Jump to content

Դայանա Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայանա Լին
անգլ.՝ Diana Lynn
Ծնվել էհուլիսի 5, 1926(1926-07-05)[1] կամ հոկտեմբերի 7, 1926(1926-10-07)[2]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 18, 1971(1971-12-18)[1][3][4] (45 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանEpiscopal Church of the Heavenly Rest Columbarium[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդաշնակահարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Երեխա(ներ)Dolly Hall?
Պարգևներ և մրցանակներ

Դայանա Լին (անգլերեն՝ Diana Lynn․ ծնյալ Դոլորես Մերի Լոեր (անգլ.՝ Dolores Marie Loehr հուլիսի 5, 1926(1926-07-05)[1] կամ հոկտեմբերի 7, 1926(1926-10-07)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1971(1971-12-18)[1][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլորես Մարի Լոերը ծնվել է 1926 թվականի հուլիսի 5-ին[6] Լոս Անջելեսում։ Նրա հայրը՝ Լուիս Լոերը, նավթամատակարարման բնագավառում գործադիր տնօրեն էր, մայրը՝ Մարթա Լոերը, համերգային ելույթներ ունեցող դաշնակահարուհի։ Դոլորեսը համարվում էր հրաշամանուկ[7]․ նա դաշնամուրի դասերի է հաճախել 4 տարեկանից, իսկ 12 տարեկանում նվագել է Լոս Անջելեսի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Դոլորեսն իր դեբյուտը կատարեց կինոյում՝ տպավորիչ կերպով դաշնամուր նվագելով «Նրանք պետք է երաժշտություն ունենան» / They Shall Have Music ֆիլմում[8]։ Մեկ անգամ էլ նվագեց Սյուզաննա Ֆոսթերի հետ Երաժշտության մեջ կախարդանք կա / «There's Magic in Music» կինոնկարում, երբ կարծիք ձևավորվեց, որ նա ավելի շատ պոտենցիալ ունի, քան իրեն թույլ էին տվել բացահայտել։ Հետագայում Paramount Pictures-ը փոխեց նրա անունը «Դիանա Լին»-ի։ Այդ կինոստուդիայում սկսեցին նրան նկարահանել այնպիսի ֆիլմերում, որոնք նրան հնարավորություն ընձեռեցին ցուցադրելու իր անհատականությունը և զարգացնելու դերասանական հմտությունները։ 1950-ական թվականներին դերասանուհին շարունակել է ակտիվորեն նկարահանվել՝ նկարահանման հրապարակում հաճախ համագործակցելով Ռոնալդ Ռեյգանի հետ։

Որպես մենակատար դաշնակահարուհի՝ նա Փոլ Ուեսթոնի նվագախմբի նվագակցությամբ առնվազն մեկ սինգլ է ձայնագրել ու թողարկել Capitol Records- ում[9]։

1964 թվականին Լինը վեց ամիս աշխատել է Բրոդվեյում՝ փոխարինելով Բարբարա Բել Գեդեսին Մերի, Մերի պիեսի բեմադրությունում[10]։ 1950-ականների սկզբին նա Մորիս Էվանսի խաղընկերակցությամբ արդեն հանդես էր եկել Բրոդվեյում, «Վայրի բադը» պիեսի բեմադրությունում[11]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինն ընդգրկվել էր Play It as It Lays ֆիլմի դերասանական կազմում, սակայն նախքան նկարահանումների սկսվելը ինսուլտ է տարել և 1971 թվականի դեկտեմբերի 18-ին մահացել[12]։ Նա 45 տարեկան էր[13]։

Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլիվուդյան փառքի ծառուղում Դայանա Լինին երկու աստղ է նվիրվել․ մեկը՝ կինոյի, մյուսը՝ հեռուստատեսության ասպարեզում նրա ներդրած զգալի ավանդի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադր Արևի թալանը ֆիլմից
  • They Shall Have Music / Նրանք պետք է երաժշտություն ունենան (1939)
  • The Hard-Boiled Canary (1941)
  • The Major and the Minor / Մայորը և Փոքրը (1942)
  • Henry Aldrich Gets Glamour / Հենրի Օլդրիչը գլամուր է ձեռք բերում (1942)
  • Henry Aldrich Plays Cupid / Հենրի Օլդրիչը խաղում է կուպիդոնի դերը (1944)
  • The Miracle of Morgan's Creek (1944)
  • Our Hearts Were Young and Gay / Մեր սրտերը ջահել էին և ուրախ (1944)
  • And the Angels Sing / Եվ հրեշտակները երգում են (1944)
  • Out of This World / Այս աշխարհից դուրս (1945)
  • The Bride Wore Boots / Հարսը կրում էր կոշիկներ (1946)
  • Our Hearts Were Growing Up / Մեր սրտերը մեծանում էին (1946)
  • Easy Come, Easy Go (1947)
  • Ruthless / Անխիղճը (1948)
  • Texas, Brooklyn and Heaven / Տեխաս, Բրուքլին և դրախտ (1948)
  • Every Girl Should Be Married / Յուրաքանչյուր աղջիկ պետք է ամուսնանա (1948)
  • My Friend Irma / Իմ ընկեր Իրման (1949)
  • Paid in Full / Ամբողջությամբ վճարված է (1950)
  • Փեգգի (1950)
  • My Friend Irma Goes West / Իմ ընկեր Իրման գնում է արևմուտք (1950)
  • Rogues of Sherwood Forest (1950)
  • The People Against O'Hara / Մարդիկ ընդդեմ Օ'Հարայի (1951)
  • Bedtime for Bonzo (1951)
  • Meet Me at the Fair / Հանդիպեք ինձ տոնավաճառում (1952)
  • Plunder of the Sun / Արևի թալանը (1953)
  • Track of the Cat / Կատվի հետքը (1954)
  • The Kentuckian / Կենտուկեցին (1955)
  • Կապույտը և ոսկին/Անապոլիսյան պատմություն The Blue and Gold| An Annapolis Story (1955)
  • You're Never Too Young / Դու երբեք էլ չափազանց երիտասարդ չես (1955)
  • Company of Killers / Մարդասպանների ընկերությունը (1970)

Ռադիոելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Ծրագիրը Դրվագը
1952 թ․ Թատերական գիլդիա եթերում «Արծաթե սուլիչ»[14]
1953 թ․ Թատերական գիլդիա եթերում Հանգիստ հարսանիք[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. Find A Grave — 1996.
  6. Copy of birth certificate at Astrodatabank.
  7. «Actress Diana Lynn Was Piano Playing Prodigy». The Salina Journal. 1965 թ․ փետրվարի 17. էջ 16. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
  8. Coons, Robbin (1943 թ․ հունիսի 4). «Dolly Gets Into Pictures And Is Now Diana Lynn». Big Spring Daily Herald. էջ 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
  9. Abrams, Steven; Settlemier, Tyrone. «Capitol 500 - 1000, 78rpm numerical listing discography». The Online Discographical Project. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «Actress Diana Lynn Was Piano Playing Prodigy». The Salina Journal. 1965 թ․ փետրվարի 17. էջ 16. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com."Actress Diana Lynn Was Piano Playing Prodigy".
  11. Hopper, Hedda (1951 թ․ դեկտեմբերի 13). «Stanley Kramer to Produce Movie About 'U.N. Family'». Chicago Daily Tribune. էջ Part 4-Page 8. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. «Actress Diana Lynn Dies». The Lincoln Star. 1971 թ․ դեկտեմբերի 19. էջ 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
  13. «Diana Lynn Dies; Actress Was 45», The New York Times, էջ 60, 1971 թ․ դեկտեմբերի 19
  14. Kirby, Walter (1952 թ․ ապրիլի 6). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 52. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
  15. Kirby, Walter (1953 թ․ մարտի 15). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 46. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայանա Լին» հոդվածին։