Գորչանսկի (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորչանսկի
Изображение логотипа
Տեսակnational parks of Poland?
Մասն էGorce Mountains?
Երկիր Լեհաստան
ՎարչատարածքLesser Poland Voivodeship?
Հիմնվել է1981
Մակերես70,2985 կմ²
Գորչանսկի (ազգային պարկ)ը գտնվում է Լեհաստանում
Գորչանսկի (ազգային պարկ)

Գորչանսկի[1] (լեհ.՝ Gorczański Park Narodowy), ազգային պարկ Լեհաստանի հարավում։ Գտնվում է Փոքր Լեհաստանի վոյեվոդությունում՝ Լիմանովսկի և Նովոտարգսկի պովյատների տարածքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնում է Արևմտյան Բեսկիդներ լեռնազանգվածի մաս կազմող Գորչանսկի լեռների կենտրոնական և հյուսիսարևելյան մասը։ Այգին ստեղծվել է 1981 թվականին՝ 23,9 կմ² մակերեսով, իսկ ժամանակակից մակերեսը կազմում է 70,3 կմ², որից 65,91 կմ²-ը զբաղեցնում են անտառները, 0,19 կմ²-ը՝ ներքին ջրերը, 4,18 կմ²-ը՝ այլ հողեր։ Այգում բացակայում են խոշոր գետերն ու լճերը, կան միայն փոքր գետեր։ Գորչանսկի այգու ամենաբարձր կետը Տուրբաչ լեռն է (ծովի մակարդակից 1310 մ բարձրության վրա)։ Այգում կան մի քանի քարանձավներ։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու տարածքում աճում են մոտ 900 տեսակի անոթային բույսեր, 25 տեսակի մամուռներ և 450 տեսակի քարաքոսեր։ Անտառները հիմնականում կազմված են եղևնիներից, կեչիներից ու եղևիններից։

Այգում բնակվում է ողնաշարավորների 185 տեսակ, որոնցից 21-ն ընդգրկված են Լեհաստանի կենդանիների Կարմիր գրքում։ Դրանցից են կարպատյան տրիտոնը, տետերև շեղաչքը, սպիտակամեջք փայտփորիկը, եռամատ փայտփորիկը, խլահավը, փոքր շահնարծիվը, քարարծիվը, բվեճը, երկարապոչ անտառաբուն, ճնճղուկանման բվեճը թավշաոտ բվիկը, անտառային քնամոլը, երկգույն մաշկեղ չղջիկը, հյուսիսային չղջիկը, գորշ արջը, փոքր պայտաքիթը, քնամուկը, լուսանը, գորշ գայլը և անտառային կատուն։ Ազգային պարկի տարածքում բնակվում են ավելի քան 9 տեսակի չղջիկներ, 130 տեսակի թռչուններ (նրանցից շուրջ 100 տեսակը բնադրում է այգում) և 7 տեսակի երկկենցաղներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бескиды // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 412. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  2. «Gorczanski National Park». Polish National Parks. University of Adam Mickiewicz, Poland (Uniwersytet im. Adama Mickiewicza w Poznaniu). 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]