Սևիմ Դագդալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դագդալեն Սևիմից)
Սևիմ Դագդալեն
թուրքերեն՝ Sevim Dağdelen
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԴույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՄարբուրգի համալսարան (2001)[2], Կյոլնի համալսարան (անհայտ)[2] և Ադելաիդայի համալսարան (2002)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և թարգմանչուհի
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունThe Left?[3] և Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCommittee on Foreign Affairs?, Vereinte Dienstleistungsgewerkschaft? և Rote Hilfe e.V.?
Կայքsevimdagdelen.de
 Sevim Dağdelen Վիքիպահեստում

Սևիմ Դագդալեն (թուրքերեն՝ Sevim Dağdelen; սեպտեմբերի 4, 1975(1975-09-04)[1], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, Ձախեր կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է քուրդ-էմիգրանտի ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է դպրոցը և Մարբուրգի համալսարանում սկսել է սովորել օրենքներ, 2001- 2002-ական թվականներին սովերել է Ադալայիդի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ Քյոլնի համալսարանում:

1993-2001-ական թվականներին եղել է Ժողովրդավարական աշխատանքային միությունների ֆեդերացիայի երիտասարդական կոմիտեի անդամ։ 2003 թվականի փետրվարից եղել է կոմիտեի գործկոմի անդամ։ 2005 թվականի մարտին դարձել է Գերմանիայում ներգաղթյալների ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը։

Աշխատել է թարգմանչուհի։ Համագործակցում է գերմանական և թուրքական ԶԼՄ-ների հետ։

2005 թվականին ընտրվել է բունդեսթագի պատգամավոր՝ հաղթանակ տանելով Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային ընտրական շրջանից մեկում։ Համարվում է արտաքին գործերի կոմիտեի անդամ։ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հանդիպել է Ջուլիան Ասանժի հետ։

Նրա հարցման համաձայն՝ Գերմանիայի խորհրդարանի գիտական կոմիտեն հաստատել է 2019 թվականի վերջին Թուրքիայի և Լիբիայի Սարաջի կառավարության միջև ստորագրված բացառիկ տնտեսական գոտիների մասին համաձայնագրի ոչ լեգիտիմությունը, որը, խախտելով միջազգային ծովային իրավունքը, անտեսում է հունական կղզիների և Կիպրոսի տնտեսական գոտիները։ Դրանից հետո Դագդալենը պնդել է՝ «Յուրաքանչյուր ոք, ով Թուրքիայի նախագահի նման խախտում է տարածաշրջանում իրավունքը և ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ աջակցում է տարածաշրջանում իսլամիստական ահաբեկչությանը, չի կարող լինել մեր գործընկերը»[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. 2,0 2,1 http://www.sevimdagdelen.de/de/topic/74.ueber_mich.html
  3. die tageszeitung (գերմ.) / Hrsg.: taz, die tageszeitung Verlagsgenossenschaft eGB: taz, die tageszeitung Verlagsgenossenschaft eG, 1978. — ISSN 0931-9085
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևիմ Դագդալեն» հոդվածին։