Jump to content

Դենդրարիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դենդրարիից)
Աշնանային գույներ Westonbirt Arboretum-ում, Անգլիա

Դենդրարիում, դենդրոլոգիական այգի (հուն․՝ δένδρον - ծառ, լատին․՝ arbor - ծառ), դենդրոպարկ։ Հատուկ առանձնացված հողամաս, որտեղ բաց գրունտում աճեցնում են ծառերի, թփերի և մշակաբույսերի հավաքածուներ։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը (հիմնադրվել Է 1935 թվականին) հազվագյուտ և անհետացող բուսատեսակների պահպանման վայր է և ունի հարուստ հավաքածու (ավելի քան 1200 տեսակ ու ենթատեսակ)։

Տնկարկները զարգանում են լանդշաֆտային պուրակի ոճով՝ ինքնուրույն կամ բուսաբանական այգու կազմում։ Բույսերի հավաքածուներն ստեղծված են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ սկզբունքներով, ունեն գիտակրթական նշանակություն։ Այստեղ ստեղծվել են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Եվրոպայի, Ասիայի, Հեռավոր Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի դենդրոֆլորաների ցուցադրական հողամասեր։ Գիտական մեծ արժեք ունեն ասեղնատերև, փաթաթվող, ծաղկող թփերի ու պարտեզային բույսերի հարուստ հավաքածուները։

Հայաստանում գործում են Ստեփանավանի «Սոճուտ», Վանաձորի «ՎաՆաձոր», Իջևանի մերձարևադարձային, Բերդի, Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրարիումները։

Դենդրարիում տնկարկները լանդշաֆտային պարկի ոճով են, բույսերը տեղաբաշխվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, դեկորատիվ և այլ հատկանիշներով։ Դենդրարին ունի գիտական, գիտաարտադրական, կուլտուրլուսավորական և ուս․ նշանակություն։ Դենդրարիում գիտական հետազոտություններ են կատարվում բույսերի ինտրոդուկցիայի, կլիմայավարժման և սելեկցիայի գծով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։