Փոքր շահնարծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոքր շահնարծիվ
Փոքր շահնարծիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճուռականմաններ
Ընտանիք Ճուռակներ
Ցեղ Արծիվներ
Լատիներեն անվանում
Aquila pomarina
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Տարածքներ, որտեղ բնադրում են      Ձմեռելու վայրեր      Վայրեր, որտեղ նստակյաց են

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Փոքր շահնարծիվ, փոքր ենթարծիվ կամ փոքր արծվիկ (լատ.՝ Aquila pomarina կամ Clanga pomarina), ճուռակայինների ընտանիքի արծիվների ցեղի գիշատիչ թռչուն:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 62-65 սմ է, թևերի բացվածքը՝ 150 սմ, քաշը՝ 1500-1800 գրամ:

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևելյան Եվրոպայում, Թուրքիայում, Հայաստանում և Անդրկովկասում, ինչպես նաև՝ Հնդկաստանում: Ձմեռելու համար աշնան կեսերից չվում է Կենտրոնական և Հարավային Աֆրիկա, վերադառնում գարնան կեսերին: Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, լեռնային ծառազուրկ շրջաններում, ծառահատված անտառներում: Հնդկաստանում բնակվող փոքր շահնարծիվները նստակյաց են: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Հնդկաստանում տարածված փոքր շահնարծիվն առանձնացվել է որպես ինքնուրույն տեսակ՝ հնդկական շահնարծիվ անվանումով (լատ.՝ Aquila hastata կամ Clanga hastata):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]