408-րդ Հայկական հրաձգային դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
408-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում և հրաձգային դիվիզիա
Զորքերի տեսակբանակ և հետևազոր
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ստեղծվեցօգոստոսի 14, 1941
ՃակատամարտերՏուապսե գործողություն
Լուծարվեցնոյեմբերի 11, 1942

408-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, ԽՍՀՄ ռազմական ստորաբաժանում, որը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

408-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Պ. Ն. Կիցուկ, Հայաստանի Հանրապետության հոբելյանական նամականիշ

Կազմավորվել է 1941 թվականի օգոստոսին՝ Երևանում։ Հրամանատար՝ գնդապետ Պ. Ն. Կիցուկ։ 1942 թվականի մարտին վերակազմվեց հայկականի։ Հրատարակում էր «Հանուն հայրենիքի» հայերեն թերթը։ 1942 թվականի մարտ-սեպտեմբերին գտնվում էր խորհրդա-թուրքական սահմանում։ 1942 թվականի սեպտեմբերի 15-ին 408-րդ դիվիզիան ժամանեց Նովոռոսիյսկի պաշտպանական շրջանը և 47-րդ բանակի կազմում դիրքեր գրավեց Ցեմեսյան ու Ռիբացկի ծովախորշերում, Կաբարդինկա տեղամասում։ Ծովից Գելենջիկը գրավելու անհաջող փորձերից հետո թշնամին գրոհեց Աբինսկի բնակավայրի կողմից՝ անտառների և լեռների միջով։ Կանգնեցնելով թշնամու գրոհը՝ սեպտեմբերի 25-ին դիվիզիան անցավ հակահարձակման և ազատագրեց Երիվանսկի, Չումատովո և այլ բնակավայրեր։ Հատկապես աչքի ընկավ 672-րդ գունդը (հրամանատար՝ մայոր Տ. Սայադյան)։ 1942 թվականի հոկտեմբերին փոխադրվեց Տուապսե և մարտերի մեջ մտավ Պշիշ գետի հովտում՝ Ալթուբինալ, Պերեվալնի, Պելիկո և Դոյտխ բնակավայրերի շրջանում։ Հոկտեմբերի 14-ին թշնամին ճեղքեց խորհրդային զորքերի պաշտպանությունը, 408-րդ դիվիզիան կտրվեց թիկունքից, բայց հոկտեմբերի 21-ին կանգնեցրեց թշնամու կատաղի գրոհը։ Հատկապես աչքի ընկավ 963-րդ հրետանային գնդի հաուբիցային դիվիզիոնը, որը տասնօրյա կատաղի մարտերով ճեղքեց հակառակորդի օղակը և դուրս եկավ շրջափակումից։ Դիվիզիոնի 15 մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ 18-րդ բանակի հրամանատարության որոշմամբ 1942 թվականի հոկտեմբերի 25-ին 408-րդ դիվիզիան դուրս բերվեց առաջավոր գծից, իսկ նոյեմբերին վերակազմվեց 7֊րդ հետևակային բրիգադի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 174