Դաշօղուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Դաշօղուզ
ռուս.՝ Дашогуз
ԵրկիրԹուրքմենստան Թուրքմենստան
ԲԾՄ88±1 մետր
Բնակչություն227 184 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ993
##Դաշօղուզ (Թուրքմենստան)
Red pog.png

Դաշօղուզ (թուրքմեներեն՝ Daşoguz, նաև՝ Dashoguz, Dasoguz. նախկին անվանումները՝ Tashauz (մինչև 1992 թվականը ռուս.՝ Ташау́з) և Dashkhovuz (1992–1999; ռուս.՝ Дашхову́з. թուրքմեներենից բառացի թարգմանած՝ նշանակում է քարե ջրավազան), քաղաք Թուրքմենստանի հյուսիսային մասում: Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է: Ընկած է Սարիղամիշ ձկնառատ, աղի լճի մոտ, Ուզբեկստանի հետ Թուրքմենստանի պետական սահմանից մոտավորապես 10, Կարակալպակիայի մայրաքաղաք Նուկուսից 75, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադից 460 կիլոմետր հեռավորության վրա:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 245.872[1][1]: Ընդ որում՝ բնակիչների գերակշիռ մասը թուրքմեններ և ուզբեկներ են: Կան նաև փոքր քանակությամբ ռուսներ, կորեացիներ, կարակալպակներ, թաթարներ: Ազգային այդ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչների տարիներ առաջ բռնությամբ տեղահանել են Թուրքմենստանի նախկին ցմահ նախագահ Սափարմուրատ Նիյազովի կարգադրությամբ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1681 թվականին և իր պատմության վաղ շրջանում եղել է Մետաքսի ճանապարհով երթևեկող առևտրական քարավանների կանգառքի սիրված վայր (խմելու ջրի պաշարների առկայության շնորհիվ. այստեղից էլ՝ բնակավայրի «Քարե ջրավազան» անվանումը)[3]: Ցարական Ռուսաստանի տիրապետության շրջանում՝ 19-րդ դարի սկզբներին մերձակայքում բերդամրոց է կառուցվել, որին տրվել է Տաշաուզ անվանումը: 1992 թվականին, ԽՍՀՄ-ից անկախացած Թուրքմենստանում, քաղաքը վերանվանել են Dashkhovuz, 1999-ին էլ, Սափարմուրատ Նիյազովի կարգադրությամբ, Daşoguz (այդպիսով՝ տեղանունը շաղկապվել է օղուզ ցեղանվան հետ): Դաշօղուզը ոչ միայն վարչական, այլև տնտեսական, մշակութային կենտրոն է, երկաթուղային կարևոր հանգույց: Քաղաքին սպասարկում է նաև 2000-ական թվականներին վերակառուցված օդանավակայանը[4], որտեղից կանոնավոր թռիչքներ են իրականացվում դեպի մայրաքաղաք Աշգաբադ և երկրի խոշոր այլ քաղաքներ: Զարգացած է զբոսաշրջությունը. զբոսաշրջիկներին գրավում են հատկապես պատմական Խորեզմի խանության հնագույն քաղաք Քոնյա Ուրգենչի պահպանված շինությունները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Գործում են բամբակի և ջութի վերամշակման ձեռնարկություններ (տարածաշրջանի գյուղերում բամբակի արտադրությունը կարողանում են կազմակերպել Ամուդարյա գետի ու ջրանցքների մոտիկության շնորհիվ):

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի սեպտեմբերի 5-ին մոտավորապես 7 կիլոգրամ կշիռ ունեցող մի երնաքար՝ H5-ը, ընկել է Դաշօղուզի մերձակայքում[5]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման անապատային է (Köppen climate classification-ի դասկարգման համաձայն՝ BWk), երկարատև ու շոգ ամառներով և կարճատև ու ցուրտ ձմեռներով: Տեղումների քանակը մեծ չէ՝ տարեկան միջին հաշվով մոտավորապես 100 միլիմետր[6]:

Դաշօգուզի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 0.8
(33.4)
3.7
(38.7)
11.2
(52.2)
21.2
(70.2)
28.8
(83.8)
33.6
(92.5)
35.6
(96.1)
33.1
(91.6)
27.3
(81.1)
18.6
(65.5)
10.4
(50.7)
3.2
(37.8)
18.96
(66.13)
Միջին օրական °C (°F) −3.6
(25.5)
−1.5
(29.3)
5.4
(41.7)
14.5
(58.1)
21.5
(70.7)
26.0
(78.8)
28.3
(82.9)
25.7
(78.3)
19.6
(67.3)
11.7
(53.1)
5.0
(41)
1.1
(34)
12.81
(55.06)
Միջին ցածր °C (°F) −8.0
(17.6)
−6.7
(19.9)
−0.4
(31.3)
7.8
(46)
14.2
(57.6)
18.5
(65.3)
21.0
(69.8)
18.3
(64.9)
12.0
(53.6)
4.8
(40.6)
−0.3
(31.5)
−1.0
(30.2)
6.68
(44.03)
Տեղումներ մմ (դյույմ) 8
(0.31)
8
(0.31)
17
(0.67)
18
(0.71)
12
(0.47)
4
(0.16)
2
(0.08)
1
(0.04)
2
(0.08)
6
(0.24)
10
(0.39)
12
(0.47)
100
(3.93)
աղբյուր: Climate-data.org[7]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կաղապար:Enlace roto
  2. «IDMC Report»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-29-ին։ Վերցված է 2007-04-13 
  3. STANTOURS - Turkmenistan - Dashogus City / Tashauz
  4. https://www.flyturkmenistanairlines.eu/about-turkmenistan-airlines/history 
  5. «H chondrite meteorites»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-04-ին։ Վերցված է 2007-04-13 
  6. |autor=Klaus Pander|título=Guia de Cultura da Ásia Central|página=300|editora=DuMont Reiser|data=8 de outubro de 2010|local=Ostfildern, Alemanha}}
  7. http://en.climate-data.org/location/2859/ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]