Մարջըրի Հուսեփյան
Մարջըրի Հուսեփյան անգլ.՝ Marjorie Housepian Dobkin | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1922 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք |
Մահացել է | փետրվարի 8, 2013[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Emerson, Նյու Ջերսի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Բերնարդ քոլեջ |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Ծնողներ | Մաքրուհի և Մովսես Հովսեփյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջեյ Դոբկին |
Ստորագրություն | |
Marjorie Housepian Dobkin Վիքիպահեստում |
Մարջըրի Հուսեփյան (Մարջըրի Հուսեփյան-Դոբկին, նոյեմբերի 21, 1922, Նյու Յորք շրջան, Նյու Յորք - փետրվարի 8, 2013[1], Emerson, Նյու Ջերսի), ամերիկահայ պատմաբան, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Բառնարդ քոլեջի պաշտոնակից-դեկան։
Հասարակական գործիչ Մովսես Հովսեփյանի դուստրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարջըրի Հուսեփյանը ծնվել է 1922 թվականին Նյու Յորքում Մեծ եղեռնից մազապուրծ Մովսես և Մաքրուհի Հուսեփյանների ընտանիքում։ Պապը զոհվել է Զմյուռնիայի ջարդերի ժամանակ։ 1944 թվականին ավարտել է Բեռնարդ քոլեջը։ 1957-1993 թթ. եղել է նույն քոլեջի գրականության պրոֆեսոր և դեկան։ Ամերիկյան և անգլիագիր հայկական մամուլում տպագրել է պատմվածքներ հայկական կյանքից, ինչպես՝ «Տատիկիս աղոթագիրքը» նովելը։ 1956 թվականին հետ գրել է «Սիրառատ տունը» (A Houseful of Love) վեպը, որի հերոսները նույնպես մեծ մասամբ հայեր են։ Այս վեպն արժանացել է մի քանի հրատարակության, տպագրվել է նաև Լոնդոնում և թարգմանվել նորվեգերեն, գերմաներեն, իտալերեն և ճապոներեն։
Աշխատությունները («Մոռացված ցեղասպանություն», 1966, «Խաղաղության առաջնահերթությունը», 1969, «Ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ ողջակիզում։ Լուրեր Թուրքիայից, 1916-1923», 1984, «Ջորջ Հորթըն և Մարկ Լ. Բրիսթոլ. ընդդիմադիր ուժեր ԱՄՆ-ում։ Արտաքին քաղաքականություն 1919-1923», բոլորը՝ անգլերեն, և այլն) հիմնականում նվիրված են 1915-1923 թվականներին Թուրքիայում Հայոց Ցեղասպանությանն ու տեղահանությանը։ Նրա հիմնական աշխատությունը՝ «Զմյուռնիա 1922։ Մի քաղաքի կործանումը» (լույս է տեսել Լոնդոնում 1972 թվականին, ունեցել մի քանի հրատարակություններ, վերջինը՝ 1988 թվականին. թարգմանվել է նաև հունարեն) նվիրված է Թուրքիայի այդ ծովափնյա քաղաքի հույն և հայ բնակչության ողբերգությանը։ Գիրքը մի հավաստի պատմական ուսումնասիրություն է, գրված դեպքերի ականատես ու մասնակից հայերի, ամերիկյան դիվանագետների և միսիոներների հուշերի, նամակների ու վկայությունների հիման վրա[2][3]։
Պարգևներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անանիա Շիրակացի մեդալ»
- Վիլսոն քոլեջի պատվավոր դոկտոր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Marjorie Housepian Dobkin (1922-2013)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armenian Center at Columbia University Honors Marjorie Housepian Dobkin
- Marjorie Housepian in WorldCat database
- Marjorie Housepian Dobkin, Smyrna 1922: The Destruction of a City, Newmark Press, New York (1988), Softcover, 275 pp
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 2013 մահեր
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկահայ պատմաբաններ
- Ամերիկահայ արձակագիրներ
- Կին պատմաբաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկահայ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք