Թավշաոտ բվիկ
Թավշաոտ բվիկ | |
Թավշաոտ բվիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Բվանմաններ (Strigiformes) |
Ընտանիք | Բու (Strigidae) |
Ցեղ | Aegolius |
Տեսակ | Թավշաոտ բվիկ (A. funereus) |
Միջազգային անվանում | |
Aegolius funereus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Թավշաոտ բվիկ (լատին․՝ Aegolius funereus), բվերի ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական սարյակից քիչ մեծ թռչուն է, մատերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ դեպի ետ։ Ականջանման փետուրները բացակայում են, դիմային սկավառակը կլոր է։ Մեջքի մասը գորշագույն է։ Գլխի և մեջքի վրա ունի սպիտակ պտեր։ Որովայնը բաց գույնի է՝ գորշագույն բծիկներով։ Աչքերը և կտուցը դեղին են։ Էգերի քաշը 177-197 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 59-62 սմ։ Արուների քաշը 116 գ է, իսկ թևերի բացվածքը՝ 55 սմ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում համարվում է հազվագյուտ նստակյաց թռչուն, հանդիպում է խառը և փշատերև անտառներում։ Թռիչքը արագ է՝ ալիքաթև գծով։ Զոհին որսում է թաքստոցից կամ թռիչքի ընթացքում։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում է փչակներում, ինչպես անտառի խուլ անկյուններում, այնպես էլ բացատների եզրային ծառերին։ Սովորաբար քողարկված թռչուն է և աչքի է ընկնում դժվարությամբ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 3-6 սպիտակ ձու։ Սնվում է մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։
Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային և Միջին Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Կովկասում, Թուրքիայում և Հայաստանում։
Հայաստանում մի քանի մեկուսացված ապրելավայրեր հայտնի են «Խոսրովի անտառ» արգելոցում[2]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ, ռելիկտային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Չբացահայտված տարածմամբ խիստ հազվագյուտ տեսակ է, որին սպառնում է փոքր թվաքանակը։
Տեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 196.
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշաոտ բվիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշաոտ բվիկ» հոդվածին։ |
|