Քրիստիան Բրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Բրեմ
գերմ.՝ Christian Ludwig Brehm
Ծնվել էհունվարի 24, 1787(1787-01-24)[1][2]
Schönau vor dem Walde, Georgenthal, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունիսի 23, 1864(1864-06-23)[1][2] (77 տարեկան)
Renthendorf, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Գերմանիա[3]
Քաղաքացիություն Duchy of Saxe-Coburg and Gotha և  Saxe-Gotha-Altenburg
Մասնագիտությունթռչնաբան, պաստոր և zoological collector
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերԵնայի համալսարան և Ernestinum Gotha?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][5]
Երեխա(ներ)Ալֆրեդ Բրեմ
 Christian Ludwig Brehm Վիքիպահեստում
Արևելյան Գերմանիայում թողարկված նամականիշեր. 1989

Քրիստիան Լյուդվիգ Բրեմ (գերմ.՝ Christian Ludwig Brehm, հունվարի 24, 1787(1787-01-24)[1][2], Schönau vor dem Walde, Georgenthal, Gotha, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունիսի 23, 1864(1864-06-23)[1][2], Renthendorf, Saale-Holzland-Kreis, Թուրինգիա, Գերմանիա[3]), 19-րդ դարի գերմանացի պաստոր և թռչնաբան (օռնիտոլոգ)։ Անվանի կենսաբան Ալֆրեդ Բրեմի հայրն է[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1787 թվականի հունվարի 24-ին Գոթայի մերձակա Շյոնաու բնակավայրում; Ուսանել է Ենայի համալսարանում։ 1813 թվականին որպես քահանա ծառայության է անցել Ռենթենդորֆում, որտեղ մնացել է մինչև իր կյանքի ավարտը[7]։ Պաստորի իր պարտքը կատարելու հետ մեկտեղ զբաղվել է գիտական աշխատանքով։ Գրել է Beiträge zur Vogelkunde աշխատությունը (1820–22), որտեղ գիտականորեն և մանրակրկիտ կերպով նկարագրել է Գերմանիայում տարածված 104 թռչնատեսակ[8]։ 1831 թվականին լույս է ընծայել Handbuch der Naturgeschichte aller Vögel Deutschlands ձեռնարկը՝ արդեն ավելի քան 900 թռչնատեսակների նկարագրությամբ[7]։

Բրեմն իր ողջ կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 15.000 թռչնանմուշներից բաղկացած մի հավաքածու (դրանց մի մասը տրամադրել էր իր տղան՝ Ալֆրեդ Բրեմը, ով թռչնանմուշներ էր բերել Սուդանից, Եգիպտոսից, եվրոպական տարբեր երկրներից)[8]։ 1835 թվականի մարտ ամսին Քրիստիան Բրեմը Բեռլինի կենդանաբանական թանգարանին առաջարկել է ձեռք բերել իր հարուստ հավաքածուն, քանզի վախենում էր, որ իր տունը փոթորկի պատճառով կքանդվի, բայց թանգարանը չափազանց ցածր գին է առաջարկել, և գործարքը չի կայացել[9]։ Բրեմի մահից տարիներ անց Օտտո Քլայնշմիդը նրա տան ձեղնահարկում հայտնաբերել է հավաքածուն և համոզել լորդ Ռոտշիլդին, որ գնի այն։ 9000 խրտվիլակից բաղկացած հավաքածուն 1932 թվականին հասցվել է Թրինգ քաղաքի բնության պատմության թանգարան, հետագայում տեղափոխվել է Գերմանիա և տեղավորվել Բոննի Koenig թանգարանում[10]։

Քրիստիան Բրեմը «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ էր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beiträge zur Vogelkunde 3 Bde, ab Bd. 3 in collaboration with W. Schilling. Neustadt an der Orla, 1820–1822.
  • Lehrbuch der Naturgeschichte aller europäischen Vögel, 2 հատոր, Ենա 1823-1824
  • Ornis oder das Neueste und Wichtigste der Vogelkunde. Ենա 1824–1827, թռչնագիտական առաջին ամսագիր
  • Handbuch der Naturgeschichte aller Vögel Deutschlands. Իլմենաու, 1831.
  • Handbuch für den Liebhaber der Stuben-, Haus- und aller der Zähmung werthen Vögel. Իլմենաու, 1832.
  • Der Vogelfang. Լայպցիգ, 1836.
  • Der vollständige Vogelfang.Վայմար, 1855.
  • Die Kunst, Vögel als Bälge zu bereiten. Վայմար, 1842.
  • Die Wartung, Pflege und Fortpflanzung der Canarienvögel. Weimar 1855, 2. ed. Weimar 1865, 3. ed. Weimar 1872, 4. ed. Weimar 1883, 5. ed.. Վայմար, 1893.
  • Die Naturgeschichte und Zucht der Tauben. Վայմար, 1857.
  • (with E. Baldamus, John Wilhelm von Müller & J. F. Naumann) Verzeichnis der Vögel Europa's. als Tausch-Catalog eingerichtet. Շտուտգարտ, 1852
  • Monographie der Papageien oder vollständige Naturgeschichte aller bis jetzt bekannten Papageien mit getreuen und ausgemalten Abbildungen, im Vereine mit anderen Naturforscher herausgegeben von C.L. Brehm. Ենա և Փարիզ, 1842-1855

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #116469838 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://plus.si.cobiss.net/opac7/conor/185293667
  5. CONOR.Sl
  6. Troelstra, Anne S. (2017). Bibliography of Natural History Travel Narratives (անգլերեն). BRILL. էջ 79. ISBN 978-90-04-34378-8.
  7. 7,0 7,1 The English Cyclopaedia: Division. Biography. 6v. and Suppl (անգլերեն). Bradbury, Evans. 1872. էջ 312.
  8. 8,0 8,1 Bargheer, Stefan (2018). Moral Entanglements: Conserving Birds in Britain and Germany (անգլերեն). Chicago: University of Chicago Press. էջ 70. ISBN 978-0-226-54396-3.
  9. The Ibis (անգլերեն). British Ornithologists' Union. 1932. էջ 315.
  10. Stresemann, Erwin (1975). Ornithology from Aristotle to the Present (անգլերեն). Cambridge: Harvard University Press. էջ 258. ISBN 978-0-674-64485-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բրեմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Բրեմ» հոդվածին։