Jump to content

Դենիս Բոյկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Բոյկո
ուկրաիներեն՝ Дени́с Бо́йко
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1988(1988-01-29)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 194 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Դենիս Ալեքսանդրովիչ Բոյկո (ուկրաիներեն՝ Денис Олександрович Бойко, հունվարի 29, 1988(1988-01-29)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ, դարպասապահ, որը հանդես է եկել Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Բոյկոն 6 տարեկանից հաճախել է Կիևի «Դինամո» ֆուտբոլային ակումբը։ 2005 թվականին սկսել է պրոֆեսիոնալ մակարդակով խաղալ «Դինամո-2» և «Դինամո-3» ֆուտբոլային ակումբներում։ 2007/08 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է Կիևի «ՑՍԿԱ» ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Օբոլոն» ֆուտբոլային ակումբ[3]։ Պրեմիեր Լիգայում իր նորամուտը նշել է 2009 թվականի հուլիսի 19-ին «Մետալիստ» ակումբի դեմ խաղում[4]։ 2011-2012 թվականներին վարձավճարով հանդես է եկել «Կրիվբաս» ֆուտբոլային ակումբում։

«Դինամո» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյկոն «Դինամոյի» կազմում

2010 թվականի փետրվարին Ուկրաինայի առաջնությունում ընդգրկվել է «Դինամոյի» մեկնարկային թիմի կազմում։ Մայիսի 9-ին իր նորամուտը նշել է պաշտոնական խաղում[5]։ Սա եղել է 2009/10 մրցաշրջանի վերջին տուրի հանդիպումը։ «Դինամոն» խաղում էր տանը, խաղի ցանկացած արդյունք արդեն չէր ազդում թիմի մրցաշարային դիրքի վրա։ Բոյկոն ոչ մի գոլ Բոյկոն բաց չի թողել, հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով։

Բոյկեն առաջնության գարնանային հատվածում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ «2010-11 ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի» «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում սխալ է թույլ տվել, որի արդյունքում գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Երոխինը։ Հանդիպումն ավարտվել է մոլդովական թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով։

Վարձակալություն «Դնեպրում»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսին նա մեկ տարով վարձակալությամբ տեղափոխվել է «Դնեպր» ֆուտբոլային ակումբ[6], որտեղ դարձել Է Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր։ Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղի 22-րդ րոպեին Բոյկոն կոշտ է խաղացել կիևցիների կիսապաշտպան Օլեգ Գուսևի դեմ։ «Դնեպրի» դարպասին անկյունային հարվածի ժամանակ Դենիսը պատահաբար ծնկով հարվածել է Գուսևի դեմքին։ Բոյկոյի թիմակից Ջաբա Կանկավան առաջինը շտապել է դեպի Գուսևը և թույլ չի տվել, որ նրա լեզուն կուլ գնա։ «Դինամոյի» բժիշկներն ասել են, որ Կանկավան փրկել է Գուսևի կյանքը։

«Դնեպր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյկոն «Դնեպրի» կազմում

Վարձակալության ժամկետի ավարտից հետո Բոյկոն լիարժեք պայմանագիր է կնքել «Դնեպրի» հետ։

Ակումբում նա դարձել է հիմնական դարպասապահը։ Հիմնականում նրա շնորհիվ «Դնեպրը» 2014/15 և 2015/16 մրցաշրջաններում դարձել Է Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2014/15 մրցաշրջանում Բոյկոն իր թիմի հետ հասել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, որտեղ «Դնեպրը» համառ պայքարում 2։3 հաշվով պարտվել է Սևիլյա ֆուտբոլային ակումբին[7][8]։ Ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում[9]։ Առաջնությունում «Դնեպրը» գրավել է 3-րդ հորիզոնականը։

2015/16 մրցաշրջանը «Դնեպրի» համար պակաս հաջող էր։ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլում «Դնեպրը» G խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ 2 միավորով չհասնելով «Սենտ-Էտյեն» ակումբին։ Խմբի հանդիպումներում Բոյկոն մասնակցել է բոլոր խաղերին։ Ռուսենբորգ ակումբի դեմ վերջին խաղում Բոյկոն խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով և 12-րդ րոպեին հետ է մղել Պոլ Հելանի 11 մետրանոց հարվածը[10]։

2016 թվականի հունվարի 20-ին «Դնեպրի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Բոյկոն հեռանում է ակումբից և որ «Դնեպրն» արդեն պայմանավորվել է դարպասապահի տրանսֆերի շուրջ թուրքական Բեշիկթաշ ակումբի հետ։ Ահա, թե ինչ է ասել դարպասապահը «Դնեպրից» հեռանալու մասին․

Դա իմ կարիերայի լավագույն թիմն ու լավագույն ֆուտբոլային ընտանիքն էր։ «Դնեպր» ֆուտբոլային ակումբը ողջ կյանքում կմնա իմ սրտում։ Ես հպարտ և երջանիկ եմ, որ խաղացել եմ նման ակումբում։ Շատ շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, բոլոր մարզիչներին և պարզապես բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են «Դնեպրում»։ Եվ, իհարկե, շատ շնորհակալություն երկրպագուներին։ Անչափ ցավալի է, որ այսպես է տեղի ունենում մեր ակումբների հետ։

Բեշիկթաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 21-ին Բոյկոն տեղափոխվել է «Բեշիկթաշ»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր[11][12]։ Տրանսֆերի չափը կազմել է 3,3-ից 4 միլիոն եվրո։ Թուրքական ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի փետրվարի 10-ին «Կոնյասպոր» ակումբի դեմ Թուրքիայի գավաթի խաղում։ Դեբյուտը անհաջող ստացվեց․ Դենիսը բաց թողեց 2 գնդակ և «Բեշիկթաշը» պարտվեց 1:2 հաշվով[13]։ Երկրորդ խաղում «Բեշիկթաշը» պարտվել է 0-1 հաշվով և դուրս է մնացել գավաթի խաղարկությունից[14]։ Թուրքիայի առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականի մարտի 19-ին՝ «Անթալյասպորի» դեմ խաղում, որտեղ «Բեշիկթաշը» հաղթել է 1։0 հաշվով։ Այդ խաղում Դենիսը գլխի լուրջ վնասվածք է ստացել մրցակիցների հետ բախման ժամանակ, սակայն բուժօգնություն ցուցաբերելուց հետո ուկրաինացի դարպասապահը կարողացել է շարունակել խաղը[15]։

«Բեշիկթաշի» երկրպագուները ոգևորությամբ են ընդունել ուկրաինացու տրանսֆերը, սակայն նա չի կարողացել հաղթել մրցակցությունը թիմի ավագ Զենգին Տոլգայի հետ։ Այնուամենայնիվ, երբ Դենիսն շանսեր էր ստանում, նա լավագույն կերպով չէր խաղում։ Արդյունքում Բոյկոն պարզապես պետք չէր «Բեշիկթաշին»։ 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Մալագայից վերադառնալուց հետո եղել է ակումբի դարպասապահին փոխարինողը[16]։

Վարձակալություն Մալագայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է իսպանական Մալագա ակումբ[17][18]։ Սակայն Բոյկոն չկարողացավ դառնալ Մալագայի հիմնական դարպասապահը։ Ընդամենը մեկ մրցաշրջանում Մալագայում Բոյկոն մասնակցել է 3 հանդիպման, որոնցում բաց է թողել 7 գոլ[19]։

Վարձակալություն «Դինամոյում» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարին վարձավճարով վերադարձել է Կիևի «Դինամո»[20]։ Իր նորամուտը նշել է փետրվարի 15-ին Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում ԱԵԿ Աթենք ֆուտբոլային ակումբի դեմ (1։1)[21]։ «Դինամոյում» նա միանգամից տեղ ստացավ մեկնարկային կազմում։ Ընդհանուր առմամբ, Կիևում կես մրցաշրջանի ընթացքում Դենիսին հաջողվել է 19 հանդիպում անցկացնել բոլոր առաջնություններում։ Բացի այդ, «Դինամոյում» հաջող ելույթները օգնել են նրան արագ վերադառնալ Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքական։ Հարազատ թիմի հետ Բոյկոն դուրս է եկել Ուկրաինայի գավաթի եզրափակիչ, որը պարտվել է Շախտյորին, թեև նվաճել է Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալները։

«Դինամո» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամոյի» Ավստրիա ամառային հավաքի մեկնելու նախօրեին Բոյկոն լիարժեք պայմանագիր է կնքել ակումբի հետ[22][23]։ Տեղափոխությունից հետո առաջին հանդիպումն անցկացրել է հուլիսի 21-ին Շախտյորի դեմ Ուկրաինայի Սուպերգավաթի խաղում, որը կիևցիները հաղթել են 0։1 հաշվով։

2022 թվականի հոկտեմբերի 9-ին Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի «Ռուխ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Դենիսն անցկացրել է իր հոբելյանական 50-րդ չոր հանդիպումը բոլոր մրցաշարերում[24][25]։ Առաջին խաղակեսի վերջում ստացել է ոտքի վնասվածք։ Հոկտեմբերի 12-ին խորացված հետազոտություն է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում, ինչի արդյունքում նրան նշանակվել է վիրահատություն[26]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ուկրաինայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում։ Անցկացրել է մեկ խաղ։ Բոյկոն հիմնական կազմում տեղը զիջել է Անտոն Կանիբոլոցկուն։

2014 թվականի նոյեմբերի 18-ին իր նորամուտը նշել է Ուկրաինայի ազգային հավաքականում Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում, հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի։

Հայտնվել է Ուկրաինայի հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք «ՈՒԵՖԱ Եվրո 2016» թվականի առաջնությանը, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

2021 թվականի օգոստոսի 25-ին Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ալեքսանդր Պետրակովը Բոյկոյին հրավիրել է մասնակցելու 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ խաղերին, ինչպես նաև Չեխիայի դեմ ընկերական խաղին[27]։ 2021 թվականի սեպտեմբերի 8-ին մասնակցել է Չեխիայի դեմ ընկերական հանդիպմանը, որը 7-րդն էր ազգային թիմում[28]։

Ուկրաինայի հավաքականի ելույթների վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Առաջնություն Դեղին քարտ Կարմիր քարտ
18 նոյեմբերի 2014 Ուկրաինա «Օլիմպիական», Կիև Ուկրաինա Ուկրաինա — Լիտվա Լիտվա 0:0 Ընկերական խաղ 90' -
31 մարտի 2014 Ուկրաինա «Արենա Լվով», Լվով Ուկրաինա Ուկրաինա — Լատվիա Լատվիա 1:1 Ընկերական խաղ 90' -1
9 հունիսի 2015 Ավստրիա «Լինցեր», Լինց Վրաստան Վրաստան — Ուկրաինա Ուկրաինա 1:2 Ընկերական խաղ 90' -1
24 մարտի 2015 Ուկրաինա «Չերնոմորեց», Օդեսա Ուկրաինա Ուկրաինա — Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 1:0 Ընկերական խաղ 90' -
5 նոյեմբերի 2016 Ուկրաինա «Մետալիստ», Խարկով Ուկրաինա Ուկրաինա — Սերբիա Սերբիա 2:0 Ընկերական խաղ 90' -
16 նոյեմբերի 2018 Սլովակիա «Անտոն Մալատինսկու Մարզադաշտ», Տրնավա Սլովակիա Սլովակիա — Ուկրաինա Ուկրաինա 4:1 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19 90' -4
8 սեպտեմբերի 2021 Չեխիա «Դուսան Արենա», Պլզեն Չեխիա Չեխիա — Ուկրաինա Ուկրաինա 1:1 Ընկերական խաղ 90' -1

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն․ 2020/21
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (2)․ 2010/11, 2017/18
  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2012/13
  • Ուկրաինայի Գավաթակիր (2)․ 2019/20, 2020/21
  • Ուկրաինայի Գավաթի եզրափակչի մասնակից (2)․ 2010/11, 2017/18
  • Ուկրաինայի Սուպերգավաթակիր (3)․ 2018, 2019, 2020

«Դնեպր»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի մասնակից․ 2014/15
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր․ 2013/14
  • Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2014/15

Բեշիկթաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 29-ին Բոյկոն ամուսնացել է[31], 2011 թվականին ամուսնալուծվել և ամուսնացել է երկրորդ անգամ, կնոջ անունը Վալերիա է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Оболонь» арендовала четырёх «динамовцев»
  4. «Украина — «Оболонь» (Киев) — «Металлист» (Харьков) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
  5. "Динамо" – "Металлург" (З) 3:0 (ռուսերեն). Ua-football.com. 2010 թ․ մայիսի 9.
  6. ««Идеальный вариант»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  7. «Dnipro Dnipropetrovsk 2-3 Sevilla». BBC Sport.
  8. uefa.com (2015 թ․ մայիսի 27). «Лига Европы УЕФА 2014/15 - История - Днепр Д-Севилья – UEFA.com». Uefa.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  9. uefa.com (2015 թ․ մայիսի 28). «Официальный сайт европейского футбола – UEFA.com». UEFA.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  10. ««Днепр» - «Русенборг» :: Основной состав :: Матч-центр :: Новости :: ФК «Днепр» :: Официальный сайт :: www.fcdnipro.ua» (ռուսերեն). www.fcdnipro.ua. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  11. ««Днепр» объявил о переходе Бойко в «Бешикташ»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  12. «Beşiktaş J.K. Official Web Site». bjk.com.tr. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  13. «Бойко невдало дебютував у складі Бешикташа». DT.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Бойко пропустив гол у другому матчі за Бешикташ». DT.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Українцю Бойку розбили голову в Туреччині». sector.depo.ua (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. «Бешикташ первёл Бойко в резервную команду». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. ««Малага» представила Дениса Бойко». Новости футбола России, Европы и остального мира онлайн 24/7 - FootballHD.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  18. «Denys Boyko llega cedido a la portería blanquiazul» [Denys Boyko arrives on loan at the white-and-blues' goal] (իսպաներեն). Marca. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  19. «Почему Денис Бойко не заиграл в Малаге. Расследование — Команда № 1». Команда № 1 (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  20. «Денис БОЙКО знову виступатиме за «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  21. «АЕК — Динамо К — 1:1». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 4 (օգնություն)
  22. «Denys BOIKO: "I'm back to Dynamo which is very important to me"». fcdynamo.kiev.ua. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  23. «Денис БОЙКО: «Я вернулся в «Динамо», и для меня это очень важно»». www.fcdynamo.kiev.ua. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  24. «50-й «сухий» динамівський матч Дениса Бойка» (ուկրաիներեն). Официальный сайт Украинской Премьер-лиги. 2022 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. ««Динамо» – «Рух» 3:0: цифри та факти» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Динамо» Киев. 2022 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  26. «У Дениса Бойко пошкоджена хрестоподібна зв'язка» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Динамо» Киев. 2022 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  27. «ОЛЕКСАНДР ПЕТРАКОВ ДОВИКЛИКАВ ДО НАЦІОНАЛЬНОЇ ЗБІРНОЇ УКРАЇНИ ГОЛКІПЕРА ДЕНИСА БОЙКА» (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2021 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  28. «ТОВАРИСЬКИЙ МАТЧ. ЗБІРНА УКРАЇНИ В ГОСТЯХ ЗІГРАЛА ВНІЧИЮ З КОМАНДОЮ ЧЕХІЇ» (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2021 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  29. «Визначено лауреатів сезону 2014/2015 в УПЛ». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
  30. «Experts' UEFA Europa League squad of the season». UEFA.com. 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  31. Денис Бойко женился Արխիվացված է Մայիս 21, 2011 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]