Դիմիտրի Մանուիլսկի
| Դիմիտրի Մանուիլսկի ուկրաիներեն՝ Дмитро Захарович Мануїльський | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1883[1] |
| Ծննդավայր | Սվյատեց, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | փետրվարի 20, 1959[1] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][1] |
| Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Q56222647? |
| Մասնագիտություն | դիվանագետ, պետական գործիչ, քաղաքական գործիչ և հեղափոխական |
| Աշխատատու | Միավորված ազգերի կազմակերպություն |
| Ամուսին | Manujilska Mykolajivna? |
| Զբաղեցրած պաշտոններ | Foreign Minister of the Ukrainian Soviet Socialist Republic? և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
| Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks? |
Դիմիտրի Զախարովիչ Մանուիլսկի (ռուս.՝ Дмитрий Захарович Мануильский, սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1883[1], Սվյատեց, Kremenets County, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1959[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ՈւԽՍՀ ԳԱ իսկական անդամ (1945), Կոմունիստական կուսակցության անդամ (1903)։
Եղել է Կրոնշտադտի, ապա Սվեաբորգի զինված ապստամբությունների (1906) կազմակերպիչներից, ձերբակալվել և դատապարտվել է աքսորի, բանտից փախել է Կիև, որտեղ մտել է ՌՍԴԲԿ կոմիտեի մեջ։ 1907-1912 թվականներին տարագրվել է Ֆրանսիա, մտել «Վպերյոդ» խմբի մեջ։ 1912-1913 թվականներին քարոզչական աշխատանք է կատարել Պետերբուրգում և Մոսկվայում, ապա նորից տարագրվել Ֆրանսիա։ 1917 թվականի մայիսին վերադարձել է Ռուսաստան։
ՌՍԴԲ(բ)կ VI համագումարում մտել է բոլշևիկյան կուսակցության մեջ։ 1922 թվականից աշխատել է Կոմինտերնում, 1924 թվականից՝ Կոմինտերնի ԳԿ-ի (ԿԻԳԿ) Նախագահության անդամ, 1928-1943 թվականներին՝ ԿԻԳԿ քարտուղար ՀամԿ (բ) կ ԿԿ-ում և Կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչությունում, 1944 թվականից՝ ՈւԽՍՀ ԺԿԽ նախագահի տեղակալ և ՈւԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1946-1953 թվականներին՝ ՈւԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Եղել է ԽՄԿԿ 10-19-րդ համագումարների պատգամավոր, 11-րդ համագումարում ընտրվել է ԿԿ անդամության թեկնածու, 12-18-ում՝ անդամ։ Եղել է նաև ԽՍՀՄ 2-3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի 3 և Կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 різні автори Енциклопедія сучасної України (укр.) — Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
- 1 2 Мануильский Дмитрий Захарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 253)։ |
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 20 մահեր
- 1959 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- Փետրվարի 22 մահեր
- Ռուս քաղաքական գործիչներ
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Խորհրդային դիվանագետներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ
- Ուկրաինացի դիվանագետներ
- Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Կոմինտերնի գործիչներ