Ռաֆայել Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Սիմոնյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան ամսաթիվհունիսի 28, 1994(1994-06-28) (29 տարեկան)
ԾննդավայրՎանաձոր, Հայաստան
Քաշային կարգԿիսածանր (մինչև 79,5 կգ)
Հասակ184 սմ
ՄարզիչԱբել Սանչես
Պրոֆեսիոնալ կարիերա
Մարտերի թիվ9
Հաղթանակների թիվ9
Հաղթանակ նոկաուտով8
Պարտություն0
Ոչ ոքի0
Տեղի չունեցած0

Ռաֆայել Ռազմիկի Սիմոնյան (հունիսի 28, 1994(1994-06-28), Վանաձոր, Հայաստան), հայազգի բռնցքամարտիկ։ WPBF վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։ Ապրում է ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայում։ Մարզիչը Աբել Սանչեսն է։

Մարզական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Սիմոնյանը մանկություն անցկացրել է Հայաստանում և Ռուսաստանում։ Մանկուց ակտիվ տղա է եղել։ Բռնցքամարտը եղել է Ռաֆայել ընտանեկան մարզաձը, նրա պապը ևս եղել է բռնցքամարտիկ։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից։

Սիրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Սիմոնյանը սպորտի միջազգային վարպետ է։ Հայաստանի ծանր քաշի յոթակի չեմպիոն է։

2010 թվականին Ուկրաինայի Լվով քաղաքում մասնակցել է Պատանիների Եվրոպայի առաջնությանը և դարձել բրոնզե մեդալակիր[1]։

2011 թվականին Իռլանդիայի Դուբլին քաղաքում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։

2012 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում մասնակցել է Աշխարհի առաջնությանը[2][3][4]։

2013 թվականին Ռուսաստանում մասնակցել է Աշխարհի առաջնությանը և դարձել բրոնզե մեդալակիր։

2015 թվականին Ռուսաստանում մասնակացել է Աշխարհի առաջնությանը, գրավել 2-րդ տեղը, ստացել արծաթե մեդալ[5]։

Ռաֆայել Սիմոնյանը մասնակցել է 42 միջազգային մրացաշարերի, 258 սիրողական մենամարտերի, որոնցից 198-ում հաղթանակ է տարել։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայում դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն WPBF վարկածով[6][7]։ Պրոֆեսիոնալ ռեկորդը եղել է 9-0-0[8]։

Ելույթների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիքբոքսինգի մասնագիտական ռեկորդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рафаэль Симонян обеспечил себе бронзовую медаль» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Ռաֆայել Սիմոնյան. Հաղթանակը դժվարությամբ տրվեց
  3. «Рафаэль Симонян в 1/8 финала» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Армянский боксер Рафаэль Симонян прошел на следующий этап ереванского чемпионата мира по боксу» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Մախաչկալա. Հայ բռնցքամարտիկները նվաճեցին հինգ մեդալ
  6. «Дебют Рафаэля Симоняна на профессиональном ринге» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Вторая победа Рафаэля Симоняна на профессиональном ринге» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Анкета боксера, Рафаэль Симонян» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.