Jump to content

Դաֆինա Զեքիրի (կոմպոզիտոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաֆինա Զեքիրի
Ծնվել էապրիլի 1, 1984(1984-04-01) (40 տարեկան)
ԾննդավայրՊրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Կոսովո
ԿրթությունՊրիշտինայի համալսարան և Սկոպյեի համալսարան
Մասնագիտությունկոմպոզիտոր

Դաֆինա Զեքիրի Նուշի (անգլ.՝ Dafina Zeqiri Nushi, ապրիլի 1, 1984(1984-04-01), Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Եվրոպայում և այլ երկրներում նվագախմբային, կամերային և երգչախմբային երաժշտության կոսովացի կոմպոզիտոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաֆինա Զեքիրին 1997-2002 թվականների սովորել է Պրենկո Յակոբի կոնսերվատորիայում։ Նա ուսումնասիրել է երաժշտական կոմպոզիցիա Պրիշտինայի համալսարանում՝ ավարտելով այն 2007 թվականին։ Մագիստրոսական աշխատանքը կատարել է Յանա Անդրեևսկու հետ Սկոպիեի սբ. Կյուրեղի և Մեթոդիոսի համալսարանում, որն ավարտել է 2011 թվականին։

2009 թվականին Զեքիրին հիմնադրել է «Կոսովոյի կանայք երաժշտության մեջ» կազմակերպությունը՝ NEO MUSICA-ը, և դարձել է Fondazione Adkins Chiti: Donne in Musica-ի (Երաժշտության միջազգային խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդակցական մարմին) Պատվո միջազգային կոմիտեի անդամ[2][3]։

Նրա աշխատանքները հիմնականում գործիքային են, սկսած Quasi Variazione-ից դաշնամուրի համար (2000), Dialog-ը ջութակի և դաշնամուրի համար (2001), և Atmospheres-ը ֆլեյտայի և դաշնամուրի համար (2002)։ Վոկալ կոմպոզիցիաները ներառում են ստեղծագործությունները խառը երգչախմբի համար, ինչպիսիք են My Mother-ը, տեքստը՝ Պաշկո Վասայի (2001), Odisea-ն (2008), և Atmospheres-ն երգչախմբի և նվագախմբի համար (2005)։ Անհատական ստեղծագործությունները ներառում են When You Come-ն՝ մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար (2002), տեքստը՝ Բայրամ Քերիմի, և O Dismal Bird-ը՝ տենորի և դաշնամուրի համար (2009)։ Սկոպիեի համալսարանի ժամանակահատվածից ավելի ուշ գրված ստեղծագործություններում ընդգրկված են «Սիմֆոնիկ նվագախմբի վարիացիաները» (2011), Disappear-ը՝ ալտի մենակատարի համար (2011), Memento-ն՝ ջութակի և նվագախմբի համար (2010), Story of Mary-ն՝ դերասանի, ֆլեյտայի, ջութակի, կիթառի և դաշնամուրի համար (2010) և All In-ը՝ ֆլեյտայի, հոբոյի, սոպրանո-սաքսոֆոնի և թավջութակի համար (2009)[4]։

Նրա ստեղծագործությունները կատարվել են 2010 թվականին Պրիշտինայի DAM փառատոնների և 2011 թվականին մակեդոնական երաժշտական փառատոնի ժամանակ։ 2010 թվականի սեպտեմբերի Լոնդոնում Dream սոլո ջութակի համար (2007) ստեղծագործությունը կատարվել է Բրիտանական թանգարանի «Առևտուր և ճանապարհորդություն 1830-2030» ծրագրի շրջանակներում, իսկ այլ ստեղծագործություններ հոկտեմբերին՝ Ուիլթոնի երաժշտական դահլիճում։ 2009 թվականին երգչախմբի և նվագախմբի համար գրված Atmospheres-ը շահել է Theodore Front Prize[5] Կանայք երաժշտության մեջ միջազգային ալյանսում։ 2012 թվականի սկզբին նոր ստեղծագործությունը՝ «Վարիացիաներ դաշնամուրի համար», Կոսովոյի «Շոպեն» փառատոնի կոմպոզիտորների մրցույթում ստացել է երկրորդ մրցանակ։ 2012 թվականի ապրիլին Կոսովոյի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված մրցույթում նրա ստեղծագործությունը՝ Përreth, արժանացել է մրցանակի Կամերային երաժշտության անվանակարգում[6]։

Զեքիրիի երաժշտությունը կատարող հայտնի մենակատարների և անսամբլների թվում են Պիտեր Շեպարդ Սկաերվեդը, Շտեֆեն Շլյայմախերը, Դավիթ Գաիյարը, Ժան Ժակ Բալետը, Անն Մորոն, Աննա Կլետը, Հեգե Ուոլդելլանդը, Վիկտոր Մանուելը, Եվանգելինա Ռեյես քառյակը, Վիսար Կուցին, Ներիտան Հիսաոն, Լորենց Ռադովան, Մարիսա Խատիբին, Արիան Պաչոն, Գեսիմ Բելեգոստան, Միալտին Ժեժան, Անինա Վոյերլեն, Բիտ Կերմանշախը և Սկոպիեի երաժշտական դպրոցի ու ակադեմիայի լարային համույթը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dam Festival catalogue 2nd,3rd Edition
  2. «Global women in music for human rights». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  3. Composer’s voice — February 23, 2014
  4. A list of works up to 2008 is available at http://www.composers21.com/compdocs/zeqirid.htm.
  5. The International Alliance for Women in Music
  6. Announced at http://www.koha.net/?page=1%2C5%2C94261 and http://www.mkrs-ks.org/?page=1,6,256.