Գրիգոր Գովրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Գովրիկյան
Ծնվել էմայիսի 14, 1840(1840-05-14)[1][2]
ԾննդավայրՀայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[1][2]
Մահացել էհունվարի 20, 1931(1931-01-20)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1][2]
Ազգությունհայ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունպատմաբան, կաթոլիկ քահանա և ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս, տիտղոսակիր արքեպիսկոպոս և general abbot of the Mekhitarist Monastery of Vienna?

Գրիգոր Գովրիկյան (մայիսի 14, 1840(1840-05-14)[1][2], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[1][2] - հունվարի 20, 1931(1931-01-20)[1][2], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1][2]), ռումինահայ պատմաբան, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Գեռլայի հայկական դպրոցում, ապա ընդունվել Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքը։ 1909 թվականին ընտրվել է նույն միաբանության ընդհանուր աբբահայր։ Իբրև մանկավարժ աշխատել է Վիեննայում՝, Կ․ Պոլսում, Գեռլայում, Եղիսաբեթուպոլսում։ Խաչիկ Սոնկոտյանի (Սոնգոտ Քրիշտոֆ) հետ ձեռնարկել է «Արմենիա» հունգարական հայագիտական հանդե]ի հրատարակմանը։ Հոդվածներ է գրել «Եվրոպա», «Բազմավեպ» և այլ պարբերականներում, կազմել դասագրքեր։ Մեծ արժեք են ներկայացնում Եղիսաբեթուպոլսի պատմությանը նվիրված եռահատոր աշխատությունը (արժանացել է իզմիրյան մրցանակի) և Խաչիկ Սոնկոտյանի գործակցությամբ գրած՝ Գեռլա քաղաքի պատմությունը։ Պ․ Ֆերհատյանի հետ կազմել է Գեռլայի հայերեն ձեռագրերի ցուցակը, որի միայն մի մասն է լույս տեսել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գովրիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 161