Jump to content

Գուրգեն Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Հովհաննիսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 19, 1998(1998-02-19) (26 տարեկան)

Գուրգեն Հովհաննիսյան (փետրվարի 19, 1998(1998-02-19)), հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է գալիս ծանր քաշային կարգում։ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նախկին անդամ, Հայաստանի առաջնության բազմակի մրցանակակիր (2017, 2018, 2020), ուսանողների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2018), Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր (2019), Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր (2016), միջազգային և ազգային սիրողական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր։

2024 թվականի հունվարին նրա տարած հաղթանակից հետո «BoxRec» կայքի վարկանիշով զբաղեցրել է աշխարհում 48-րդ հորիզոնականը և 2-րդը ծանրքաշային կարգի հայ բռնցքամարտիկների շարքում[1]։

Գուրգեն Հովհաննիսյանի անունը դասվել է աշխարհի 50 ծանրքաշային բռնցքամարտիկների շարքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Հովհաննիսյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 19-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ներկայումս նա ապրում և մարզվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Սիրողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին Անապայում (Ռուսաստան) նա դարձել է Եվրոպայի երիտասարդների (18-19 տարեկան) առաջնության արծաթե մեդալակիր՝ 91 կգ քաշային կարգում։ Նա կիսաեզրափակիչում հաղթել է վրացի Գեորգի Չիգլաձեին (3:0)[2], սակայն եզրափակչում միավորներով (1:2) զիջել է ռուս Վլադիսլավ Մուրավինին[3][4]։

2016 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) մասնակցել է 91 կգ-ից բարձր քաշայինների աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ 1/8 եզրափակչում (5:0) զիջել է ավստրալացի Ջասթիս Հունին, որը հետագայում դարձել է 2016 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն[5]։

2017 թվականի մարտին Բրայլայում (Ռումինիա) մասնակցել է Եվրոպայի երիտասարդների (19-22 տարեկան) առաջնությանը, սակայն մրցույթի 1/8 եզրափակիչում միավորներով (0:5) պարտվել է իտալացի Ազիզ Աբբես Մուհիդդին, որը արդյունքում դարձել է 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր[6]։

2017 թվականի հունիսին Խարկովում (Ուկրաինա) մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ 91 կգ քաշային կարգում մրցումների 1/16 եզրափակչում 5։ 0 հաշվով հաղթել է սերբ Վլադան Բաբիչին, սակայն 1/8 եզրափակիչում միավորներով (1:4) մեծամասնական որոշմամբ պարտվել է ռումինացի Միհայ Նիստորին[7][8][9]։

2017 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի առաջնության 91 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր[10]։

2018 թվականի փետրվարին Սոֆիայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում, 91 կգ քաշային կարգում նա դարձել է արծաթե մեդալակիր։ Նա կիսաեզրափակչում հաղթել է չինացի Աիչեմայիտի Մայմայիտիին, սակայն եզրափակիչում միավորներով պարտվել է բուլղարացի Պետառ Բելբերովին[11][12]։

2018 թվականի մայիսին նա դարձել է Խաբարովսկում (Ռուսաստան) տեղի ունեցած Խորհրդային Միության հերոս Կոնստանտին Կորոտկովի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին, որտեղ 91 կգ-ից ավելի քաշայինների կարգում եզրափակչում միավորներով հաղթել է փորձառու ուկրաինացի Տարաս Նեուդաչինին (5:0)[13]։

2018 թվականի սեպտեմբերին Էլիստայում (Ռուսաստան) ներկայացրել է Ռուսաստանը և դարձել է բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնության արծաթե մեդալակիր։ Նա կիսաեզրափակչում հաղթել է բելառուս Դմիտրի Մակարևիչին, սակայն եզրափակիչում միավորներով պարտվել է ռուս Պավել Դորոշիլովին (0:5)[14][15]։

Իսկ 2018 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Հայաստանի առաջնության 91 կգ-ից բարձր քաշայինների կարգում արծաթե մեդալակիր է դարձել։ Նա եզրափակիչում պարտվել է Դրաստամատ Ասլանյանին[16]։

2019 թվականի մարտին Վլադիկավկազում (Ռուսաստան) նա դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության (19-22 տարեկան) բրոնզե մեդալակիր՝ 91 կգ քաշային կարգում։ Գուրգեն Հովհաննիսյանը նախ միավորներով հաղթել է ուկրաինացի Վյաչեսլավ Գավրիլյուկին (4:1), կիսաեզրափակչում շատ մրցունակ պայքարում միավորներով (2:3) պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Վիկտոր Ջուրկուին, որը դարձել է 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր[17]։

2019 թվականի հունիսին Մինսկում (Բելառուս) տեղի ունեցած Եվրոպական խաղեր 2019ում նա հանդես է եկել գերծանր քաշային կարգում (ավելի քան 91 կգ), որտեղ 1/16 եզրափակչում միավորներով (3:2) հաղթել է բոսնիացի Դուշան Վելետիչին, 1/8 եզրափակչում՝ թուրք Մուչահիտ Իլյասին (3:2), իսկ քառորդ եզրափակիչում միավորներով (2:3) պարտվել էգերմանացի Նելվի Տիաֆակին[18]։

2019 թվականի սեպտեմբերին նա մասնակցել է Եկատերինբուրգում (Ռուսաստան) տեղի ունեցած աշխարհի առաջնությանը, որտեղ 91 կգ քաշային կարգում մրցումների 1/16 եզրափակչում միավորներով հաղթել է ավստրիացի Ալեքսանդր Մրաովիչին (5:0), սակայն քառորդ եզրափակիչի միավորներով (0:5) տանուլ է տվել փորձառու ռուսաստանցի Մաքսիմ Բաբանինին[19][20]։

2020 թվականին COVID-19 կորոնավիրուսային համաճարակի պատճառով Հայաստանում և ամբողջ Եվրոպայում մրցումների քանակը սահմանափակվել է, բայց, այնուամենայնիվ, 2020 թվականի դեկտեմբերին նա նորից դարձել է Երևանում տեղի ունեցած Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր, որտեղ 91 կգ-ից բարձր քաշայինների կարգում եզրափակիչում զիջել է Դավիթ Չալոյանին[21]։

2021 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած միջազգային մրցաշարում Գուրգեն Հովհաննիսյանը 91 կգ-ից ավելի քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր[22][23]։

2021 թվականի հունիսի սկզբին Փարիզում (Ֆրանսիա) եվրոպական օլիմպիական որակավորման մրցաշարի 1/8 եզրափակչում միավորների մրցակցային պայքարում պարտվել է ռուս Իվան Վերյասովին (2։ 3) և չի կարողացել մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Դրանից հետո նա սկսել է իր կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի 18-ին նա իր դեբյուտը նշել է պրոֆեսիոնալ ռինգում։ Իր առաջին մենամարտն անցկացնել է Բեյքերսֆիլդում (ԱՄՆ), որտեղ 1-ին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Ջավոն Դաֆնին (2-4)։

2022 թվականի մայիսի 14-ին Կարսոնում (Կալիֆորնիա) 24-ամյա Հովհաննիսյանը մենամարտել է ամերիկացի Ջեսս Բրայնի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին[24]։

2022 թվականի հոկտեմբերի 15-ին Նյու Յորքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը հաղթանակի է հասել Մայքլ Քոֆիի նկատմամբ։ Հովհաննիսյանը 7-րդ ռաունդում հաղթանակի է հասել տեխնիկական նոկաուտով[25]։

2022 թվականի դեկտեմբերի 11-ին Կարսոնում նա երկրորդ ռաունդում հաղթել է ամերիկացի Նիկ Ջոնսին (9-3)։

2024 թվականի հունվարի 4-ին մեկամյա ընդմիջումից հետո Գուրգեն Հովհաննիսյանը Թաքոմայում հաղթել է Կոլբի Մեդիսոնին։ Հայազգի բռնցքամարտիկը մենամարտի 5-րդ ռաունդում պարտության է ենթարկել հակառակորդին[26][27]։

Պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
5 մենամարտ, 5 հաղթանակ (5 նոկաուտով)։
Մենամարտ Ռեկորդ Մենամարտի ամսաթիվ Մրցակից Մենամարտի անցկացման վայրը
Ռաունդներ, ժամանակ
Հավելյալ
5 5-0 4 հունվարի, 2024 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քոլբի Մեդիսոն (11-6-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թաքոմա, Վաշինգտոն, ԱՄՆ
(10)
4 4-0 15 հոկտեմբերի, 2022 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայքլ Պոլայթ Քոֆի (13-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարքլեյս սենթր, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
RTD 6 (8), 3:00
3 3-0 14 մայիսի, 2022 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեսսի Բրայն (20-6-2) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
KO 2 (6), 1:37
2 2-0 11 դեկտեմբերի, 2021 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նիկ Ջոնս (9-3) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սթաբհաբ Սենթեր, Կարսոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ
KO 2 (6), 2:45
1 1-0 18 սեպտեմբերի, 2021 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյվոն Դաֆնի (2-4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բեյքերսֆիլդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
KO 1 (4), 2:10
Առաջնելույթը պրոֆեսիոնալ բռնցքամարտում։
Մենամարտ
Ռեկորդ
Մենամարտի ամսաթիվ
Մրցակից
Մենամարտի անցկացման վայրը
Ռաունդներ, ժամանակ
Հավելյալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Boxing Ratings: Heavy — Armenia» (անգլերեն). BoxRec. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «26. European Youth Championships. Anapa, Russia. June 7-14, 2016». Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Армения завоевала 1 серебряную, 3 бронзовые медали на молодежном ЧЕ по боксу» (ռուսերեն). «Викиновости». 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Чемпионат Европы 2016 среди молодёжи: все призёры и командный зачёт» (ռուսերեն). vRINGe.com. 2016 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «5. AIBA Youth World Championships — Sibur Arena, Sankt Petersburg, Russia — November 17-27, 2016». Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  6. «European U-22 Championships. Danube Hall, Braila, Romania. March 14-21, 2017». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Боксер Гурген Оганесян стартовал с победы на ЧЕ» (ռուսերեն). «Викиновости». 2017 թ․ հունիսի 17. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «ЧЕ-2017 в Харькове: результаты всех поединков дневной сессии 19 июня» (ռուսերեն). vRINGe.com. 2017 թ․ հունիսի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. «EUBC European Boxing Championships 2017. Men's Super Heavy (+91kg)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Armenian National Championships. Erevan. October 18-23, 2017» (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  11. «69-th International Boxing Tournament «Strandja» 2018. Top List» (PDF) (անգլերեն). Strandja2018.bgboxing.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
  12. «Гурген Оганесян стал серебряным призером международного турнира по боксу» (ռուսերեն). АМИ «Новости-Армения». 2018 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «Konstantin Korotkov Memorial. Khabarovsk, Russia. May 16-20, 2018». Amateur-boxing.strefa.pl (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  14. «8. World University Championships. Elista, Russia. September 1-6, 2018» (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «Павел Дорошилов — Чемпион Мира по боксу среди студентов!» (ռուսերեն). Сайт «Федерации бокса Крыма». 2018 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. «Armenian National Championships. Erevan. October 24-29, 2018» (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  17. «EUBC U22 EUROPEAN BOXING CHAMPIONSHIPS VLADIKAVKAZ 2019» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «European Games 2019» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին.
  19. «AIBA Men's World Boxing Championships 2019» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  20. «ЧМ-2019 в Екатеринбурге: все результаты 17 сентября» (ռուսերեն). vRINGe.com. 2019 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  21. «Armenian National Elite Championships – Erevan – December 2020» (PDF) (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  22. «Bakhodir Jalolov (UZB) vs. Gurgen Hovhannisyan (ARM) Strandja Tournament 2021 Semifinals (91+kg)» (անգլերեն). YouTube. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  23. «Странджа-2021: все победители и призёры турнира в Болгарии» (ռուսերեն). vRINGe.com. 2021 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  24. «Супертяжеловес Гурген Оганесян нокаутировал Джесси Брайана (видео)». sportball24.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 12-ին.
  25. «Крутой супертяж из Армении: Оганесян удосрочил Коффи — видео» (ռուսերեն). vRINGe.com. 2022 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
  26. Весёлый, Виталий. «Армянин Гурген Оганесян нокаутировал американца Колби Мэдисона». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  27. «Топ-проспект хэвивейта Оганесян нокаутировал Мэдисона: видео». vringe.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]