Երկգույն մաշկեղ չղջիկ
| Երկգույն մաշկեղ չղջիկ | |
Երկգույն մաշկեղ չղջիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
| Ընտանիք | Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae) |
| Ցեղ | Vespertilio |
| Տեսակ | Երկգույն մաշկեղ չղջիկ (V. murinus) |
| Միջազգային անվանում | |
| Vespertilio murinus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Երկգույն մաշկեղ չղջիկ (լատիներեն՝ Vespertilio murinus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում հանդիպում է ողջ արևելյան հատվածում՝ հարավից հյուսիս։ Որպես թաքստոց ընտրում է տարբեր շինությունների տանիքները, պատերի ճեղքերը կամ ծառերի փչակները։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 54-64 մմ է, պոչինը՝ 36-47 մմ, նախաբազկինը՝ 4148 մմ։ Մեջքի մազերի ծայրերն արծաթափայլ են, հիմքի մոտ՝ սևագորշ (այստեղից՝ անվանումը)։ Որովայնի հատվածը սպիտակ է կամ մոխրագույն։ Ականջները, թևերը և դեմքը սև են կամ մուգ շագանակագույն։ Թևերը նեղ են, ականջները՝ կարճ, լայն և կլորավուն։ Առավելագույնը ապրում են 12 տարի[1]։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է մանր ու միջին չափերի միջատներով։ Թաքստոցից դուրս է գալիս և սկսում է թռչել օրվա դեռևս լուսավոր ժամերին։ Որսի է դուրս գալիս բաց լանշաֆտում լճերի, գետերի վրա, անտառներում[2]։ Ցուրտ եղանակին կարող է մնալ հանգստի վայրում։ Հունիսի վերջին ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ։ Վերջինս թռիչքի ժամանակ ատամներով կառչում է մոր կրծքից։
Հոկտեմբերից մինչև մարտ չղջիկները քնում են։ Նրանք քնում են միայնակ և կարող են դիմակայել մինչև -5 °C ջերմաստիճանին[3]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չղջիկի այս տեսակը հանդիպում է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում և Ասիայում։ Բնակվում են լեռներում, տափաստաններում և անտառային զանգվածներում, բայց Արևմտյան Եվրոպայում կարելի է հանդիպել նաև քաղաքներում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Редкости и бродяги" ( PDF ) . Фонд сохранения летучих мышей . Проверен 16 декабря 2014 .
- ↑ СМ Свифт. "Виды летучих мышей в Шотландии" ( PDF ) . Шотландское природное наследие . Проверен 16 декабря 2014 .
- ↑ Anne-Jifke Haarsma & Henk Siepel (2013). «Макроэволюционные компромиссы как основа для распределения европейских летучих мышей» ( PDF ) . Биология животных . С. 451–471.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկգույն մաշկեղ չղջիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկգույն մաշկեղ չղջիկ» հոդվածին։ |
| ||||||