Գրիշա Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Ասատրյան
Ծնվել է1921
ԾննդավայրԱրտաշավան, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ

Գրիշա Հակոբի Ասատրյան (1921, Արտաշավան, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Ասատրյանը ծնվել է 1921 թվականին, Աշտարակի շրջանի Արտաշավան գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1939 թվականին և աշխատել հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում որպես պատմության ուսուցիչ[1]։

Պատերազմի խորհրդա-գերմանական գործողությունների սկզբին զորակոչվել է կարմիր բանակ։ Սկզբում ծառայել է 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հատուկ սանիտարական գումարտակում, այնուհետև տեղափոխվել է 23-րդ դիվիզիա, որը մտնում էր 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի կազմում։ 1943 թվականին Դնեպրի անցման ժամանակ Ասատրյանը վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Կիև, Ժիտոմիր, Մինսկ, Ռիգա, Վարշավա, Լոձ և մի շարք այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրման մարտերին։ Ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալներով։ 1944 թվականին ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

Պատերազմի ավարտից հետո զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի, նշանակվել հայրենի գյուղի դպրոցի տնօրեն և պատմության ուսուցիչ։ Միաժամանակ ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Լավագույն աշխատանքի համար Ասատրյանը պարգևատրվել է մի շարք պատվոգրերով։ 1976 թվականից անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է դասավանդել դպրոցում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]