Բրախիտրախելոպան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրախիտրախելոպան
Բրախիտրախելոպան
Brachytrachelopan mesai
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Ենթադաս Արխոզավրեր
Վերնակարգ Դինոզավրեր
Կարգ Սողունակոնքայիններ
Ենթակարգ Զավրոպոդոմորֆեր
Ինֆրակարգ Զաուրոպոդներ
Վերնաընտանիք Diplodocoidea
Ընտանիք Dicraeosauridae
Ցեղ Բրախիտրախելոպան
Լատիներեն անվանում
Brachytrachelopan



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բրախիտրախելոպանի կմախքը

Բրախիտրախելոպան (լատիներեն Brachytrachelopan, հունարենից - կարճավիզ Պան), դինոզավրերի ընտանիք, որը ապրել է մոտ 150-145 միլիոն տարի առաջ(վաղ յուրայի շրջանի տիտոնյան ժամանակաշրջանում) ներկայիս Արգենտինայի տարածքում։ Մարմնի չափերը՝ երկարությունը 10 մետր, բարձրությունը 3 մետր և 5-7 տոննա քաշ։ Առաջին անգամ նկարագրվել է Օլիվեր Ռաուխուտի, Ռեմեսի, Ֆեհների, Պուերտայի և Կլադերի կողմից 2005 թվականին։ Բրախիտրախելոպանի առանձնացնող հատկանիշ է համարվում համեմատաբար շատ կարճ վիզը, որը կազմված է ընդամենը 12 ողերից։ Այն ավելի շատ հիշեցնում է ստեգոզավրի քան դիպլոդոցիդի։ Բրախիտրախելոպանը ինչպես դինոզավրերի խմբի մյուս անդամները նույնպես ուներ բարձր փշեր, որոնք տեղավորված էին մեջքի և ազդրերի վրա (ենթադրվում է, որ դրանք կրել են առագաստի նմանվող գոյացություն)։ Առջևի մասի փշերը ծռվում են դեպի առաջ և հետևաբար այս կենդանին սնվել է գետնից (բուսական կերով)։ Միակ հայտնի կմախքից գանգը և պոչը բացակայում են։ B. mesai-ի մնացորդները հայտնաբերել է արգենտինացի հովիվ Դենիել Մեզան, որը փնտրում էր իր կորած ոչխարին։ Ցեղի անվանումը ընտրվել է հենց այս իրադարձության պատվին(Պան - հովիվների աստված), իսկ տեսակի անունը հովվի ազգանվամբ։ Ֆիլոգենետիկ անալիզի արդյունքում՝ հիմնվելով սինապոմորֆիայի վրա պաևզվեց, որ Brachytrachelopan-ը պատկանում է Dicraeosauridae ընտանիքի Diplodocoidea[1] ենթաընտանիքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oliver W. M. Rauhut, Kristian Remes, Regina Fechner, Gerardo Cladera, Pablo Puerta. (2005) A remarkably short-necked sauropod dinosaur from the Late Jurassic of Patagonia. Nature.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բրախիտրախելոպան» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դինոզավրերի համաշխարհային հանրագիտարան - Դուգալ Դիքսոն - Մոսկվա, Эксмо, 2009 - ISBN 978-5-699-22144-8 - էջ 140։
  • Դինոզավրերի պատկերազարդ տեղեկատու - Ա Շարանով - Մոսկվա, ОНИКС, 2008 - ISBN 978-5-9603-0089-6 - էջ 39։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրախիտրախելոպան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրախիտրախելոպան» հոդվածին։