Դեբի Արմսթրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեբի Արմսթրոնգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ և դահուկորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 6, 1963(1963-12-06) (60 տարեկան)
Ծննդավայր՝Սալեմ

Դեբրա Ռեյ «Դեբի» Արմսթրոնգ (անգլ.՝ Debra Rae "Debbie" Armstrong. դեկտեմբերի 6, 1963(1963-12-06), Սալեմ), ամերիկացի լեռնադահուկորդուհի, օլիմպիական չեմպիոնուհի. 1984 թվականին Հարավսլավիայում՝ Սարաևո քաղաքում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում հսկա ոլորովայրէջքի մրցումներում հաղթանակ տանելով՝ դարձել է 12 տարի տևած ընդմիջումից հետո օլիմպիական ոսկե մեդալ նվաճած առաջին ամերիկացի լեռնադահուկորդուհին[1]։

Մրցարշավային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրեգոնի նահանգի Սալեմ քաղաքում ծնված Արմսթրոնգը մեծացել, հասակ է առել է Սիեթլում և Գարֆիլդի միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին իրեն դրսևորել է որպես բազմակողմանի զարգացած մարզուհի։ Բացի դահուկավազքից, զբաղվել է նաև բասկետբոլով, ֆուտբոլով, վոլեյբոլով, թենիսով, ներառվել է Սիեթլի հանրային դպրոցի փառքի սրահում[2], Վաշինգտոն նահանգի մարզական փառքի սրահում[3] և ԱՄՆ-ի դահուկասպորտի փառքի սրահում[4]։

Դեբի Արմսթրոնգը լեռնադահուկորդի իր հմտությունները զարգացրել է՝ 1970-ական թվականներին եռանդուն կերպով մարզվելով Snoqualmie Pass-ում գտնվող Ալպենտալ լեռնադահուկային կենտրոնում։ Նրա անունով են կոչվել այդ մարզական կենտրոնում գործող «Դեբի Գոլդ» և «Արմսթրոնգ Էքսպրես» արագընթաց վերելակա-ճոպանային վերհան սարքերը[5]։

Դեբին 1980 թվականին նվաճել է հսկա ոլորավայրէջք մարզաձևի պատանիների ազգային չեմպիոնի տիտղոսը (Squaw Valley-ում անցկացված առաջնությունում)[6]։ 1981 թվականին ԱՄՆ-ի դահուկային սպորտի հավաքականում ընդգրկվելով՝ առաջին անգամ մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկությանը և հսկա ոլորավայրէջքի մրցությունում զբաղեցրել 14-րդ տեղը[7]։

1982 թվականին Ավստրիայում աշխարհի առաջնության մրցումներին նախապատրաստվելիս[6] մարզումների ժամանակ կոտրել է ոտքը և չի կարողացել մասնակցել մրցապայքարին։

1983 թվականին ԱՄՆ-ի ազգային առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը հսկա ոլորավայրէջքում, այնուհետև՝ 3-րդ տեղը աշխարհի գավաթի խաղարկության Super G մրցաձևում[7] և 5-րդը՝ հսկա ոլորավայրէջքում[7]։

1984 թվականին Սարաևոյում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում Դեբին դարձել է առաջին ամերիկուհին, ով ոսկե մեդալ է նվաճել դահուկային սպորտում Բարբարա Կոքրանից հետո, ով ոսկե մեդալ էր նվաճել 12 տարի առաջ՝ 1972 թվականին Սապորոյում։

1985 թվականին Իտալիայի Բորմիո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Արմսթրոնգը հսկա ոլորավայրէջքում զբաղեցրել է 4-րդ տեղը[7]։

1987 թվականին լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Super-G մրցաձևում գրավել է 6-րդ տեղը[7], այդ նույն տարում նվաճել է ԱՄՆ-ի չեմպիոնուհու տիտղոսը հսկա ոլորավայրէջքում[6]։

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանը Տարիքը Ընդհանուր առմամբ Ոլորավայրէջք Հսկա



</br> ոլորավայրէջք
Super G Լանջասահք Համակցված
1983 թ 19 33 26 չի



</br> պարգեւատրվել



</br> (W/GS)
19 20
1984 թ 20 24 12 37 15
1985 թ 21 20 16 23 19
1986 թ 22 35 20 21 17
1987 թ 23 22 18 20 12
1988 թ 24 94 32

Վերջնագծային տասը լավագույն արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանը Մրցումների անցկացման ժամանակը Մրցավայրը Մրցաձևը Տեղը
1983 թ 15 դեկտեմբերի 1982 թ {{{2}}}</img> Սան Սիկարիո, Իտալիա Ոլորավայրէջք 7-րդ
29 հունվարի 1983 թ  {{{2}}}</img> Les Diablerets, Շվեյցարիա Լանջասահք 5-րդ
1984 թ 8 հունվարի 1984 թ {{{2}}}</img> Պույ Սենթ Վինսենթ, Ֆրանսիա Super G 3-րդ
29 հունվարի 1984 թ {{{2}}}</img> Սեն Ժերվե, Ֆրանսիա Համակցված 6-րդ
29 հունվարի 1984 թ Հսկա ոլորավայրէջք 5-րդ
{{{2}}}</img> <i id="mw-Q">1984 թվականի ձմեռային օլիմպիական խաղեր</i>
21 մարտի 1984 թ {{{2}}}</img> Ցվիզել, Արևմտյան Գերմանիա Հսկա ոլորավայրէջք 9-րդ
1985 թ 15 դեկտեմբերի 1984 թ {{{2}}}</img>Մադոննա դի Կամպիլիո, Իտալիա Հսկա ոլորավայրէջք 5-րդ
17 դեկտեմբերի 1984 թ {{{2}}}</img> Սանտա Կատերինա, Իտալիա Հսկա ոլորավայրէջք 4-րդ
9 հունվարի 1985 թ Համակցված 8-րդ
{{{2}}}</img> <i id="mwARw">1985 թվականի աշխարհի առաջնություն</i>
9 մարտի 1985 թ {{{2}}}</img> Banff, AB, Կանադա Լանջասահք 8-րդ
10 մարտի 1985 թ Super G 7-րդ
17 մարտի 1985 թ {{{2}}}</img>Waterville Valley, NH, ԱՄՆ Հսկա ոլորավայրէջք 10-րդ
1986 թ 7 դեկտեմբերի 1985 թ {{{2}}}</img>Սեստրիերե, Իտալիա Super G 4-րդ
12 դեկտեմբերի 1985 թ {{{2}}}</img> Վալ դ'Իզեր, Ֆրանսիա Լանջասահք 5-րդ
13 դեկտեմբերի 1985 թ Լանջասահք 7-րդ
6 հունվարի 1986 թ {{{2}}}</img>Մարիբոր, Հարավսլավիա Համակցված 6-րդ
1987 թ 12 դեկտեմբերի 1986 թ {{{2}}}</img> Վալ դ'Իզեր, Ֆրանսիա Լանջասահք 6-րդ
13 դեկտեմբերի 1986 թ Լանջասահք 4-րդ
{{{2}}}</img> <i id="mwAWI">1987 թվականի աշխարհի առաջնություն</i>

Աշխարհի առաջնություններում ձեռք բերած արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

 Տարին   Տարիքը  Ոլորավայրէջք   Հսկա 



</br> ոլորավայրէջք 
Super G Լանջասահք Համակցված
1985 թ 21 4 չի վազել 23 DNF SL1
1987 թ 23 17 6 13

Օլիմպիական արդյունքները</img>[խմբագրել | խմբագրել կոդը]

 Տարին   Տարիքը   Ոլորավայրէջք   Հսկա 



</br> ոլորավայրէջք 
Super G Լանջասահք Համակցված
1984 թ 20 1 չի վազել 21 չի վազել
1988 թ 24 13 18

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armstrong Jr., Ph.D., Hubert E. (փետրվար/մարտ, 1986)։ «Ծնելով էլիտար մարզիկին», Puget Soundings, p6:
  • Արմսթրոնգ, Դեբ (սեպտեմբեր, 1987)։ «Բոլոր մարզիկ լինելու կարևորությունը [Athlete Point of View]», Ամերիկյան դահուկային մարզիչ, v11, n1, p38:
  • Արմսթրոնգ, Դեբ (Աշուն, 2001)։ «IMSIA լեռնային ժամադրություն 2001. օլիմպիական չափերի հաջողություն», պրոֆեսիոնալ դահուկորդ, p44.
  • Արմսթրոնգ, Դեբ (Ձմեռ, 2003)։ Անդրադառնալով թեյավճարին և նորից վերադառնալ. վերագտնման գործընթաց», պրոֆեսիոնալ դահուկորդ, p8:
  • Արմսթրոնգ, Դեբ (Գարուն, 2004)։ «Ձեր շրջադարձի շառավիղը փոխելու համար բարելավեք ձեր կողային շարժման շրջանակը», պրոֆեսիոնալ դահուկորդ, p28:
  • Արմսթրոնգ, Դեբ (Ձմեռ, 2005)։ «Խուսափեք ծիածանի փոսից նոր շրջադարձային մարտավարությամբ», պրոֆեսիոնալ դահուկորդ, p34:
  • Արմսթրոնգ, Դեբ (Գարուն, 2005)։ «Մարզում կյանքի համար», պրոֆեսիոնալ դահուկորդ, էջ 16.
  • Արմսթրոնգ, Դեբ (Աշուն, 2005)։ «Իմ ձմեռը Օտտո Լանգի հետ», պրոֆեսիոնալ դահուկորդ, p28.
  • Արմսթրոնգ, Դեբ (Ձմեռ, 2006)։ «ԱՄՆ լեռնադահուկային թիմը կիսում է իր ալպիական մարտավարությունը», պրոֆեսիոնալ դահուկորդ, p30.
  • Արմսթրոնգ, Դեբ (Աշուն, 2006)։ "Ուր ես գնում? Հայացք ուղղորդված շարժմանը», պրոֆեսիոնալ դահուկորդ, p26.
  • Արմսթրոնգ, Դեբ (Գարուն, 2008)։ «Դա ազդր է մտածել ազդրերի մասին, նույնիսկ եթե դու կոճերի սիրահար ես», պրոֆեսիոնալ դահուկորդ, p32:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympic Winter Games Sarajevo (JUG)».
  2. «Debbie Armstrong - SPS Athletic Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
  3. «Skiing». 2017 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
  4. «Hall of Fame Induction Set for Steamboat».
  5. Summit at Snoqualmie Արխիվացված 2018-08-17 Wayback Machine - trail maps - accessed 2010-03-11
  6. 6,0 6,1 6,2 «Robert L. (Barney) McLean».
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «ARMSTRONG Debbie - Athlete Information».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]