Դեյվիդ Ֆոսթեր
Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլես David Foster Wallace | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1962[1][2][3][…] |
Ծննդավայր | Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 2008[4][1][2][…] (46 տարեկան) |
Վախճանի վայր | Քլերմոնտ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Urbana High School? (1980)[6][7], Ամհերստի քոլեջ (1985)[8][6], Արիզոնայի համալսարան (1987)[9][10][11] և Հարվարդի համալսարան (1989)[12] |
Գրական ուղղություններ | պոստմոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Infinite Jest?, The Pale King?, A Supposedly Fun Thing I'll Never Do Again?, Brief Interviews with Hideous Men?, The Broom of the System?, Everything and More?, Oblivion: Stories? և Girl with Curious Hair? |
Աշխատավայր | Իլինոյս նահանգի համալսարան, Էմերսոն քոլեջ և Pomona College? |
Պարգևներ | |
Ամուսին | Քարեն Գրին |
![]() |
Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլես (անգլ.՝ David Foster Wallace, փետրվարի 21, 1962[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 2008[4][1][2][…], Քլերմոնտ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան գրող, հրապարակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլեսը ծնվել է 1962 թվականի փետրվարի 21-ին Իտակայում, ԱՄՆ։ Հայրը՝ Ջեյմս Դոնալդ Ուոլլեսը, փիլիսոփա էր, Իլինոյսի համալսարանի դասախոս։ Մայրը՝ Սալլի Ուոլլեսը, դասախոս-անգլիստ էր, Շամպեյնի Փարկլենդ քոլեջի դասախոս էր։
Դեյվիդը սովորել է Շամպեյնում, ապա Ուրբանում, դպրոցում զվարճանում էր թենիս խաղալով։ Ավարտել է Ամհերտական քոլեջը, որը ավարտել է նաև իր հայրը։ Քոլեջում սովորել է փիլիսոփայություն, անգլերեն լեզու և գրականություն, ստացել է մոդալային տրամաբանության դիպլոմ, ապա նաև անգլերեն լեզվի և գրականության։ Երկու դիպլոմներն էլ ստացել են բարձր գնահատական summa cum laude (1985 թվական)։ 1987 թվականին Գեղարվեստի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան՝ Արիզոնի համալսարանում։ 2002 թվականից դասավանդել է Պոմոն քոլեջում, Կլերմոնտում։ 2004 թվականին ամուսնացել է նկարչուհի Քարեն Գրինի հետ։ Սիրում էր շներ, հաճախ էր տուն տանում անտուն շներին։
Երկար տարիներ տառապել է դեպրեսիայով, բուժվել է մի շարք միջոցներով՝ ներառյալ էլեկտրաշոկային թերապիա։ Այն բանից հետո երբ նրա մոտ նկատվեցին լուրջ հետևանքներ դեղերից, 2007 թվականի հունիսին բժիշկը խորհուրդ տվեց թարգել դեղորայքների օգտագործումը[13], և երբ Ուոլլեսը վերսկսեց դեղորայքի օգտագործումը, արդեն այն թողել էր իր արդյունավետությունը։ Իր կյանքի վերջին տարիներին դեպրեսիան էլ ավելի էր ակտիվացել։ 2008 թվականանի սեպտեմբերի 12-ն նա ինքնասպան է լինում[13][14]։
Ուոլլեսի շրջագայության վերջը ֆիլմում խաղացել է Ջեյսոն Սիգելը։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենահայտնի ստեղծագործությունը տասն էջանոց «Անվերջանալի կատակ» վեպն է(1996 թվական), որը Time պարբերականը ներառել է 20-րդ դարի լավագույն վեպերի շարքում[15]։ Քննադատները Ուոլլեսին դասել է 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի ամենահետաքրքիր ամերիկյան վիպագիրների շարքին։ Ուոլլեսը Հանդես է եկել նաև իր էսսեներով («Ամեն ինչ և անգամ ավելի շատ. անվերջության կրճատ պատմություն», 2003 թվական և այլն)։ Նրա վեպերը, նովելներն ու էսսեները թարգմանվել են մի քանի լեզուներով։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Broom of the System (1987 թվական)
- Անվերջանալի կատակ / Infinite Jest (1996 թվական)
- The Pale King (2011 թվական, չվերջացված)
Նովելների հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Girl with Curious Hair (1989 թվական)
- Հակիրճ հարցազրույցներ սարսափելի մարդկանց հետ / Brief Interviews with Hideous Men (1999 թվական, Ջոն Կրասինսկին էկրանավորել է 2009 թվականին, [1])
- Oblivion: Stories (2004)
Էսսե[խմբագրել | խմբագրել կոդը]
- A supposedly fun thing I'll never do again: essays and arguments (1997 թվական)
- Everything and more: a compact history of infinity (2003 թվական)
- Consider the lobster and other essays (2005 թվական)
- This is water: some thoughts, delivered on a significant occasion about living a compassionate life (2009 թվական)
- Both flesh and not: essays (2012 թվական)
Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lipsky D. Although of course you end up becoming yourself: a road trip with David Foster Wallace. New York: Broadway Books, 2010.
- Burn S. Conversations with David Foster Wallace. Jackson: University Press of Mississippi, 2012
- David Foster Wallace: the last interview and other conversations. Brooklyn: Melville House, 2012
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Boswell M. Understanding David Foster Wallace. Columbia: University of South Carolina Press, 2003
- Burn S. David Foster Wallace's Infinite jest: a reader's guide. New York: Continuum, 2003
- Carlisle G. Elegant complexity: a study of David Foster Wallace's Infinite jest. Los Angeles; Austin: Sideshow Media Group, 2007
- Pennacchio P. What fun life was: saggio su Infinite jest di David Foster Wallace. Milano: Arcipelago, 2009
- Triendl I. Philosophy and performance in David Foster Wallace's "Infinite Jest": a reading. Saarbrücken: VDM Verlag, 2009
- Consider David Foster Wallace: critical essays/ David Hering, ed. Los Angeles: Sideshow Media Group Press, 2010
- Fate, time, and language: an essay on free will: David Foster Wallace/ Steven M. Cahn and Maureen Eckert, eds. New York: Columbia UP, 2011
- The legacy of David Foster Wallace/ Samuel Cohen and Lee Konstantinou, eds. Iowa City: University of Iowa Press, 2012
- Max D.T. Every love story is a ghost story: a life of David Foster Wallace. New York : Viking, 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.latimes.com/news/local/la-me-wallace14-2008sep14,0,7461856.story
- ↑ Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 6,0 6,1 https://www.amherst.edu/mm/80523/node/66410 — Amherst College.
- ↑ https://www.news-gazette.com/news/c-u-schools-foundation-to-honor-distinguished-alumni/article_3b600789-ebf9-57a4-bdf7-ff727b03029b.html — The News-Gazette.
- ↑ https://www.amherst.edu/library/archives/holdings/david-foster-wallace — Amherst College.
- ↑ https://alumni.arizona.edu/notable-alumni/david-foster-wallace — University of Arizona.
- ↑ https://www.full-stop.net/2012/12/11/blog/robert-fay/in-the-footsteps-of-david-foster-wallace/
- ↑ http://www.davidfosterwallacebooks.com/about.html — Little, Brown.
- ↑ https://news.harvard.edu/gazette/story/2012/12/a-too-short-life-examined/ — Harvard University.
- ↑ 13,0 13,1 «David Foster Wallace, Influential Writer, Dies at 46»։ NYTimes։ 2008-09-15։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2017-01-06
- ↑ «David Foster Wallace, Postmodern Novelist and Writing Teacher, Is Dead at 46»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2017-01-06
- ↑ «ALL TIME 100 Novels»։ Time։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2017-01-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ո՞վ էր Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլեսը Archived 2014-05-17 at the Wayback Machine. (անգլ.)
- Հարցազրույց գրողի հետ Archived 2011-12-18 at the Wayback Machine. (ռուս.)
- Նեկրոլոգ (ռուս.)
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 2008 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Արիզոնայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ինքնասպան գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Հրապարակախոսներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի երգիծաբաններ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի փիլիսոփաներ