Գրիգոր Գաբրիելյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց
.
Ծնվել էմարտի 2, 1934 (90 տարեկան)
Բաքու
ԱզգությունՀայ
Մասնագիտություներկրաբանություն
Ալմա մատերԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Ռուսական նավատորմի 300-ամյակ» հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ԽՍՀՄ պետական մրցանակ ԺՏՆՑ ոսկե մեդալ ԺՏՆՑ բրոնզե մեդալ
և Անանիա Շիրակացու մեդալ

Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց (մարտի 12, 1934(1934-03-12) կամ մարտի 2, 1934(1934-03-02), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան, բարեգործ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1979), ՌԴ բնական ԳԱ անդամ (1996), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2002

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Ադրբեջանի գազի և նավթի ինստիտուտը։ 1965-1989 թվականներին եղել է Համամիութենական 70 նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչի, «Սոյուզգեոֆիզիկա» և «Նեֆտեգեոֆիզիկա» միավորումների գլխավոր տնօրենի տեղակալի, 1987-1989 թվականներին` ԽՍՀՄ համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի տնօրեն, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարար, 1992 թվականից գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը։ 2010 թվականից՝ ԱՀ Նախագահի խորհրդական[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են նավթի և գազի հանքավայրերի երկրաբանական տեսակներին և գործնական հարցերին։ Գաբրիելյանցի առաջին երկրաբանական հետազոտությունները, նվիրված նավթի և գազի կուտակումների որոնման, հետախուզման և հայտնաբերման հարցերին, իրականացվել են սկսած 1950-ական թվականների կեսերից Թուրքմենական ԽՍՀ Երկրաբանական վարչության արշավախմբի, այնուհետև՝ վարչության գլխավոր երկրաբանի պաշտոններում։

Գաբրիելյանցը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ Մոսկվայի տարբեր առաջատար բուհերում, ապա լայնածավալ գիտական հետազոտություններով և գիտակազմակերպչական աշխատանքով։

Գաբրիելյանցի սեփական միջոցների հաշվին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում տեղակայված է  հուշահամալիր՝ նվիրված Բաքվի հայկական լքված գերեզմաններին (քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)[2]։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ Մոսկվայում հրատարակվում է «Առագաստ» հայանպաստ ժողովածուն, Պյատիգորսկում կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին և այլն։

Գաբրիելյանցի գործունեության զգալի մի հատված նվիրված է լայնածավալ խորհրդատվական գործունեությանը, կապված տասնյակից ավելի երկրներում՝ Հնդկաստանում, Կուբայում, Մոնղոլիայում, Մոզամբիկում, Լեհաստանում, Եթովպիայում և այլուր, իրականացվող նավթի և գազի որոնողական և հետախուզական աշխատանքների կազմակերպման խնդիրներին։ Նա համարվում է Կարակումի և Աստրախանի գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերող։

Հեղինակ է շուրջ 160 գիտական հոդվածների, 8 մենագրությունների ու 2 դասագրքերի, նվիրված նավթի և գազի երկրաբանության գիտական հիմունքների մշակման, պաշարների որոնման և հետախուզման հարցերին։

Գաբրիելյանցի ջանքերով Արցախում ստեղծվել է պատկերասրահ, որտեղ ցուցադրված են հայ, ռուս և եվրոպացի մեծանուն վարպետների նշանավոր գործեր, երկրաբանական թանգարան, որի հիմքում դրված է տարբեր միներալների և ապարների նրա անձնական հարուստ հավաքածուն[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ շնորհված ԼՂՀ նախագահի կողմից
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ՝ շնորհված ԼՂՀ նախագահի կողմից
  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • ԽՍՀՄ ԳԱ Գուբկինի անվան մրցանակ
  • «Բիրմինգհեմյան ջահ» միջազգային մրցանակ
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • ԺՏՆՑ ոսկե մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Геология и газоносность Центральных Каракумов, М., 1965
  • Геология нефтяных и газовых месторождений, М.,1979
  • Методика поисков и разведки залежей нефти и газа, М.,1985
  • Региональная геология нефтегазоносных территорий СССР, М.,1991
  • Геология, поиски и разведка нефтяных и газовых месторождений, М., 2001
  • Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики,2011 
  • Теоретические основы нефти и газа, 2 тома, М.,2012 
  • Человек и Камень, М.,2017.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրիգոր Արկադիի Գաբրիելյանց(ծննդյան 80–ամյակին)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Սիրով` Ստեփանակերտի համար. Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում կբացվի ազգային պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Մշակույթը հավերժ է՝ գաղափարով»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գաբրիելյանց» հոդվածին։