Դամգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրԻրան Իրան
Մակերես21 կմ²
ԲԾՄ1154 մետր
Բնակչություն59 106 մարդ (2016)
Հեռախոսային կոդ0232
Պաշտոնական կայքdamghan.ir(պարս.)
Դամգան (Իրան)##
Դամգան (Իրան)

Դամգան [1] (պարսկերեն՝ دامغان), քաղաք Իրանի հյուսիսում՝ Սեմնանի նահանգում։ Դամգան շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Թեհրանից 342 կմ հեռավորության վրա՝ Մաշհադ մայրուղու վրա։ Հայտնի է շատ բարակ պատիճով պիստակի և նուշի առևտրով։

Միջնադարում այն եղել է տարածաշրջանի կարևոր քաղաքը՝ Քումիս (Qumis կամ Qoomes) գավառի մայրաքաղաքը։ Դրանով է անցել Մետաքսի ճանապարհը, որը 1723 թվականին ավերվել է աֆղանների կողմից։ Աղետը վերապրած որոշ մարդիկ նշել են, որ քաղաքում եղել է խոշոր ճարտարապետական հուշարձան՝ Թարիհանե տաճարը (պարսկերեն՝ پرستشگاه تاریخانه), որը նաև անվանել են Թարիհանե մզկիթ (պարսկերեն՝ مسجد تاریخانه)։ Տաճարն առանձնանում էր հսկայական սյուներով և փայտե փորագրված որմնանկարներով, ինչպես նաև 11-րդ դարի երկու մինարեթներով։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են հին հունական պոլիսի՝ Հեկատոմփլոսի (անգլ.՝ Hecatompylos, հուն․՝ Ἑκατόμπυλος) մնացորդները։ Դամգանի արևմտյան մասում գտնվում են խոշոր քառակուսի կառույցի ավերակներ՝ միջնաբերդ՝ փոքր սպիտակ շինություններով, որը կոչվում է Մոլուդ Խանե (Molud Khaneh), ինչը նշանակում է «ծննդյան տուն»։ Այստեղ 1772 թվականին ծնվել է Ֆեթհ Ալի շահը։ Թարի Խանեն թերևս ամենահին մզկիթն է Իրանի տարածքում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 59 106 մարդ (2016) կամ 15 849 ընտանիք։ Ազգային կազմում գերակշռում են պարսիկները, իսկ դավանանքայինում՝ շիիթ մահմեդականները։

Բնակչության թվաքանակը
19861991199620062012
34 05740 95449 20457 33162 807[2]

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դամգանի համալսարան
  • Դամգանի իսլամական համալսարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 — стр. 128
  2. предполагаемое