ 1992 թ.` լիարժեք պրոֆեսորի (Full Professor) կոչում։ Բարձր գնահատելով Դորա Սաքայանի` կես դարվա ընթացքում գերմանագիտությանը մատուցած ծառայությունները` Գերմանիայի կառավարությունը 2001թ. հունիսի 27-ին` նրան պարգևադրել է Գերմանական Դաշնության «Արժանյաց կարգի խաչ» (Bundesverdienstkreuz) քաղաքացիական բարձրագույն շքանշանով։
ՄակԳիլ համալսարանի գերմանագիտության ամբիոնում իր դիրքն ամրապնդելուց հետո Սաքայանն սկսեց Կանադայում զարկ տալ հայագիտությանը։ 1981 թ. նա սկիզբ է դրել հայերենի դասընթացների, իսկ 1995 թ.` . հիմնադրել է «Armenian Studies for the English-speaking World» (Հայագիտական ուսումնասիրություններ անգլախոս աշխարհի համար) մատենաշարը։ Նշված շարքի շրջանակներում նա գրել է անգլախոս աշխարհի համար արևելահայերենի և արևմտահայերենի նրա հայտնի բուհական դասագրքերը[3][4], երկլեզու երեք առածանիները (հայերեն-անգլերեն, հայերեն-գերմաներեն, հայերեն-ֆրանսերեն) և հայագիտական մի շարք այլ կարևոր մենագրություններ ու հոդվածներ։
1995 թ. Սաքայանը ՄակԳիլ համալսարանում կազմակերպեց Հայագիտական 5-րդ միջազգային գիտաժողովը [3] [4], որին մասնակցում էին տարբեր երկրներից 46 հայագետներ (նրանցից տասը` Հայաստանից), իսկ 1996 թ. հրատարակեց այդ գիտաժողովի նյութերի ժողովածուն։ 1997 թ. Սաքայանն իր հայագիտական գործերը տպագրելու համար Մոնրեալում հիմնեց «Arod Books» փոքր հրատարակչությունը։
ՄակԳիլ համալսարանում 25 տարի պաշտոնավարելուց հետո Սաքայանը 2000 թ. թոշակի է անցել և իրեն ամբողջապես նվիրել հայագիտությանը։ Այդ թվականից սկսած` նա ամեն տարի մի քանի ամիս անց է կացնում Հայաստանում[5], որտեղ աշխույժ կերպով համագործակցում է ԵՊՀ-ի հետ։ Այստեղ նա միջազգային գիտաժողովների մերթ կազմակերպիչն է, մերթ մասնակիցը։ Իր նախկին ուսանողուհի Էվելինա Մակարյանի հետ աշխատում է նաև կարևոր աշխատությունների` գերմաներենից հայերեն թարգմանության վրա, իսկ ԵՊՀ-ի հրատարակչությունը իրար հետևից լույս է ընծայում Սաքայանի գրքերն ու թարգմանությունները։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես արևելաեվրոպական դպրոցով անցած գերմանագետ մանկավարժ, Սաքայանը մասնագիտացել է գերմանական բանասիրության և գերմաներենի դասավանդման մեթոդիկայի մեջ։ Այս հենքային գիտելիքները, ինչպես նաև մի շարք լեզուների իմացությունը նրան առաջնորդել են դեպի կիրառական լեզվաբանություն, որի միջգիտակարգային բազմաթիվ ճյուղերից Սաքայանը իր ուշադրությունը կենտրոնացրել է հետևյալ ոլորտների վրա.

  • զուգադրական լեզվաբանություն,
  • օտար լեզուների դասավանդում,
  • թարգմանության տեսություն:

Վերոհիշյալ թեմաներով իր ելույթներում և հրապարակած գործերում Սաքայանը ներկայանում է հինգ լեզվով` հայերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն։

Զուգադրական լեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգադրական իր ուսումնասիրությունների մեջ Սաքայանը նախ գերմաներենը զուգադրում է հնդեվրոպական այլ լեզուների հետ, ինչպես օրինակ` անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը և ժամանակակից հունարենը։ Ապա որպես նորամուծություն` նա ընդգրկում է նաև հայերենը, որն իր ձևաբանության կցական հատկանիշներով առանձնանում է հնդեվրոպական ընտանիքի այլ լեզուներից։ Ի վերջո Սաքայանը զուգադրական իր վերլուծություններում կենտրոնանում է գլխավորապես հայերենի վրա, ընդ որում` մյուս լեզուները դիտարկելով հայերենի պրիզմայի միջով։ Այսպիսի մոտեցման նպատակն է նախ վեր հանել լեզուների կառուցվածքային-տիպաբանական առանձնահատկությունները, ապա` օտար լեզուների դասավանդման բնագավառում գոյություն ունեցող դժվարությունների ոլորտները։ Նրա աշխատություններում լեզվական երևույթների քննարկումները լայնորեն հենվում են հայերեն և ռուսերեն առկա լեզվաբանական գրականության վրա, որը միշտ չէ որ հասանելի է արևմտյան լեզվաբաններին։ Վերջիններիս Սաքայանը ներկայացնում է արևելահայերենի ձևաբանության և շարահյուսության յուրահատկությունները` հատկապես կենտրոնանալով հայերենի բայական համակարգի անդեմ ձևերի` դերբայների հարուստ հարացույցի վրա [5][6]։ 1986 թ. գերմաներեն լույս է տեսնում Սաքայանի հայագիտական առաջին մենագրությունը [7]`նվիրված տեքստի լեզվաբանությանը։ Նրա մեջ դիտարկվում են հայերենի անորոշ դերբայը և նրա միջոցով նախադասության փոխակերպումը նախադասության մասի` [Նա գրեց։ Նրա գրելը …, Նրա գրելու մասին …, Նրա չգրելով հանդերձ …, Նրա գրելները և այլն]։ Ստորոգական բայից փոխակերպված դերբայական այս խտացումները` անվանականացումները (Nominalisierung), գրքում քննարկվում են որպես ասույթային հարակրկնության (անաֆորայի) դեպքեր, որոնք տեքստում դառնում են իմաստային կապակցվածության հզոր միջոց։ Սաքայանի այս գիրքը բարձր գնահատվեց Հայաստանի [8] և գերմանախոս երկրների հայտնի հայագետների ու լեզվաբանների կողմից [9] [10]։

Զուգադրական դարձվածաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչելով մարդկային հաղորդակցման համար լեզուներում գոյություն ունեցող կայուն բառակապակցությունների կարևորությունը՝ Սաքայանը լրջորեն զբաղվում է դարձվածաբանությամբ` այն ընկալելով իր ամենալայն առումով։ Նա հավաքում, դասակարգում և զուգադրում է կենդանի խոսքում վերարտադրվող դարձվածաբանական միավորները, ինչպիսիք են, օրինակ, առօրյա խոսքի մեջ կրկնվող և կենդանի խոսքը կազմակերպող խոսակցական պատրաստի «պատառիկները» (gambits)։ Խոսակցական այդ բանաձևերով Սաքայանը ստեղծում է օտար լեզուների դասավանդման համար հատուկ` թեմատիկ և գործաբանական սկզբունքով խմբավորված երկլեզու (անգլերեն-հայերեն, գերմաներեն-անգլերեն և այլն) ցանկեր, որոնք մեծ տեղ են գրավում նրա դասագրքերում։ Սաքայանի հետաքրքրությունը առածների ու ասացվածքների և հատկապես զուգադրական առածագիտության հանդեպ տվեց իր շոշափելի արդյունքը։ Սկսած անցյալ դարի 90-ական թվականներից` նա ամեն տասնամյակում լույս ընծայեց առածագիտական մեկ առանձին մենագրություն` իր երկլեզու ծաղկաքաղով` 1994/1995 թթ.` անգլերեն [11][12] [13], 2001 թ.` գերմաներեն [14], իսկ ընթացիկ տարում` ֆրանսերեն լեզուներով։ Այս մենագրությունները անգլախոս, գերմանախոս և ֆրանսախոս ընթերցողին ծանոթացնում են ոչ միայն հայկական առածների լեզվա-կառուցվածքային առանձնահատկություններին, այլև պատուհան են բացում դեպի հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում ստեղծված հոգեկերտվածքի, կենսափորձի, մտածելակերպի, վարքուբարքի և հավատալիքների հարուստ աշխարհը։ Դիտարկումները հենվում են 2500 հայկական առած-ասացվածքների վրա, որոնք թարգմանված են համապատասխան լեզվով և խմբավորված` ըստ թեմաների։

Օտար լեզուների դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաքայանի` օտար լեզուների ուսուցման մեթոդիկայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը հայտնի է դեռևս 1960-ական և 1970-ական թվականների գործունեությունից, երբ նա ԵՊՀ-ի օտար լեզուների համահամալսարանական ամբիոնի վարիչն էր։ Այդ շրջանում նա հեղինակել ու համահեղինակել է գերմաներենի դասագրքեր, բառարանագրված ընթերցարաններ և զանազան ուսուցողական նյութեր։ 1975 թ. վերաբնակվելով Կանադայում՝ նա շարունակեց իր գիտական աշխատանքը օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի բնագավառում` ներկայացնելով օտար լեզուների դասավանդման իր սեփական մեթոդը միջազգային գիտաժողովներում և գիտական հոդվածներում։ Լայնորեն կիրառելով լեզվաբանության նորագույն նվաճումները` նա գրեց նոր և ժամանակակից դասագրքեր, որոնք նվիրված են ոչ միայն գերմաներենին [15], այլև հայերենին։ Այսօր աշխարհով մեկ հայտնի են հայերենը զուգադրական մոտեցմամբ անգլախոս աշխարհի համար նրա գրած բուհական քույր դասագրքերը [16][17][18][19]։

Հայոց ցեղասպանության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ է Դորա Սաքայանի ավանդը նաև հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ 1992 թ.-ին ձեռք բերելով իր մայրական պապի` բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը` նա ձեռնամուխ եղավ դրա հրատարակմանը և տարածմանը։ Օրագիրը 1922 թ. Զմյուռնայի աղետի ժամանակագրությունն է։ Այն պատմում է, թե ինչպես Փոքր Ասիայում գտնվող նավահանգիստ քաղաք Զմյուռնիան 1922 թ. սեպտեմբերին հրկիզվեց ներխուժող աթաթուրքյան բանակի կողմից և նրա քրիստոնյա հայ և հույն բնակչությունը հայտնվեց «հրի, ջրի և սրի» միջև։ Օրագիրը նկարագրում է Խաչերյանների ընդարձակ ընտանիքի 1922 թ. սեպտեմբերի ոդիսականը, որից փրկվել է միայն դ-ր Խաչերյանի անմիջական ընտանիքը` կինը, հինգ երեխաներն ու աղախինը` Արաքսին։ Մնացածը` տասը հոգի, այդ թվում` Խաչերյան զույգի մայրերը և եղբայրները, իրենց ընտանիքներով նահատակվեցին։ Սաքայանը մեծ հոր թողած օրագիրը տպագրության պատրաստեց և այն հրատարակեց բնագիր արևմտահայերենով 1995 թ.-ին և 1997 թ.-ին` Մոնրեալում` իր իսկ հիմնած «Արոդ» (Arod) հրատարակչությունում։ Ապա այդ օրագիրը անգլերեն թարգմանելուց հետո ստեղծեց մի ընդարձակ հատոր` ներածականով, վերջաբանով և 70 ծանոթագրություններով, գրականության ցանկով և այլն։ Անգլերեն տարբերակի հիման վրա օրագիրը իրար հետևից հրատարակվեց տարբեր լեզուներով և տարբեր երկրներում, այդ թվում` թուրքերենը Թուրքիայում (2005 թ.)։ Այդ շարքից գերմաներեն, արևելահայերեն և ռուսերեն հրատարակված հատորները պարունակում են Թեսսա Հոֆմանի ընդարձակ ներածականը Զմյուռնիայի աղետի պատմության մասին։ Խաչերյանի օրագիրն այսօր Հայոց ցեղասպանության նվիրված ամենաշատ թարգմանված գիրքն է։

Այնուհետև Սաքայանն է՛լ ավելի ընդգրկվեց ցեղասպանագիտական աշխատանքների մեջ։ Աշխատակցելով հայտնի թուրք հրատարակիչ Ռագըպ Զարաքոլուի հետ` 2010 թ. Սաքայանը դարձավ Թեոդիկի «Յուշարձան Ապրիլի 11-ի» գրքի երկլեզու` հայերեն-թուրքերեն հրատարակության խմբագիրը։ Եվ քանի որ նման գրքի հրատարակումը Հրանդ Դինքի` իր օրոք չիրականացված երազն էր, գրքի առաջին 50 էջերը նվիրված են Հրանդ Դինքին։ Այդ բաժնի հոդվածները ներկայանում են երեք լեզվով` անգլերեն, թուրքերեն և հայերեն։

Վերջին 10 տարում Դորա Սաքայանը Էվելինա Մակարյանի մասնակցությամբ թարգմանել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք նյութեր։ Դրանք մեծ մասամբ ականատեսների վկայություններ են, որոնք Սաքայանը ձեռք է բերում գերմանախոս երկրների գրադարաններից ու արխիվներից։ Դրանց թվում կարևոր տեղ են գրավում շվեյցարացի աբեղա և միսիոնար Jakob Künzler-ի (1871-1949 թթ.) երկու հայտնի գործերը` «Երեսուն տարի ծառայություն Արևելքում» (Dreißig Jahre Dienstam Orient) և «Արյան ու արցունքի երկրում» (Im Lande des Blutes und der Tränen)։ Հայաստանում մեծ արձագանք է գտել նաև Wilhelm Baum-ի «Թուրքիան և իր քրիստոնյա փոքրամասնությունները» (Die Türkei und ihre christlichen Minderheiten) գրքի թարգմանությունը։ 2016 թվականի հոկտեմբերին Սաքայանը հրատարակեց Հայոց ցեղասպանությանը նվիրված մի նոր գործ։ Այն հենվում է ականատեսներ Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիների ձեռագրերի (օրագրություններ, նամակներ, հուշագրություններ) վրա։ Մեծ մասամբ գոթերեն ձեռագրով գրված 100 տարվա վաղեմություն ունեցող այդ հազվագյուտ վավերագրությունները վերծանելուց հետո Սաքայանը նախ գերմաներեն հեղինակել է «Man treibt sie in die Wüste» [«Նրանց քշում են անապատները»] վերնագրով գիրքը, որը 2016 թ.-ի հոկտեմբերին տպագրվեց Ցյուրիխի (Շվեյցարիա) «Limmat-Verlag» հրատարակչությունում [30]։ Շվեցարիայում այդ գիրքն ընդունվեց մեծ ոգևորությամբ, և առաջին իսկ չորս ամսում լույս տեսավ ութը դրական գրախոսություն։ Ապա Սաքայանը պատրաստեց «Նրանց քշում են անապատները» վերնագրով գրքի հայերեն տարբերակը, որը լույս տեսավ 2017 թ.-ի հունիսին ԵՊՀ-ի հրատարակչությունում։ Ներկայումս Սաքայանն աշխատում է նույն գրքի` «They drive them into the desert» անգլերեն տարբերակի վրա։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս գիտա-մանկավարժական իր գործունեության վաղ շրջանում Սաքայանի` տարբեր լեզուների իմացությունը նրան ուղղորդել է դեպի թարգմանությունը, որը նա կատարել է հայերենից օտար լեզուներ կամ հակառակ ուղղությամբ։ Սաքայանը թարգմանել է տարբեր ժանրերի ու ծավալի տեքստեր` արձակ թե չափածո։ Թարգմանչական գործունեությունն ի վերջո Սաքայանին առաջնորդեց դեպի թարգմանության տեսություն։ Սկսած 1981 թվականից` նա մոտ մեկ տասնամյակի ընթացքում` գրեթե ամեն տարվա ամառային կիսամյակների ընթացքում, սերտորեն աշխատակցել է Գերմանիայի Universität des Saarlandes համալսարանի թարգմանության ամբիոնի գործընկերների (ամբիոնի վարիչ՝ Prof. Dr. Wolfram Wilss) հետ։ Այդ տարիները իրենց ներգործությունն ունեցան Սաքայանի թարգմանագիտությանը նվիրված աշխատանքների, ինչպես նաև նրա թարգմանությունների որակի վրա։ Սաքայանի աշխատությունների վրա մի հայացք նետելով կարելի տեսնել, որ նրանց գրեթե բոլորի մեջ միահյուսված է թարգմանությունը։

Աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (2012) Sakayan, Dora, Western Armenian for the English-speaking World.A Contrastive Approach (with CD-ROM). [Արևմտահայերենը անգլախոս աշխարհի համար. Զուգադրական մոտեցմամբ] (ձայնասկավառակի ուղեկցությամբ)։ ԵՊՀ հրատարակչություն, 2012 թ., 457 էջ, ISBN978-5-8084-0890-6:
  • (2009) Sakayan, Dora, Armenian Proverbs in English Translation [Հայկական առածներ անգլերեն թարգմանությամբ]։ Montreal: Arod Books, 236 էջ, ISBN978-0-9699879-6-3:
  • (2007) Sakayan, Dora, Eastern Armenian for the English-speaking World. A Contrastive Approach (with CD-ROM) [Արևելահայերենը անգլախոս աշխարհի համար. Զուգադրական մոտեցմամբ (ձայնասկավառակի ուղեկցությամբ)], ԵՊՀ հրատարակչություն, 539 էջ, ISBN978-5-8084-0-8:
  • (2003) Jahukian, Gevork and Sakayan, Dora, A Universal Theory of Language. Prolegomena to Substantional Linguistics [Գևորգ Ջահուկյան և Դորա Սաքայան. Լեզվի համընդհանուր տեսություն. Նախասություններ լեզվաբանության հիմնանյութի շուրջ։ Ann Arbor: Caravan Books, 335 էջ. ISBN0-88206-105-4:
  • (2001) Sakayan, Dora, Armenische Sprichwörter [Հայկական առածներ] Որտեղ հաց, այնտեղ կաց, որտեղ գինի, այնտեղ քնի: Wiesbaden: Otto Harrassowitz Verlag, 236 էջ, ISBN3-447-04379-2:
  • (2000) Sakayan, Dora, Modern Western Armenian for the English-speaking World. A Contrastive Approach [Ժամանակակից արևմտահայերենը անգլախոս աշխարհի համար. Զուգադրական մոտեցմամբ], Montreal: Arod Books, 365 էջ, ISBN0-9699879-2-7:
  • (1994/1995) Sakayan, Dora, Armenian Proverbs. A Paremiological Study with an Anthology of 2,500 Armenian Folk Sayings Selected and Translated into English [Հայկական առածներ. Առածագիտական ուսումնասիրություն` 2500 հայկական ժողովրդական ասացվածքների ծաղկաքաղով` թարգմանված անգլերեն]։ Delmar & New York: Caravan Books, 1-ին հրատ. 1994 թ., 477 pp., 2րդ և վերանայված հրատ.` 1995 թ., 525 էջ, ISBN0-88206-084-8:
  • (1986) Sakayan, Dora.Formen der Textkohärenz. Nominalisierung als sententiale Anapher im Ostarmenischen [Տեքստի կապակցվածության ձևեր. Անվանականացումը` որպես ասույթային հարակրկնություն արևելահայերենում], Tübinger Beiträge zur Linguistik, 299 – [Լեզվաբանության թյուբինգենյան ներդրումներ, Nr. 299]։ Tübingen: Gunter Narr, 287 էջ, ISBN3-87808-299-1:

Հայոց Ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակած, թարգմանած, խմբագրած գրքեր
  • (2017) Սաքայան Դորա, «Նրանց քշում են անապատները …» Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիները Հայոց ցեղասպանության ականատեսներ (1915-1918 թթ.), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 425 էջ, ISBN978-5-8084-2210-0:
  • (2016) Sakayan, Dora, «Man treibt sie in die Wüste»: Clara und Fritz Sigrist-Hilty als Augenzeugen des Völkermordes an den Armeniern 1915–1918 [«Նրանց քշում են անապատները …» Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիները Հայոց ցեղասպանության ականատեսներ (1915-1918 թթ.)}. Zürich: Limmat-Verlag, 303էջ, ISBN978-3-85791-815-5:
  • (2011) Jakob Künzler, Im Lande des Blutes und der Tränen. Zürich: Chronos 1999/2004 թթ. [Յակոբ Քյունցլեր, Արյան և արցունքի երկրում], գերմաներենից հայերեն թարգմանեցին Դորա Սաքայանը և Էվելինա Մակարյանը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 200 էջ, ISBN978-5-8084-1518-8:
  • (2010): Sakayan, Dora (Ed.) ՅՈՒՇԱՐՁԱՆ Ապրիլ 11-ի – MEMORIAL to April 11. Istanbul: Belge International Publishing, 340 էջ (Թեոդիկի համանուն վերնագրով գրքի երկլեզու` հայերեն-թուրքերեն հրատարակությունը` նվիրված Հրանդ Դինքի հիշատակին)։
  • (2010) Wilhelm Baum, Die Türkei und ihre christlichen Minderheiten, Klagenfurt-Wien: Kitab 2005 [Վիլհելմ Բաում, Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները]. գերմաներենից հայերենի թարգմանեցին Դորա Սաքայանը և Էվելինա Մակարյանը., Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 220 էջ, ISBN978-5-8084-1277-4:
  • (2008) Jakob Künzler, Dreissig Jahre Dienst am Orient, Basel 1933, [Յակոբ Քյունցլեր, Երեսուն տարի ծառայություն Արևելքում], գերմաներենից հայերեն թարգմանեցին Դորա Սաքայանը և Էվելինա Մակարյանը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 100 էջ, ISBN978-5-8084-1026-8:
  • (2008) Günther Fuchs/Hans-Ulrich Lüdemann, Mördermord, Rostock 2002 [Գյունթեր Ֆուքս/Հանս-Ուլրիխ Լյուդեման, Մարդասպանի սպանությունը (գրական գործ Սողոմոն Թեհլերյանի սխրանքի և դատավարության մասին)], գերմաներենից հայերեն թարգմանեցին Դորա Սաքայանը և Էվելինա Մակարյանը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 116 էջ, ISBN978-5-8084-1004-6:
  • (1995 և 1997) Կարապետ Խաչերեան: Զմիւռնիական արկածներս 1922 թ.-ին, Montreal: Arod Books, 1997, 98 էջ, ISBN - 0-9699879-0-0 978-0-9699879-0-1 (Այս գիրքը Դորա Սաքայանի պապի` բժիշկ Կարապետ Խաչերեանի օրագիրն է 1922 թ. Զմյուռնիայի աղետի մասին։ Այդ օրագրի ձեռագիրը վերծանելուց հետո Սաքայանը նախ հրատարակել է վերոհիշյալ գիրքն իր բնագիր արևմտահայերենով, ապա այն ընդարձակել է ու դարձել տարբեր լեզուներով հրատարակված հրատարակությունների գլխավոր խմբագիրը, իսկ որոշ մասի էլ` թարգմանիչը։ Ստորև բերվում է հրատարակությունների այդ շարքը):
  1. Անգլերեն: An Armenian Doctor in Turkey. Garabed Hatcherian: My Smyrna Ordeal of 1922. Խմբագրեց և անգլերեն թարգմանեց Դորա Սաքայանը, Montreal, Arod Books, 1997, 125 էջ ISBN 0-9699879-1-9:
  2. Ֆրանսերեն: Smyrne 1922: Entre le feu, le glaive et l’eau. Les épreuves d’un médecin arménien. Paris: L’Harmattan, 2000, 130 էջ, անգլերենից ֆրանսերեն թարգմանեց Ethel Groffier,I SBN2-7475-0046-2:
  3. Իսպաներեն: Esmirna 1922: Entre el fuego, el sable y el agua. El diario del Dr. Hatcherian, անգլերենից իսպաներեն թարգմանեց` Juan R. S. Yelanguezian. Montréal: Arod Books 2001, 132 էջ, ISBN0-9699879-3-5:
  4. Հունարեն:Μεταξύ πυρός, ξύφους και θαλάσσης: Στη Σμύρνη το 1922. անգլերենից հունարեն թարգմանեց Nakos Protopapas. Montréal: Arod Books 2001, 130 էջ, ISBN0-9699879-4-3:
  5. Թուրքերեն: Bir Ermeni Doktorun Yaşadıkları. Garabet Haçeryan’ın Ízmir Güncesi, անգլերենից թուրքերեն թարգմանեց Atilla Tuygan.Istanbul: Belge, 2005, 128 էջ:
  6. Արևելահայերեն:Զմյուռնիա 1922. Բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը։ Ներածությունը` Թեսա Հոֆմանի։ Արևմտահայերենը արևելահայերեն փոխարինեց Լարիսա Գևորգյանը։ ՀՀ ԳԱԱ, Ցեղասպանության թանգարան, 2005, 218 էջ, ISBN99941-39-39-8:
  7. Ռուսերեն: Смирна 1922. Дневник Карапета Хачеряна, Ներածությունը` Թեսա Հոֆմանի, անգլերենից ռուսերեն թարգմանեց Լուսինե Ենգիբարյանը, Ереван, Музей-Институт Геноцида Армян, 2005, 160 էջ, ISBN99941-39-40-1:
  8. Գերմաներեն: Smyrna 1922: Zwischen Feuer, Schwert und Wasser. Das Tagebuch des armenischen Arztes G. Hatscherian. Ներածությունը` Թեսա Հոֆմանի, գերմաներենթարգմանեց Դորա Սաքայանը, Klagenfurt: Kitab-Verlag, 1-ին հրատ., 2006, 2-րդ. հրատ., 2014, 159 էջ, ISBN3-902005-87-4:

Գիտական հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (2016) Սաքայան Դորա, «Կլարա Զիգրիստ-Հիլթիի օրագրությունները Հայոց ցեղասպանության մասին», Հայոց ցեղասպանության 100 տարի. Ճանաչումից հատուցում։ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված գիտաժողովի հոդվածների ժողովածու, ՀՀ ԳԱԱ-ի «Գիտություն» հրատարակչություն, էջ 361-370:
  • (2015) Սաքայան Դորա, «Լեզվի տնտեսական սկզբունքը հայերենի դերբայական հարացույցում. Տիպաբանական քննություն», Արդի բանասիրության խնդիրները. Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու` նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, հոկտեմբեր 3-6, 2015, էջ 233–242:
  • (2014) Սաքայան Դորա, «Խնդրառության մի քանի հարցեր», Ջահուկյանական ընթերցումներ, Երևան 2014 թ., հունիսի 11-12, ՀՀ ԳԱԱ-ի Հ. Աճառյանի անվան ինստիտուտ, էջ 179–186:
  • (2011) Սաքայան, Դորա, «Հայերենի բնօրինակ հասկացությունների ընկալման և այլ լեզուների թարգմանելու հնարավորությունների մասին», Նշան, համակարգ, հաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանին, ԵՊՀ հրատ., էջ 334–347:
  • (2011) Սաքայան Դորա, «Հայերենի անորոշ դերբայը նոր լույսի տակ», Նշան, համակարգ, hաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանին, Yerevan State University Press, էջ 207–216:
  • (2001) Sakayan, Dora. “On newer trends in Foreign language teaching. Expectancy Grammar”,in: Semiotics and Language Teaching. Theoretical Principles and Practical Applications. Ann Arbor: Caravan Books, 2001, էջ 9–14:
  • (1999) Sakayan, Dora. “On Reported and Direct Speech in Proverbs. Dialogue Proverbs in Armenian”,in: Proverbium: Yearbook of International Proverb Scholarship, Vol. 16, 1999, էջ 303–324:
  • (1998) Sakayan, Dora. “Ein Freund kann dir das Gesicht weiß oder schwarz machen: Zum Problem der Übersetzbarkeit von Sprichwörtern”, in: Ferdinand van Ingen and Christian Juranek (eds.). Ars et Amicitia, Festschrift für Martin Bircher zum 60. Geburtstag am 3. Juni 1998. Chloe. Beihefte zum Daphnis. Bd. 28. Amsterdam and Atlanta, Rodopi, 1998, էջ 57–73:
  • (1998) Sakayan, Dora. “On Cross-Cultural Understanding of Language-Specific Notions and Concepts in Folklore”,in: Alice Sarkösi (ed.), Festschrift for Edmond Schütz, Budapest: Academy of Sciences Press, 1998, էջ 130–145:
  • (1997) Sakayan, Dora. “Folk Beliefs in Armenian Proverbs”, in: N. Awde (ed.), Armenian Perspectives. 10th Anniversary Conference of the Association Internationale des Études Arméniennes. School of Oriental and African Studies, London: Caucasus World/Curzon Press, էջ 157–182; էջ 393-394:
  • (1993) Sakayan, Dora. “On Armenian Relative Participles and their Access to the AH (Accessibilty Hierarchy)”,in: Proceedings of the XV-th International Congress of Linguists, Université Laval, 1992, Quebec: Université Laval Press, Vol. 2, էջ 361–364:
  • (1992) Sakayan, Dora. “On the Grammar of Armenian Proverbs”,in: John A. C. Greppin (ed.), Proceedings. Fourth International Conference on Armenian Linguistics. Cleveland State University, Cleveland, September 14–19, 1991, Delmar & New York: Caravan Books, էջ 171–201:
  • (1990) Sakayan, Dora. “Übersetzung im Dienste der Sprachbeschreibung. Zur Zusammenführung von Relativkonstruktionen” [Թարգմանությունը` որպես լեզվական նկարագրությունների միջոց։ Տարբեր լեզուներում գործող հարաբերական կառույցների տիպաբանությունը], in: R. Arntz/G. Thome (eds.), Übersetzungswissenschaft. Ergebnisse und Perspektiven.Festschrift für W. Wilss zum 65. Geburstag, Tübingen: Gunter Narr, էջ 453–465:
  • (1990) Sakayan, Dora. “Translation as a Means of Defining Grammatical Structures,” in: Meta 35/No 1, էջ 80–88:
  • (1989) Sakayan, Dora. On Factive/Non-Factive Connectors in Natural Languages”,in: W. Bahner et al. (eds.), Proceedings. Fourteenth International Congress of Linguists, Berlin/GDR, August 10–15, 1987, Berlin: Akademie-Verlag, էջ 1056–1059:
  • (1984) Sakayan, Dora. “Transposition...or Literary Translation?”, in: Meta, Vol. 31, No 4, էջ 377–386:
  • (1984) Sakayan, Dora. “Zur didaktischen Behandlung der Rekurrenz in mehrsprachigen Texten”, in: W. Wilss/ G. Thome (eds.), Translation Theory and its Implementation in the Teaching of Translating and Interpreting, Tübingen: Narr, էջ 165–175:
  • (1983) Sakayan, Dora; Tessier, Christine (1983). “Acquiring Oral Skills through Stereotype Speech Forms.” Co-Author: Chr. Tessier, in: Unterrichtspraxis 1983/3, էջ 91–98:
  • (1983) Sakayan, Dora. Tessier, Christine (1983). “Deutsche Gesprächsformeln in Mikrodialogen”, in: Zielsprache Deutsch 1983/3, էջ 9–14:
  • (1963) Sakayan, Dora.“Сложные прилагательные, обозначающие цвет в современном немецком языке.” [Compound Adjectives of Color in German], in UZEU, էջ 120–136:
  • (1963) Sakayan, Dora. “Структурно-семантические особенности сложных прилагательных типа rotgelb” [Structural and Semantic Features of Compound Adjectives in German], in: NTEGU, էջ 177–195:

Խմբագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (2011) Ա. Ս. Աբրահամյան, Դ. Ս. Սաքայան և ուրիշներ (Խմբ.) Նշան, համակարգ, հաղորդակցում, Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանին), ԵՊՀ հրատարակչություն, 457 էջ, ISBN978-5-8084-1366-5:
  • (1996) Sakayan, Dora. (Ed.) Proceedings of the Fifth International Conference on Armenian Linguistics, May 1–5, 1995, Montreal, Quebec, Canada [Հոդվածների ժողովածու հայագիտական 5-րդ միջազգային գիտաժողովից (1995 թ. մայիսի 1-5, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա)], Delmar & New York: Caravan Books, ISBN0-88206-085-6:
  • (2001) Sakayan, Dora. (Ed.) Semiotics and Language Teaching. Theoretical Principles and Practical Applications [Հոդվածների ժողովածու «Նշանագիտություն և լեզուների դասավանդում. Տեսական հիմունքներ և գործնական կիրառումներ» գիտաժողովից (1996 թ. մայիսի 20-22), Ann Arbor: Caravan Books, 244 էջ, ISBN0-88206-105-4:

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (2016) Ավետիք Իսահակյան, «Լիլիթ»։ Անգլերեն թարգմանել և երկլեզու (հայերեն-անգլերեն) հրատարակությունը կազմել է Դորա Սաքայանը, Montreal: Arod Books, 2016, 70 էջ, ISBN978-0-9699879 8-7:
  • (1975) Մանուկ Աբեղյան (1865–1944), “Der armenische Volksglaube” [Հայ ժողովրդական հավատքը], Թարգմանությունը գերմաներենից հայերեն կատարել է Դորա Սաքայանը. Մանուկ Աբեղյանի երկերի ժողովածու, հատոր Է։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։
  • (1969) Ռուզան Նանումյան (խմբ.), Ստեփանոս Նազարյան, Նամականի. Գերմաներեն նամակների տեքստը պատրաստել և հայերեն թարգմանությունները խմբագրել է Դորա Սաքայանը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։

Գերմաներենի դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (1989) Sakayan, Dora und Christine Tessier. Rede und Antwort. Übungen zum dialogischen Ausdruck (with cassette) [Հարց ու պատասխան. Երկխոսական վարժություններ (ձայնաժապավենով)], Ismaning: Hueber Verlag, 1989 թ., 1990 թ., 1991 թ.…ISBN3-19-001482-5.
  • (1970) Սաքայան Դորա և Սվազլյան Զարուհի, Մեթոդական ուղեցույց գերմաներենի 5-րդ դասարանի դասագրքի համար, Երևան, «Լույս» հրատարակչություն:
  • (1970) Սաքայան Դորա և Սվազլյան Զարուհի, Deutsch für die 6. Klasse [Գերմաներենի դասագիրք 6-րդ դասարանի համար], Երևան, «Լույս» հրատարակչություն, 1970 թ. (1-ին հրատ.), 1972 թ. (2-րդ հրատ.), 1973 թ. (3-րդ հրատ.)։
  • (1969) Սաքայան Դորա և Սվազլյան Զարուհի, Deutsch für die 5. Klasse [Գերմաներենի դասագիրք 5-րդ դասարանի համար], Երևան, «Լույս» հրատարակչություն, 1969 թ. (1-ին հրատ.), 1971 (2-րդ հրատ.), 1973 թ. (3-րդ հրատ.)։
  • (1968) Սաքայան Դորա, Deutsches Lesebuch [Գերմաներենի ընթերցարան]. ԵՊՀ հրատարակչություն, 1968 թ. (1-ին հրատ.), 1972 թ. (2-րդ հրատ.)։
  • (1968) Sakayan, Dora, Lies Deutsch, Erzähl Deutsch! [Կարդա՛ և պատմի՛ր գերմաներեն] Երևան, «Լույս» հրատարակչություն։
  • (1967) Sakayan, Dora, Deutsches Lesebuch. Գրական տեքստերի ծաղկաքաղ բանասիրության ասպիրանտների համար, գերմաներեն-հայերեն ծանոթագրություններով և բառարանով, ԵՊՀ հրատարակչություն, 1967 թ. (1-ին հրատ.), 1972 թ. (1-ին հրատ.)։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թ. մայիսի 17-19-ին ԵՊՀ-ի` AASE-ի 4-րդ`«Ժամանակակից լեզվաբանությունը միջգիտակարգայնության լույսի տակ» թեմայով միջազգային գիտաժողովը, նվիրված է եղել Դորա Սաքայանի ծննդյան 85-ամյակին։
  • 2012 թ. հոկտեմբերի 2-ին Դորա Սաքայանը հայագիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար արժանանացել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչման։
  • 2011 թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:
  • 2008 թ. հունիսի 2-ին` Կալիֆորնիայի նահանգի համաժողովը` ի ճանաչումն Դորա Սաքայանի «Արևելահայերենը անգլախոս աշխարհի համար» դասագրքի` որպես հայոց լեզվի և մշակույթի մեջ արժեքավոր ներդրում. նրան շնորհել է Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանի պատվո վկայականը։
  • 2005 թ. հոկտեմբերի 5-ին Գարեգին Բ` Ամենայն հայոց կաթողիկոսը Դորա Սաքայանին պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով։
  • 2002 թ. հոկտեմբերի 20-ին ստացել է Մոնրեալի Քաղաքապետարանի քաղաքացիական խորհրդի կողմից «Առաջավոր քաղաքացու» շքանշանը։
  • 2001 թ. հունիսի 27-ին` ի ճանաչումն գերմանական լեզվին ու մշակույթին նվիրած 50 տարվա գործունեության, Դ. Սաքայանը արժանացել է «Գերմանիայի Դաշնության Արժանյաց կարգի խաչ» (Bundesverdienstkreuz) քաղաքացիական բարձրագույն շքանշանին։
  • 1996 թ. մայիսի 20-22-ին ԵՊՀ-ում տեղի է ունենում «Նշանագիտություն և լեզուների դասավանդում» 2-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված Դորա Սաքայանի ծննդյան 65-ամյակին։
  • 1967 թ. հոկտեմբերին Դ. Սաքայանը ստացել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետի պատվոգիրը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dora Sakayan, Modern Western Armenian for the English-speaking World. A Contrastive Approach [Ժամանակակից արևմտահայերենը անգլախոս աշխարհի համար. Զուգադրական մոտեցմամբ]։ Montreal: Arod Books, 2000, 365 էջ, ISBN0-9699879-2-7:
  • Dora Sakayan. Eastern Armenian for the English-speaking World. A Contrastive Approach [Արևելարևմտահայերենը անգլախոս աշխարհի համար. Զուգադրական մոտեցմամբ], ԵՊՀ հրատ., 2007, 365 էջ:
  • Նուրհան Ուզունեան, Հայ լեզուաբանութեան 5-րդ միջազգային գիտաժողովը, Մոնրէալ, Բուրասատն, Մարտ-ապրիլ 1995, էջ 16-17:
  • Anaïd Donabédian, Գրախոսություն “Proceedings of the Fifth International Conference on Armenian Linguistics, edited by Dora Sakayan, in: Révue du Monde Arménien Modern et Contemporain, Tome 3, 1997, էջ 152-156:
  • Dora Sakayan., “On Armenian Relative Participles and their Access to the AH (Accessibilty Hierarchy),” [Հայերենի «“հարաբերական դերբայները»” և նրանց հասանելիությունը հարաբերականության ստորակարգության մեջ}, in: Proceedings of the XVth International Congress of Linguists, Université Laval, 1992, Quebec: Université Laval Press, 1993, Vvol. 2, pp. 361-364.
  • Dora Sakayan, “Übersetzung im Dienste der Sprachbeschreibung. Zur Zusammenführung von Relativkonstruktionen” [Թարգմանությունը որպես միջոց` նկարագրելու տարբեր լեզունելում գործող դերբայական հարաբերական կառույցների տիպաբանությունը],i n: R. Arntz/G. Thome (eds.), Übersetzungswissenschaft. Ergebnisse und Perspektiven.Festschrift für W. Wilss zum 65. Geburstag, Tübingen: Gunter Narr, 1990, էջ 453–465:
  • Dora Sakayan, Formen der Textkohärenz. Nominalisierung als sententiale Anapher im Ostarmenischen [Տեքստի կապակցվածության ձևեր. Անվանականացումը` որպես ասույթային հարակրկնություն արևելահայերենում], Tübinger Beiträge zur Linguistik, 299 – [Լեզվաբանության թյուբինգենյան ներդրումներ, Nr. 299]։ Tübingen: Gunter Narr, 287 էջ, ISBN3-87808-299-1:
  • Էդուարդ Աթայան, Գրախոսություն` “Formen der Textkohärenz. Nominalisierung als sententiale Anapher im Ostarmenischen, Gunter Narr Verlag: Tübingen 1986. Դորա Սաքայան, Տեքստի կապակցվածության ձևերը: Անվանականացումը` որպես ասույթային հարակրկնություն արևելահայերեն լեզվում, Թյուբինգեն, 1986.”, «Բանբեր Երևանի Համալսարանի», հասարակական գիտությունների, 3(66), էջ 210-214:
  • Karl-Ernst Sommerfeldt, Գրախոսություն` “Dora Sakayan, Formen der Textkohärenz. Nominalisierung als sententiale Anapher im Ostarmenischen, Gunter Narr Verlag 1986, 287 S.” , in: Zeitschrift für Phonetik und Kommunikative Forschung (ZPSK) 41 (1988), S. 126-128.
  • Rüdiger Schmitt, Գրախոսություն` “Dora Sakayan, Formen der Textkohärenz. Nominalisierung als sententiale Anapher im Ostarmenischen, Gunter Narr Verlag, 1986 (Tübinger Beiträge zur Linguistik, 299)”, in: Kratylos, Jahrgang 32, (1987), էջ 182-184:
  • Kenneth L. Nalibow, Գրախոսություն` “Armenian Proverbs: A Paremiologica Study with an Anthology of 2,500 Armenian Folk Sayings and Translated into English. By Dora Sakayan. Delmar, NY: Caravan Books, 1994”, pp 477 (cloth) in: PROVERBIUM 14, 1997, էջ 453-455:
  • Հովհաննես Բարսեղյան, Գրախոսություն`”Armenian Proverbs: A Paremiological Study with an Anthology of 2,500 Armenian Folk Sayings and Translated into English. By Dora Sakayan. Delmar, NY: Caravan Books, 1994. 477 pages (cloth).in: Annual of Armenian Linguistics, vol. 16, 1995, էջ 75-76:
  • Uwe Bläsing, Գրախոսություն` ”Dora Sakayan, Armenian Proverbs: A Paremiological Study with an Anthology of 2,500 Armenian Folk Sayings and Translated into English,” in: Annual for Armenian Linguistics, 2003, էջ 89-90:
  • Wolfgang Mieder, Գրախոսություն` “Dora Sakayan, Armenische Sprichwörter, Wiesbaden Harrassowitz Verlag, 2001,” in: PROVERBIUM 19, 2002, pp. 458-463.
  • Dora Sakayan und Christine Tessier, Rede und Antwort. Übungen zum dialogischen Ausdruck (with cassette) Coauthor: Chr. Tessier. Ismaning: Hueber Verlag, 1989, 1990, ISBN3-19-001482-5.
  • Anaïd Donabédian, Գրախոսություն` “Dora Sakayan, Modern Western Armenian for the English-speaking World. A Contrastive Approach, Montreal, Arod Books, 400 pages”, in: Révue du Monde Arménien Modern et Contemporain, Tome 5, 1999-2000, էջ 231-235:
  • Լիանա Հովսեփյան, Գրախոսություն` «Դորա Սաքայան. Modern Western Armenian for the English-speaking World, A Contrastive Approach, Montreal, Arod Books, 2000», «Լեզու և լեզվաբանություն», N1-2, էջ 95-98.
  • Haig Der-Houssikian, Գրախոսություն` “Dora Sakayan, Modern Western Armenian for the English-speaking World. A Contrastive Approach”, in: JSAS, Vol. 12, էջ 112-114:
  • Amalia Khatchatrian, Գրախոսություն` “Dora Sakayan, Modern Western Armenian for the English-speaking World. A Contrastive Approach, Montreal, Arod Books, 400 pages”, in: Annual of Armenian Linguistics, Vol. 22-23, 2003, էջ 99-101:
  • http://www.armin.am/am/news/56
  • Hervé Georgelin, Գրախոսություն` “An Armenian Doctor in Turkey. Garabed Hatcherian : My Smyrna Ordeal of 1922, Montreal 1957; Բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը. Զմիւռնիական արկածներս 1922-ին (Le journal du docteur Garabed Khatcherian. Mes mésaventures smyrniotes de 1922), Montréal, 1995, 1997”, in: Révue du Monde Arménien Modern et Contemporain, Tome 3, 1997, էջ 158-162:
  • Elain Kalman Naves, Գրախոսություն` “Grandfather honoured in act of remembrance,. Eyewitness account of massacre recorded” [Հարգանքի տուրք Պապի հիշատակին։ Եղեռնի ականատեսի վկայությունն արձանագրված], in։The Gazette, Montreal, October 4, 1997, section BOOKS.
  • Marjorie Housepian Dopkin, Գրախոսություն` “Fire Over Smyrna” An Armenian Doctor in Turkey: My Smyrna Ordeal of 1922 by Garabed Hatcherian, Montreal: Arod Books, 1997, in: ARARAT/ 1998, էջ 66-68:
  • Rubina Peroomian, Գրախոսություն` “Karapet Khacherian, Zmiwrnakan arkatsners 1922-in, Edited by Dora Sakayan, Montreal: Arod Books 1997”, in: Journal of SAS, 2000, էջ 10:
  • Ա. Գ. Մադոյան, Գրախոսություն` «Զմյուռնիա 1922. Բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը, Նախաբանը` Թեսսա Հոֆմանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան 2005 թ., 218 էջ, «Բանբեր Երևանի համալսարանի», Հասարակական գիտություններ, 2(116), էջ 180-184:
  • 2010, Nanore Barsoumian, Գրախոսություն`Theodik’s ‘Memorial to April 11’ Republished in Turkey, The Armenian Weekly, June 8, 2010, http://armenianweekly.com/2010/06/08/theodik/:
  • Արծրուն Ավագյան, Գրախոսություն` “Հայոց խաչելության առաջին հուշամատյանը, «Յուշարձան ապրիլ 11-ի» գրքի մասին», «Հայագիտության հարցեր» հանդես, 1 (4), 2015 թ., էջ 80-98:
  • Վահան Սաղաթելյան, Գրախոսություն` «Բորենիների խրախճանքը կամ` Ի՞նչ էր կատարվում «Արյան և արցունքի երկրում», Յակոբ Քյունցլեր, Արյան ու արցունքի երկրում: Գերմաներենից թարգմանությունը` Դ. Սաքայանի և Է. Մակարյանի, Երևան, ԵՊՀ հրատ., 2011 թ., ԷՋՄԻԱԾԻՆ, Դ., 2012 թ., էջ 109-123:
  • Յու. Հովհաննիսյան, Գրախոսություն` «Վիլհելմ Բաում, Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները», Գերմաներենից թարգմանությունը` Դ. Սաքայանի և Է. Մակարյանի, Երևան, ԵՊՀ հրատ., 2010 թ., «ԷՋՄԻԱԾԻՆ» հանդես, Զ., 1911 թ.:
  • http://www.limmatverlag.ch/programm/titel/791-man-treibt-sie-in-die-wueste.html]
  • http://www.ysu.am/main/en/New-book-by-Dora-Sakayan
  • http://vem.am/hy/154
  • https://www.youtube.com/watch?v=DilsQS9OIoI&feature=share
  • Dora Sakayan, “Translation as a Means of Defining Grammatical Structures”[Թարգմանությունը` որպես քերականական կառույցները բնորոշելու միջոց], in: Meta 35/No 1, 1990, էջ 80–88.
  • Dora Sakayan, “Transposition... or Literary Translation?” [Փոխադրո՞ւմ, թե՞ գրական թարգմանություն], in: Meta, Vol. 31, No 4, 1986, pp. 377–386.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #120644342 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  5. «ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆԻ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ»։ http://www.armenianlanguage.am/։ Վերցված է 2017-10-14