Դեմենտի Շմարինով
Դեմենտի Շմարինով Дементий Шмаринов | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29 (մայիսի 12), 1907 կամ մայիսի 12, 1907[1] |
Ծննդավայր | Կազան, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 30, 1999[3][1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և գծանկարիչ |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
Ժանր | Գրաֆիկա |
Ուսուցիչ | Դմիտրի Կարդովսկի և Նիկոլայ Պրախով |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Դեմենտի Ալեքսեևիչ Շմարինով(ռուս.՝ Дементий Алексеевич Шмаринов, ապրիլի 29 (մայիսի 12), 1907 կամ մայիսի 12, 1907[1], Կազան, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 30, 1999[3][1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1953), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1967)։
Սովորել է Մոսկվայում, Դ․ Ն․ Կարդովսկու մոտ (1923-1928)։ Եղել է ՌԽՖԽՀ նկարիչների միության մոսկովյան կազմակերպության վարչության նախագահ (1959-1961, 1966-1968, և 1972) և ԽՍՀՄ նկարիչների միության վարչության քարտուղար (1968 թվականից)։ Հիմնականում աշխատել է գրքի ձևավորման ասպարեզում։ Շմարինովի աշխատանքներին հատուկ են գրական ստեղծագործության մեկնաբանման ռեալիստական ճշգրտությունը (Ալեքսեյ Տոլստոյի «Պետրոս I», 1940-1945, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», 1953-1955, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա և այլն)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծել է մի շարք քաղաքական պաստառներ, ինչպես և հաստոցային գծանկարների շարք՝ «Չենք մոռանա, չենք ների» (1942, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետական մրցանակ) անվամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Шмаринов Дементий Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Sokolov M. N. Shmarinov, Dementy // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T078338
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 525)։ ![]() |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Կազան քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 30 մահեր
- 1999 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ռուս նկարիչներ