Ռոստովի պետական տնտեսական համալսարան
![]() | |
Տեսակ | համալսարան և կրթօջախ |
Հիմնադրված է | 1931 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Կայք | rsue.ru |
![]() ![]() Ռոստովի պետական տնտեսական համալսարան, Ռուսաստան | |
![]() |
Ռոստովի պետական տնտեսական համալսարան, ՌՊՏՀ[2][3] (ռուս.՝ Ростовский государственный экономический университет, РИНХ), բարձրագույն ուսումնական հաստատություն Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքում, որը պատրաստում է տնտեսական մասնագիտությամբ դեմքեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-1931 թվականներին ԽՍՀՄ-ում ստեղծվել է ֆինանսա-տնտեսական ինստիտուտներ Մոսկվայում, Լենինգրադում, Խարկովում, Տաշքենդում, Իրկուտսկում, Կազանում, Կիևում և Դոնի Ռոստովում (1931):
Ռոստովի ֆինանսա-տնտեսական ինստիտուտը (ՌՖՏԻ) առաջացել է Հյուսիսկովկասյան պետական համալսարանի տնտեսական ֆակուլտետի բազայում (նախկին անվանումը Ռոստովի պետական համալսարան)։
1933 թվականի փետրվարի 28-ի ԽՍՀՄ-ի Ազգային Կոմիսարների խորհրդի որոշմամբ ՌՖՏԻ-ն ընդգրկվել է երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկի մեջ, իսկ 1939 թվականի մարտի 11-ին Համամիութենական կոմիտեի բարձրագույն դպրոցի հրամանով սահմանվել է ինստիտուտի կանոնադրությունը։
1964 թվականի հոկտեմբերի 13-ին ՌԽՖՍՀ-ի բարձրագույն և միջին հատուկ կրթության նախարարության հրամանով ՌՖՏԻ-ն անվանափոխվել է Ռոստովի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (ՌԺՏԻ)։
1994 թվականին ինստիտուտը դարձել է ակադեմիա, իսկ 2000 թվականին՝ համալսարան։
ԲՈՒՀի անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոստովի ֆինանսա-տնտեսական ինստիտուտ (1931-1964),
- Ռոստովի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (1964-1994),
- Ռոստովի պետական տնտեսական ակադեմիա (1994-2000),
- Ռոստովի պետական տնտեսական համալսարան (2000-ից)։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲՈՒՀն իր մեջ ներառում է յոթ ֆակուլտետ՝
- Մենեջմենթի և ձեռնարկատիրության
- Առևտրի
- Համակարգչային տեխնոլոգիաների և տեղեկատվական ապահովության
- Հաշվառա-տնտեսական
- Տնտեսության և ֆինանսների
- Իրավաբանության
- Լեզվաբանության և լրագրության
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ Калабрина А. (2014 թ․ մայիսի 20). «Генеалогическое древо профессора Губарь». «Троицкий вариант — Наука» № 154, c. 7, «Диссернет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ РГЭУ «РИНХ» — 75 лет.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наухацкий В. В., Абдурахманова И. В. и др. История Ростовского государственного экономического университета (РИНХ). — Ростов-на-Дону: изд-во РГЭУ, 2001. — 276 с.
- РГЭУ «РИНХ» - 75 лет
- Ростовский государственный экономический университет (РИНХ), один из ведущих вузов страны. Вестник. Северный Кавказ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт РГЭУ (РИНХ) Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստովի պետական տնտեսական համալսարան» հոդվածին։ |
|