Դյուլա Հորն
Դյուլա Հորն հունգ.՝ Horn Gyula | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հունգարական սոցիալիստական կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ռոստովի պետական տնտեսական համալսարան (1954)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ |
Ծննդյան օր | հուլիսի 5, 1932[2][3][4][…] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Վախճանի օր | հունիսի 19, 2013[2][3][4][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | հունգ.՝ Horn Gyula János |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Դյուլա Հորն (հունգ.՝ Horn Gyula, հուլիսի 5, 1932[2][3][4][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - հունիսի 19, 2013[2][3][4][…], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի քաղաքական գործիչ, 1989-1990 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար, 1994-1998 թվականներին՝ Հունգարիայի Հանրապետության 37-րդ վարչապետը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ռոստովի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ 1956 թվականի ապստամբության ընթացքում միացավ pufajkás՝ կամավորական կազմավորումներին, որոնք օգնեցին խորհրդային զորքերին ապստամբության ճնշմանը, ապստամբության ճնշման ժամանակ իր գործունեության համար պարգևատրվեց։ Աշխատել է ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններում։
1983 թվականին դարձել է ՀԽՍՀ Կենտկոմի միջազգային բաժնի վարիչ։ 1985 թվականին դարձել Է ԱԳ նախարարի տեղակալ և ՀԽՍՀ կենտկոմի անդամ։ Ղեկավարում էր միջազգային խնդիրների և միջազգային-իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովը[5]։ Միկլոշ Նեմետի կառավարությունում (1988-1990) եղել է արտաքին գործերի նախարար, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Երկաթե վարագույրի» բացումով։
1989 թվականին հանդես է եկել որպես Հունգարական սոցիալիստական աշխատավորական կուսակցության հիմնադիրներից մեկը և դարձել կուսակցության նախագահության անդամ։ 1994 թվականին վարչապետ է դարձել սոցիալիստների կոալիցիոն կառավարությունում և Ազատ դեմոկրատների դաշինքում։ 1995-1996 թվականներին Հունգարիայում իրականացվել է տնտեսական ծրագիր, որը հայտնի է որպես «Բոկրոշի պլան» (բարեփոխումների փաթեթի հեղինակ Լասլո Բոկրոշի անունով), որը ներառում էր ֆորինտի արժեզրկում, սոցիալական վճարումների կրճատում, ներմուծման հարկի սահմանում[6]։ Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների հաջող կայունացմանը (բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 9,6 %-ից մինչև 3,8 %, արտաքին առևտրային բալանսը՝ 9,4 %-ից մինչև 3,8 %[6]), Հորնի ժողովրդականությունը և աճը նվազել են աշխատավարձի իրական ծավալի անկման պատճառով, ինչը հանգեցրել է 1998 թվականի ընտրություններում սոցիալիստների պարտության (նախկին 208-ի փոխարեն խորհրդարանում ստացել են 134 տեղ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Horn Gyula (հունգ.) — Országgyűlés.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ Ежегодник БСЭ 1990 года. — М.: СЭ, 1990. — С. 541
- ↑ 6,0 6,1 «Народ должен поверить»։ Эксперт։ 23.02.2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-04-ին
|