Դյորդ Ֆալուդի
Դյորդ Ֆալուդի հունգ.՝ Faludy György | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1910[1] |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 1, 2006[2][3][1] (95 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա և Կանադա |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1930), HU Berlin (1931) և Ֆաշորիի գիմնազիա |
Պարգևներ | |
György Faludy Վիքիպահեստում |
Դյորդ Ֆալուդի (հունգ.՝ Faludy György, 22 սեպտեմբերի, 1910, Բուդապեշտ, Հունգարիա – 1 սեպտեմբերի, 2006, Բուդապեշտ), հունգարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր (1978)[4], Կոշութի մրցանակի դափնեկիր (1994)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյորդ Ֆալուդին ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 22-ին Բուդապեշտում, հրեայի ընտանիքում։ Հայրը եղել է պրոֆեսոր համալսարանում։ 1928-1933 թվականներին սովորել է Վիեննայի, Բեռլինի ու Գրացի համալսարաններում[5]։ 1938 թվականին մեկնել է Ֆրանսիա, այնտեղից տեղափոխվել է Մարոկկո, ապա՝ ԱՄՆ։ Հրատարակել է ամսագիր, 1943-1945 թվականներին ծառայել է ամերիկյան բանակում[4]։
1946 թվականին վերադարձել է Հունգարիա։ Մոտ է եղել սոցիալ-դեմոկրատների հետ, ղեկավարել է երիտասարդ բանվորների խումբը, որ քանդել է հրեատյաց եպիսկոպոս Օտոկար Պրոխազկայի հուշարձանը։ 1949 թվականին ձերբակալվել է Մատյաշ Ռակոշիի վարչակարգի կողմից և երեք տարի անցկացրել Ռեչկ հարկադիր աշխատանքի ճամբարում։ Վերադարձից հետո զբաղվել է թարգմանությամբ։ 1956 թվականին կրկին արտագաղթել է. ապրել է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Իտալիայում, Մալթայում, 1967 թվականին հաստատվել է Կանադայում։ Որպես հրավիրված պրոֆեսոր աշխատել է Կոլումբիայի, Ֆիլադելֆիայի և այլ համալսարաններում։ 1976 թվականին ստացել է Կանադայի քաղաքացիություն, 1978 թվականին ընտրվել է Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր։ 1989 թվականին վերադարձել է Հունգարիա[4]։
Դյորդ Ֆալուդին մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 1-ին Բուդապեշտում[4]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծություններից բացի Դյորդ Ֆալուդին հրատարակել է Հայնրիխ Հայնեի, Ֆրանսուա Վիյոնի, Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունների թարգմանությունները։ Առավել հայտնի է ճամբարային կյանքին նվիրված նրա ինքնակենսագրությունը՝ «Իմ երջանիկ օրերը դժոխքում» (անգլ.՝ My Happy Days in Hell), որ հրատարակվել է անգլերենով 1962 թվականին (Իվան Դենիսովիչի մեկ օրը ստեղծագործությունից առաջ), թարգմանվել է ֆրանսերեն և գերմաներեն։ Հունգարերենով լույս է տեսել 1987 թվականին (ինքնահրատարակություն)։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Հունգարիայում Դյորդ Ֆալուդին արժանացել է Կոշութի մրցանակի։ Տորոնտոյում նրա անունով է կոչվում այն տան դիմացի այգին, որտեղ նա ապրել է ավելի քան 20 տարի։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1938 – A pompeji strázsa, բանաստեղծություններ
- 1947 – Őszi harmat után, բանաստեղծություններ
- 1957 – Tragödie eines Volkes; Ungarns Freiheitskampf durch die Jahrhunderte, էսսե
- 1961 – Emlékkönyv a rőt Bizáncról, ընտրյալ բանաստեղծություններ
- 1962 – My Happy Days in Hell, ինքնակենսագրություն
- 1966 – Karoton, վեպ
- 1970 – Erasmus of Rotterdam, կենսագրություն
- 1975 – Levelek az utókorhoz, բանաստեղծություններ
- 1978 – East and West, բանաստեղծություններ
- 1980 – Faludy György összegyűjtött versei, բանաստեղծությունների ժողովածու
- 1983 – Learn this poem of mine by heart, վաթսուն բանաստեղծություն
- 1983 – Twelve sonnets, բանաստեղծություններ
- 1983 – Börtönversek 1949-1952, բանաստեղծություններ, որ գրվել են ազատազրկության տարիներին
- 1985 – Ballad for Isabelle, բանաստեղծություններ
- 1985 – Selected poems, 1933-1980
- 1987 – Hullák, kamaszok, tücsökzene, բանաստեղծություններ
- 1987 – Pokolbéli víg napjaim, ինքնակենսագրություն (ինքնահրատարակություն)
- 1988 – Notes from the Rainforest, էսսե (Էրիկ Ջոնսոնի հետ համահեղինակությամբ)
- 1990 – 200 szonett, 200 սոնետ
- 1990 – Erotikus versek, սիրային քնարերգություն
- 1992 – Dobos az éjszakában, ընտրյալ բանաստեղծություններ
- 1994 – Jegyzetek a kor margójára, թերթերում տպագրված հոդվածներ
- 1995 – 100 könnyű szonett, 100 սոնետ
- 1995 – Összegyűjtött versek, բանաստեղծությունների ժողովածու
- 1998 – Vitorlán Kekovába, բանաստեղծություններ
- 2003 – A század vallomása, 1933-2003 թվականներին գրված ընտրյալ երկեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://travel2.nytimes.com/2006/09/04/world/europe/04faludy.html?scp=1&sq=faludy&st=cse
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Դյորդ Ֆալուդիի կյանքի ժամանակագրությունը և ստեղծագործությունները Արխիվացված 2017-01-13 Wayback Machine (անգլ.)
- ↑ Դյորդ Ֆալուդիի համառոտ կենսագրությունը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pomogáts B. Faludy György. Budapest: Glória, 2000.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դյորդ Ֆալուդիի էջը hunlit.hu կայքում Արխիվացված 2017-01-13 Wayback Machine
- Rory Winston, "At Home with homelessness", October 2, 2006 Արխիվացված Մարտ 7, 2014 Wayback Machine, The New York Resident, 2 October 2006
- Albert Tezla, "Faludy György", Hungarian Authors: A bibliographical Handbook, Belknap Press: Cambridge, Massachusetts, 1970. SBN 674 42650 9
- George Jonas, "The poet and the ballet dancer" Արխիվացված 2007-02-05 Wayback Machine, The National Post, 8 March 2004
- "Interview with the poet Gyorgy Faludy: Literature will not survive the 21st century", hvg.hu, 6 June 2006
- Sandor Peto, Hungarian poet Gyorgy Faludy dies aged 96 Արխիվացված 2006-09-08 Wayback Machine, Reuters, 2 September 2006
- Gyorgy Faludy, The Economist, 14 September 2006
- "Hungarian poet and translator Gyorgy Faludy dies at 95," International Herald Tribune, September 2, 2006.
- City of Toronto names public space in honour of Hungarian-Canadian poet George Faludy, October 3, 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Ֆալուդի» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 2006 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի հունգարացի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հունգարացի բանաստեղծներ
- Հունգարացի գրողներ
- Հունգարացի թարգմանիչներ
- Հրեա բանաստեղծներ