Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում
անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և սարսափ ֆիլմ
Թվականմայիսի 6, 2022, մայիսի 4, 2022[1] և մայիսի 5, 2022[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Ռեյմի[3]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի
Սցենարի հեղինակՄայքլ Ուոլդրոն
ԴերակատարներԲենեդիկտ Քամբերբեչ[3], Բենեդիկտ Վոնգ[3], Չիվիթել Էջիոֆոր[3], Էլիզաբեթ Օլսեն[3], Ռեյչել ՄաքԱդամս[3], Սոչիլ Գոմես[3], Մայքլ Ստալբերգ, Պատրիկ Ստյուարտ, Հեյլի Էթուել, Լաշանա Լինչ, Էնսոն Մաունթ, Ջոն Կրասինսկի, Ջուլիան Հիլիարդ, Ջեթ Քլայն, Թոփո Ռեսնիվիրո, Շիլա Աթիմ, Շարլիզ Թերոն և Բրյուս Քեմփբել
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԲոբ Մուրավսկի
Նկարահանման վայրԼոնդոն, Սոմերսեթ և Սըրրի
ԿինոընկերությունMarvel Studios
Տևողություն126 րոպե[4]
Բյուջե200 000 000 $[5][6][7]
Շահույթ955 775 804 $[8][9] և 411 331 607 $[8][10]
ՆախորդԴոկտոր Սթրենջ
Պաշտոնական կայքէջ
 Doctor Strange in the Multiverse of Madness Վիքիպահեստում

«Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» (անգլ.՝ Doctor Strange in the Multiverse of Madness), Marvel Comics-ի կերպար Դոկտոր Սթրենջի մասին սպասվող ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ։ Ֆիլմի ստեղծմամբ զբաղվում է Marvel Studios-ը։ Տարածման իրավունքը պատկանում է Walt Disney Studios Motion Pictures ընկերությանը։ Ֆիլմը հանդիսանում է 2016 թվականին թողարկված ֆիլմի շարունակությունը և Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի քանակով 27-րդ ֆիլմը։ Գլխավոր դերակատարն է Բենեդիկտ Քամբերբեչը։ Նաև իրենց դերերին են վերադառնալու Էլիզաբեթ Օլսենը, Ռեյչել Մաքադամսը և Բենեդիկտ Վոնգը։

2018 թվականի դեկտեմբերին Սքոթ Դերիքսոնը պայմանագիր է կնքել Marvel Studios-ի հետ «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի շարունակության համար[11]։ Բայց 2020 թվականի հունվարին Դերիքսոնը թողել է ռեժիսորի պաշտոնը ստեղծագործական խնդիրների պատճառով, բայց մնացել է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր[12]։ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են իրենց կերպարներին վերադառնալու մասին։ Էլիզաբեթ Օլսենը նույնպես կհայտնվի ֆիլմում՝ կատարելով Վանդա Մաքսիմոֆի (Ալ կախարդուհի) կերպարը[13]։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմը նկարահանվելու է որպես սարսափ, ինչը նմանօրինակ առաջին ֆիլմն է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում[14]։ Նկարահանումները պետք է սկսվեն 2020 թվականի մայիսին։

«Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում պետք է հայտնվի 2021 թվականի մայիսի 7-ին[15]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բենեդիկտ Քամբերբեչ Դոկտոր Սթրենջ[11] Դոկտոր Սթրենջ[11]
Էլիզաբեթ Օլսեն Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)[16] Վանդա Մաքսիմոֆ (Ալ կախարդուհի)[16]
Ռեյչել Մաքադամս Քրիստինա Պալմեր[17] Քրիստինա Պալմեր[17]
Բենեդիկտ Վոնգ Վոնգ[11] Վոնգ[11]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդիկտ Քամբերբեչը և Էլիզաբեթ Օլսենը 2019 թվականի San Diego Comic-Con International-ում

2016 թվականի ապրիլին ֆիլմի համահեղինակ Քարգիլը հայտարարել է, որ նա և Դերիքսոնն ունեն «տարօրինակ մտքեր», որոնք կարող են իրականություն դառնալ ֆիլմի հետագա սիքվելներում[18]։ 2016 թվականի հոկտեմբերին Դերիքսոնը հաստատել է, որ նա ունի շարունակության մասին ծրագրեր, որ. «Ինձ դուր է գալիս կերպարը, ինձ դուր է գալիս վիզուալ հնարավորությունները և ես լավ գիտեմ կոմիքսները, առաջին ֆիլմը՝ այսբերգի գագաթն է։ Կան բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել»։ Ռեժիսորը ցանկացել է հետևել 2008 թվականի «Մռայլ ասպետ» ֆիլմի օրինակին և «ստեղծել խորաթափանց չարագործ»։ Գլխավոր դերակատար Բենեդիկտ Քամբերբեչը ավելացրել է, որ պայմանագիր է կնքել Դոկտոր Սթրենջի մասին պատմող ամենաքիչը մեկ ֆիլմում նկարահանվելու մասին[19]։ Դերիքսոնը հետաքրքրություն է ցուցաբերել Մղձավանջ սիքվելի նկատմամբ որպես գլխավոր անտագոնիստ[20], նաև պատմել է Ջոնաթան Փենգբորնի և Համիրայի կերպարները բացահայտելու վերաբերյալ, որոնք ունեցել են շատ քիչ էկրանային ժամանակ։ Դերիքսոնի խոսքերով՝ իր և Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգիի և Ջո Ռուսոյի սերտ փոխկապակցվածության շնորհիվ, 2018 թվականի «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» և 2019 թվականի «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմերի ռեժիսորներից մեկը, նա «տեղյակ է եղել», որ ներկայացվելու է նաև Դոկտոր Սթրենջի քրոսովեր ֆիլմը[21]։ Առաջին մասի սցենարիստներից մեկը՝ Ջոն Սթեյթսը հայտարարել է, որ նա կցանկանար տեսնել Քլեային՝ ֆիլմի շարունակությունում[22]։

2017 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Սքոթ Դերիքսոնը վերադառնալու է ֆիլմի շարունակության աշխատանքներին, այն բանից հետո, երբ կավարտի «Լոքքերի բանալիները» հեռուստասերիալում իր պարտականությունները[23]։ 2018 թվականի դեկտեմբերին Դերիքսոնը «աննկատելիորեն» պայմանագիր է կնքել ստուդիայի հետ, սիքվելում ռեժիսորի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ[11]։ Marvel-ը հայտարարել է ֆիլմի ռեժիսորի որոնումների մասին, այն ժամանակ, երբ Քամբերբեչը, Մաքադամսը և Վոնգը հաստատել են, որ վերադառնալու են Սթիվեն Սթրենջի, Քրիստին Փալմերի և Վոնգի դերերին[11][17]։ The Hollywood Reporter-ը հայտարարել է, որ ֆիլմի սցենարը գրվելու է 2019 թվականի ընթացքում, այն ժամանակ, երբ ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2020 թվականի սկզբին, ավելացնելով, որ ֆիլմը մեծ էկրաններին է բարձրանալու 2021 թվականի մայիսին։ 2019 թվականի San Diego Comic-Con International-ի ժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի պրեմիերան նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին, նաև հաստատվել է Ալ կախարդուհու դերում Էլիզաբեթ Օլսենի դերակատարման մասին։ Ֆայգիի խոսքերով ֆիլմը կապված է լինելու Disney+ հեռուստաալիքի «ՎանդաՎիժեն» հեռուստասերիալի հետ, որը դարձնում է ֆիլմը՝ միակը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք-ում, որը կապ ունի հեռուստասերիալի հետ[24]։ Դերիքսոնը մտադրություն ունի, որ կոմիքսներից ֆիլմի մեջ ներառի մի շարք «գոթական» տարրեր՝ առաջին ֆիլմի համեմատ[16]։

Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին Դերիքսոնը լքել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնը՝ Marvel-ի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, բայց համաձայնել է զբաղեցնել գործադիր պրոդյուսերի պաշտոնը[12]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումների սկիզբը կայանալու է 2020 թվականի մայիսին։ Որպես բեմադրող օպերատոր հրավիրվել է Յարոն Օրբախը[25]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ԱՄՆ-ում վարձույթի մեջ հայտնվելու է 2021 թվականի մայիսի 7-ին[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. film distribution certificate database
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://www.marvel.com/movies/doctor-strange-in-the-multiverse-of-madness
  4. https://www.forbes.com/sites/scottking/2022/05/04/spoiler-free-review-doctor-strange-in-the-multiverse-of-madness/
  5. https://variety.com/2022/film/box-office/box-office-doctor-strange-opening-weekend-estimates-1235258050/
  6. https://collider.com/doctor-strange-2-multiverse-of-madness-opening-weekend-box-office-185-million/
  7. https://usatoday.com/story/entertainment/movies/2022/05/08/doctor-strange-2-wows-biggest-box-office-opening-2022/9698559002/
  8. 8,0 8,1 Doctor Strange in the Multiverse of Madness — 1999.
  9. https://www.boxofficemojo.com/chart/ww_top_lifetime_gross/?area=XWW
  10. https://www.boxofficemojo.com/chart/top_lifetime_gross/?ref_=bo_cso_ac
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Kit, Borys (2018 թ․ դեկտեմբերի 11). «Scott Derrickson Returning to Direct 'Doctor Strange' Sequel (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  12. 12,0 12,1 Lang, Brent; Donnelly, Matt (2020 թ․ հունվարի 9). «'Doctor Strange 2' Director Scott Derrickson Drops Out (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  13. Patel, Rohan (20 июля 2019). «Doctor Strange in the Multiverse of Madness Officially Announced; Will Also Star Elizabeth Olsen». ComicBookMovie. Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին. Վերցված է 21 июля 2019-ին.
  14. Eisenberg, Eric (20 июля 2019). «Doctor Strange 2 Will Be More Horror-Centric, Feature A Surprise MCU Hero». CinemaBlend. Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին. Վերցված է 21 июля 2019-ին.
  15. Couch, Aaron; Kit, Borys (20 июля 2019). «Marvel Unveils Post-'Endgame' Slate with 'Eternals', 'Shang-Chi' and Multiple Sequels». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 20 июля 2019-ին. Վերցված է 20 июля 2019-ին.
  16. 16,0 16,1 16,2 Donnelly, Matt (20 июля 2019). «'Doctor Strange' Sequel Billed as First MCU Horror Film at Comic-Con». Variety. Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին. Վերցված է 21 июля 2019-ին.
  17. 17,0 17,1 McNary, Dave (11 декабря 2018). «'Doctor Strange' Director Scott Derrickson to Return for Sequel». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 12 декабря 2018-ին.
  18. Double Toasted (22 апреля, 2016). EXCLUSIVE! DR. STRANGE WRITER “C. ROBERT CARGILL" - Double Toasted Interview. YouTube. Վերցված է 22 апреля, 2016-ին. Partial transcriptions from MCUExchange() and Newsarama()
  19. Hunt, James (24 октября 2016). «Doctor Strange 2: director confirms early plans». Den of Geek. Արխիվացված է օրիգինալից 25 октября 2016-ին. Վերցված է 24 октября 2016-ին.
  20. Krupa, Daniel (28 октября, 2016). «Doctor Strange Director's Idea For a Sequel». IGN. Արխիվացված է օրիգինալից 29 октября, 2016-ին. Վերցված է 2 ноября, 2016-ին.
  21. Deckelmeier, Joe (4 ноября 2016). «Scott Derrickson Discusses Doctor Strange's Comic Book Influences». Screen Rant. Արխիվացված է օրիգինալից 4 ноября 2016-ին. Վերցված է 5 ноября 2016-ին.
  22. Huver, Scott (23 декабря, 2016). «Passengers Screenwriter on Space Science & Interstellar Love Stories». Comic Book Resources. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 26 декабря, 2016-ին.
  23. Andreeva, Nellie (20 апреля, 2017). «'Locke & Key' Drama From Carlton Cuse, Joe Hill & IDW Gets Hulu Pilot Order, Scott Derrickson To Direct». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 20 апреля, 2017-ին.
  24. Hood, Cooper (20 июля 2019). «Scarlet Witch Will Star In Doctor Strange 2; Connects To Disney+ Series». Screen Rant. Արխիվացված է օրիգինալից 21 июля 2019-ին. Վերցված է 21 июля 2019-ին.
  25. Palmer, Poppy-Jay (2019 թ․ դեկտեմբերի 31). «Doctor Strange 2 to feature classic Marvel characters, says Kevin Feige». SciFiNow (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Սթրենջ։ Խելագարության բազմատիեզերքում» հոդվածին։