Դմիտրի Ռոգաչով
Դմիտրի Ռոգաչով | |
---|---|
սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1895 - հունիսի 1, 1963 (67 տարեկան) | |
Ծննդավայր | Zhukov, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Զելենոդոլսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Զելենոդոլսկ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | նավատորմ |
Կոչում | կոնտր-ադմիրալ |
Հրամանատարն էր | Pinsk Flotilla?, Volga flotilla? և Dnieper Flotilla? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ |
Պարգևներ |
Դմիտրի Դմիտրիևիչ Ռոգաչով (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Рогачёв. սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1895, Zhukov, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունիսի 1, 1963, Զելենոդոլսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար, դերծովակալ (1941 թ. մայիսի 21)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1895 թվականին Կալուգայի նահանգի Մալոյարոսլավեցի գավառի Մեծ Ռոսլյակովկա գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։ 1908 թվականին ավարտել է Ուգոդսկո-Զավոդսկոե զեմստվոյի 4-րդ դասարանը (սովորել է կալվածատիրոջ հաշվին), նույն թվականին եկել է Մոսկվա, որտեղ սկսել է աշխատել Լիվշիցի էլեկտրամեխանիկական գործարանում՝ որպես փականագործ-էլեկտրիկի աշակերտ։ 1913 - 1915 թվականներին այդ մասնագիտությամբ աշխատել է Ցարիցինում։
Առաջին համաշխարհային պատերազմի երկրորդ տարում՝ 1915 թվականի մայիսին վաղաժամ զորակոչվել է զինվորական ծառայության և ուղարկվել ծառայելու նավատորմում։ Ծառայել է որպես Բալթյան նավատորմի «Սլավա» զրահանավի ղեկակալ ։
Հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներին բոլշևիկների կողմից կռվել է Պետրոգրադում, Գատչինայի ու Ցարսկոյե Սելոյի մոտ, Բայկալ լճում և Կուբանում ։
1929 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը: Դրանից 9 տարի անց Դմիտրի Դմիտրիևիչն արդեն զբաղեցնում էր Ամուրի ռազմական նավատորմի հրամանատարի տեղակալի պաշտոնը:
1940 թվականին նա ստանձնել է Պինսկի ռազմական նավատորմի հրամանատարի պաշտոնը և մասնակցել գերմանա-խորհրդային պատերազմի սկզբնական փուլին։ 1941 թվականի մայիսի 21-ին Ռոգաչովին շնորհվել է դերծովակալի կոչում։ Կիևի ամրացված շրջանի վրա երկրորդ գրոհի ժամանակ, որն սկսվել էր 1941 թվականի սեպտեմբերի 16-ին[1], դերծովակալ Ռոգաչովը մնացել է Կիևում՝ նավատորմի շտաբում (այժմ դա Կիև-Մոգիլայան ակադեմիայի գլխավոր շենքն է)։ Սեպտեմբերի 18-ի կեսօրին նա ծանր վիրավորվել է հրետանային ռմբակոծության ժամանակ[2]։ Ռոգաչովին բառացիորեն վերջին պահին ինքնաթիռով տարհանել են Կիևից[3], որը հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին գրավվել է հակառակորդի կողմից ։
Պատերազմի ավարտից հետո Դմիտրի Դմիտրիևիչը ծառայել է որպես ուսումնական ստորաբաժանման հրամանատար, այնուհետև՝ Զելենոդոլսկի նավաշինական ստորաբաժանման և բրիգադի հրամանատար: Նա մահացել է այդտեղ 1963 թվականին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2 Լենինի շքանշան (03.04.1942; 21.02.1945)
- 3 Կարմիր դրոշի շքանշան (27.02.1943; 03.11.1944; 24.06.1948)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (25.09.1944)
- Կարմիր աստղի շքանշան (23.12.1935)
- Մեդալներ[4]
- Անվանական զենք (1929, 1955)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դմիտրի Ռոգաչովի պատվին փողոցներ են կոչվել Զելենոդոլսկ և Ժուկով քաղաքներում:
- Նրա անունով է կոչվել Զելենոդոլսկի № 4 դպրոցը, որի բակում 1980 թվականին կանգնեցվել է դերծովակալի հուշարձանը:
- 2013 թվականին Ռոգաչովի անունը կրող փողոցի սկզբնամասում տեղադրվել է նրա մարմարե կիսանդրին:
- Պարեկային նավերից մեկին տրվել է Դմիտրի Ռոգաչովի անունը (Второй патрульный корабль проекта 22160)[5]:
Հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рогачёв Д. Д. Удары с Волги. // Битва за Сталинград. 4-е издание. — Волгоград: Нижне-Волжское книжное издательство, 1973. — С.258 — 265.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кайнаран А. В., Муравов Д. С., Ющенко М. В. «Киевский укрепленный район. 1941 год. Хроника обороны» — Житомир, издательство Волынь, 2017—456 с. — ISBN 978-966-690-210-1
- ↑ Спичаков В. Пинская военная флотилия в 1941 году. // Морской сборник. — 2010. — № 5. — С. 73.
- ↑ Спичаков В. А. Пинская военная флотилия в документах и воспоминаниях. — Львов: Лига-Пресс, 2009. — 384 с. — ISBN 978-966-397-118-2.
- ↑ «Наградной лист». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2014-03-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «В Татарстане заложили второй патрульный корабль проекта 22160 «Дмитрий Рогачёв»». Արխիվացված է օրիգինալից 2017-04-21-ին. Վերցված է 2017-04-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Огарков Н. В. Рогачёв Дмитрий Дмитриевич // Советская военная энциклопедия. — М.: Воениздат, 1979. — Т. 7. — С. 134. — 687 с. — 106 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Հունիսի 1 մահեր
- 1963 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հուլիսի 1 մահեր