Գրիշա Կոստանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Կոստանդյան
Ծնվել է1922
ԾննդավայրԳեղանուշ, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1954)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Գրիշա Ներսեսի Կոստանդյան (1922, Գեղանուշ, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Կոստանդյանը ծնվել է 1922 թվականին, Ղափանի շրջանի Գեղանուշ գյուղում։ Ղափանի № 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գրիշան ընդամենը երեք ամիս է դասավանդել դպրոցում։ 1940 թվականին մեկնել է զինվորական ծառայության[1]։

Երբ սկսվեց պատերազմը, Գրիշա Կոստանդյանը Կիևի ռազմական ուսումնարանի կուրսանտ էր։ Մարտական գործողություններին մասնակցել է Կիևի պաշտպանության օրերից։ 1941 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա։ Դիվիզիայի շարքերում մարտնչել է Հյուսիսային Կովկասի պաշտպանության, այնուհետև ազատագրման մարտերին։ Կռվել է 1-ին Ուկրաինական ռազմաճակատում և մարտերով հասել Բեռլին։ Պատերազմի տարիներին Կոստանդյանը սերժանտից հասել է կապիտանի աստիճանի, ղեկավարել է դասակի, վաշտի պատերազմական գործողությունները։ Թշնամու դեմ մղված կռիվներում չորս անգամ վիրավորվել է և բուժվելուց հետո նորից ռազմաճակատ վերադարձել։ Հոսպիտալում նրանց այցելել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը, որը ոգևորել և խրախուսել է վիրավորներին։ Երկրորդ անգամ նրան հանդիպել է Լեհաստանի Կրակով քաղաքում, որտեղ Բրեժնևը կարգավորել է ստեղծված դժվարությունները[1]։

Կոստանդյանը մարտերում ցուցաբերած աչքի ընկնող ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Խիզախության համար», «Վարշավայի ազատագրման», «Վիեննայի ազատագրման», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով, արժանացել է մի շարք շնորհակալագրերի[1]։

Պատերազմի ավարտից հետո Կոստանդյանը զորացրվել է և իր ծննդավայրի միջնակարգ դպրոցում դասավանդել է աշխարհագրություն։ Աշխատանքին զուգընթաց սովորել և 1954 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման» մեդալ
  • «Վիեննայի ազատագրման» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]