Զրահակիր (մարտանավերի կարգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զրահակիր, խոշոր տրամաչափի աշտարակային հրետանիով զինված և ուժեղ զրահապատված մարտանավերի հիմնական կարգ։ Կիրառվել են XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին։ Զրահակիրները խոշոր և հզոր նավերն էին՝ նախատեսված հակառակորդի զրահապատ նավերի դեմ ծովային մարտեր և մերձծովյան ամրոցների դեմ գործողություններ վարելու համար։

Ռուս-ճապոնական պատերազմից (1904—1905) հետո զրահակիրների շինարարությունը դադարեցվել է, նրանց փոխարինել են գծանավերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 711