Jump to content

Դիկրեոզավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիկրեոզավր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Մողեսակոնքայիններ (Saurischia)
Ընտանիք Dicraeosauridae
Ենթաընտանիք Dicraeosaurinae
Ցեղ Դիկրեոզավր (Dicraeosaurus)
Janensch, 1914

Դիկրեոզավր[1] (լատին․՝ Dicraeosaurus), վերին Յուրայի ժամանակաշրջանի բուսակեր դինոզավրերի տեսակ, զաուրոպոդների կարգի ներկայացուցիչ։ Դիպլոդոկների մոտ ազգականն է, պատկանում է դիկրեոզավրիդների (լատին․՝ Dicraeosauridae) ընտանիքի դիպլոդոկոիդների ենթաընտանիքին։ Փոքր զաուրոպոդ է՝ մինչև 13 մետր երկարությամբ և 3-4 տոննա կշռով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիկրեոզավրերն աչքի են ընկնում տիպիկ կարճ պարանոցով և մեծ գլխով։ Նրանց բնորոշ է շատ բարձր, կատարին երկատված փշոտ ելուստների առկայությունը։ Առջևի վերջույթները մեծ չեն, բայց հզոր են։ Դիպլոդոկների խմբի առավել պարզունակ ներկայացուցիչներից են։ Դիկրեոզավրերը բնորոշ են վերին Յուրայի ժամանակաշրջանին․ դրանք պարզունակ դիպլոդոկների գոյատևող խումբն են։ Հենց դիկրեոզավրերը հայտնի են Տանզանիայի (Տենդագուրու) վերին Յուրայի ժամանակաշրջանից։

Դիկրեոզավրի գլուխ

Տիպային տեսակը՝ D. hansemanni, բնորոշ է Տենդագուրուի միջին շերտերին և կազմում է այդ շրջանի պեղումների գտածոների շուրջ 22%-ը։ Հավանաբար ապրել են մեծ խմբերով, սնվել ցածր բուսականությամբ[2]։

Dicraeosaurus hansemanni

Երկրորդ տեսակը՝ D. sattleri, ավելի փոքր է տարիքով, բնորոշ է Տենդագուրուի վերին շերտերին։ Դրանք շատ փոքր զավրոպոդներ են՝ մինչև 1 տոննա կշռով։ Պարանոցի շրջանում ունեն ավելի մեծ փշոտ ելուստներ։ Այս տեսակը անցումային է համարվում դիկրեոզավրիդների հաջորդ ներկայացուցչի՝ ամարգազավրի համար (Արգենտինայի ներքին կավճի ժամանակաշրջան)։ Ամարգազավրի (լատին․՝ Amargasaurus cazaui) պարանոցի շրջանի փշոտ ելուստները ձևավորում են բարձր պատառաքաղաձև փշեր։ Հավանաբար փշերը կատարել են յուրահատուկ «առագաստի» դեր կամ ծառայել են պաշտպանության համար։ Ամարգազավրը չի գերազանցել 10-12 մետր երկարությունը։ Ուրիշ դիկրեոզավրեր են բրախիտրախելոպանները (լատին․՝ Brachytrachelopan mesai) Արգենտինայի վերին Յուրայի նստվածքներից, և Ամազոնզավրերը (լատին․՝ Amazonsaurus marahensis) Բրազիլիայի ներքին կավճի ժամանակաշրջանից[3]։

Դիկրեոզավրերը ներկայացնում են գոնդվանական դիպլոդոկների խումբը։ Նրանց գոյությունը սահմանափակված է վերին Յուրայի և ներքին կավճի ժամանակաշրջաններով։ Նախկինում այս խմբին էին դասում նաև որոշ զավրոպոդների՝ Մոնղոլիայի վերին կավճի ժամանակաշրջանից (նեմեգտոզավր[4]), բայց այժմ ընդունված տեսակետի համաձայն, նրանք պատկանում են տիտանոզավրերին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Татаринов Л. П. Очерки по эволюции рептилий. Архозавры и зверообразные. — М. : ГЕОС, 2009. — С. 125. — 377 с. : ил. — (Труды ПИН РАН, Т. 291). — 600 экз. — ISBN 978-5-89118-461-9
  2. Benton, Michael J. (2012). Prehistoric Life. Edinburgh, Scotland: Dorling Kindersley. էջ 270. ISBN 978-0-7566-9910-9.
  3. Palmer, D., ed. (1999). The Marshall Illustrated Encyclopedia of Dinosaurs and Prehistoric Animals. London: Marshall Editions. էջ 132. ISBN 1-84028-152-9.
  4. A. P. Hunt, M. G. Lockley, S. G. Lucas and C. A. Meyer. 1995. The global sauropod fossil record. In M. G. Lockley, V. F. dos Santos, C. A. Meyer, & A. P. Hunt (eds.), Aspects of Sauropod Paleobiology. GAIA 10:261-279.
  5. H. Zaher, D. Pol, A. B. Carvalho, P. M. Nascimento, C. Riccomini, P. Larson, R. Juarez-Valieri, R. Pires-Domingues, N. J. Silva and D. A. Campos. 2011. A complete skull of an Early Cretaceous sauropod and the evolution of advanced titanosaurians. PLoS One 6(2):e16663:1-10.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկրեոզավր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկրեոզավր» հոդվածին։