Դավիթ Չալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Չալոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 30, 1997(1997-09-30) (26 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայաստան

Դավիթ Արեսի Չալոյան (սեպտեմբերի 30, 1997(1997-09-30), Գյումրի, Հայաստան), սիրողական ոճի հայ բռնցքամարտիկ, հանդես է գալիս գերծանր քաշային կարգում, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2021), աշխարհի զինվորականների առաջնության բրոնզե մեդալակիր (2021), Հայաստանի քառակի չեմպիոն (2016, 2017, 2020, 2021), բազմակի միջազգային և հանրապետական ​​սիրողական մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Չալոյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրի քաղաքում։ Բռնցքամարտով սկսել է մարզվել 15 տարեկանում, առաջին քայլերն արել է Գյումրու հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Նրա մարզիչներն են եղել Կարեն Ղազարյանն ու Ռուդիկ Մկրտչյանը։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած առաջնությունում Դավիթ Չալոյանը 91 կգ-ից բարձր քաշային կարգում եզրափակչում հաղթել է Ռաֆայել Սիմոնյանին և դարձել Հայաստանի չեմպիոն[1]։ 2017 թվականի հոկտեմբերին Երևանում կայացած առաջնությանը նույն քաշային կարգում եզրափակչում հաղթել է Արամ Աբրահամյանին և դարձել Հայաստանի չեմպիոն[2]։

2020-2021[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերին Երևանում կայացած առաջնությունում նա 91 կգ քաշային կարգում եզրափակչում հաղթել է Գուրգեն Հովհաննիսյանին և կրկին դարձել Հայաստանի չեմպիոն[3]։ 2021 թվականի սեպտեմբերին Երևանում նա նորից է նվաճել նույն տիտղոսը, այս անգամ եզրափակչում հաղթելով Գևորգ Մուրադյանին[4]։

Իսկ 2021 թվականի սեպտեմբերին՝ Մոսկվայում (Ռուսաստան) ռազմական անձնակազմի 58-րդ աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի հովանու ներքո, Դավիթ Չալոյանը կիսաեզրափակիչում 1:4 հաշվով հաշվով ուզբեկ Լազիզբեկ Մուլաջոնովին, որը հետագա պայքարից հետո դարձել է 2021 թվականի բանակայինների աշխարհի չեմպիոն[5][6][7][8]։

2021 թվականի նոյեմբերի սկզբին Բելգրադում (Սերբիա) նա առաջին անգամ մասնակցել է մեծահասակների աշխարհի առաջնությանը և 92 կգ քաշային կարգում դարձել արծաթե մեդալակիր․ հայ բռնցքամարտիկը 1/16 եզրափակչում 4:1 հաշվով հաղթել է ուկրաինացի բռնցքամարտիկ Ցոտնե Ռոգավային, 1/8 եզրափակչում 4:1 հաշվով՝ կոլումբիացի բռնցքամարտիկ Քրիստիան Սալսեդոյին, քառորդ եզրափակչում 3:2 հաշվով՝ ուզբեկ բռնցքամարտիկ Լազիզբեկ Մուլաջոնովին, կիսաեզրափակչում 5:0 հաշվով՝ ադրբեջանցի բռնցքամարտիկ Մուհամմադ Աբդուլաևին, սակայն եզրափակչում 1:4 հաշվով հաշվով ռուս բռնցքամարտիկ Մարկ Պետրովսկուն[9][10][11][12][13][14][15]։

2022-2023[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մայիսին Երևանում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ 1/8 եզրափակչում 5։ 0 հաշվով հաղթել է բոսնիացի Յուրայ Սոլդոյին, սակայն քառորդ եզրափակչի 1-ին ռաունդում վաղաժամ տեխնիկական նոկաուտով պարտվել է իսպանացի Այուբ Գադֆա Դրիսիին[16][17][18]։

2023 թվականի փետրվարին Սոֆիայում (Բուլղարիա) կայացած մենամարտում նա կիսաեզրափակչում հաղթել է բրազիլացի Աբներ Տեյշեյրային, սակայն եզրափակչում պարտվել է ուզբեկ բռնցքամարտիկ Բախոդիր Ժալոլովին[19][20][21]։

2023 թվականի մայիսին Տաշքենդում (Ուզբեկստան) մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ 92 կգ քաշային կարգում մրցումների 1/16 եզրափակչում պարտվել է Չինաստանը ներկայացնող ղազախ Դանաբեկ Բայգազիին[22][23][24]։

2023 թվականի հունիսին մասնակցել է Կրակովի (Լեհաստան) 3-րդ Եվրոպական խաղերին, որտեղ առաջին փուլում հաղթել է սերբ Վլադան Բաբիչին, 1/8 եզրափակչում՝ Մարտին Պինցին, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է բրիտանացի Դելիշես Օրիին[25][26][27]։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բռնցքամարտի աշխարհի առաջնություն 2021 -արծաթ
  • Բռնցքամարտի աշխարհի ռազմական առաջնություն 2021 -բրոնզ
  • Բռնցքամարտի Հայաստանի առաջնություն 2016 - ոսկի
  • Բռնցքամարտի Հայաստանի առաջնություն 2017 - ոսկի
  • Բռնցքամարտի Հայաստանի առաջնություն 2020 - ոսկի
  • Բռնցքամարտի Հայաստանի առաջնություն 2021 - ոսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenian National Championships. Erevan. October 18-23, 2016» (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «Armenian National Championships. Erevan. October 18-23, 2017» (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Armenian National Elite Championships – Erevan – December 2020» (PDF) (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Armenian National Elite Championships – Erevan – December 2020» (PDF) (անգլերեն). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Армянские боксеры завоевали две медали на армейском ЧМ в Москве». «Sputnik». (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  6. «Сборная Вооруженных Сил РФ выиграла общекомандный зачет 58-го чемпионата мира среди военнослужащих по боксу». CSKA.ru (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  7. «58-й ЧЕМПИОНАТ МИРА ПО БОКСУ СРЕДИ ВОЕННОСЛУЖАЩИХ. 16.09. — 26.09.2021» (PDF). Amateur-boxing.strefa.pl. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
  8. «Узбекистан выиграл три финала Чемпионата мира среди военнослужащих» (ռուսերեն). Yuz.uz. 2021 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Ամեն ինչ արեցի, բայց այսպես ստացվեց. Դավիթ Չալոյանը՝ բռնցքամարտի ԱԱ-ի եզրափակչում կրած պարտության մասին - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  10. «Чемпионат мира по боксу 2021: результаты 28 октября» (ռուսերեն). vRINGe.com. 29 октября 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2.11.2021-ին.
  11. «Чемпионат мира по боксу 2021. Результаты 31 октября, дневная сессия» (ռուսերեն). vRINGe.com. 31 октября. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2.11.2021-ին.
  12. «Чемпионат мира по боксу 2021. Результаты 2 ноября, четвертьфиналы, дневная сессия» (ռուսերեն). vRINGe.com. 2 ноября 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2.11.2021-ին.
  13. «Чемпионат мира по боксу 2021. Результаты 4 ноября, полуфиналы, дневная сессия» (ռուսերեն). vRINGe.com. 4 ноября 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 4.11.2021-ին.
  14. «Чемпионат мира по боксу 2021. Результаты 5 ноября, финалы, видео» (ռուսերեն). vRINGe.com. 5 ноября 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 5.11.2021-ին.
  15. Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն
  16. «Чемпионат Европы по боксу 2022. Результаты четвертьфиналов 27 мая, дневная сессия» (ռուսերեն). vRINGe.com. 2022 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
  17. «ЧЕ по боксу: Амбарцум Акопян и Давид Чалоян потерпели поражение (видео)» (ռուսերեն). A1plus.am. 2022 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  18. «Чемпионат Европы по боксу в Ереване запомнится отличной организацией и судейскими ошибками» (ռուսերեն). Газета «Ноев Ковчег». Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  19. «Давит Чалоян и Амбарцум Акопян вышли в финал Кубка Странджа (видео)» (rus). «Vahe Sport». 2023 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Армения завоевала 4 медали на Кубке Странджа 2023» (rus). «Vahe Sport». 2023 թ․ փետրվարի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «74th International Boxing Tournament «STRANDJA» 2023. Super Heavyweight (M+92 kg)» (PDF) (անգլերեն). Strandja2023.bgboxing.org. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  22. «Давита Чалояна также засудили в Ташкенте на ЧМ по боксу (видео)» (rus). «Vahe Sport». 2023 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Три представителя Армении завершили борьбу на ЧМ по боксу в Узбекистане» (rus). «Sputnik». 2023 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Казахов назвали новой надеждой сборной Китая по боксу» (rus). Sports.kz. 2023 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Бокс на Европейских играх 2023. Результаты 25 июня» (rus). vRINGe.com. 2023 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Бокс на Европейских играх 2023. Результаты 27 июня» (rus). vRINGe.com. 2023 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Бокс на Европейских играх 2023. Результаты вечерней сессии 28 июня» (rus). vRINGe.com. 2023 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]