Գյումրու լոկոմոտիվային դեպո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյումրու լոկոմոտիվային դեպո, կազմակերպվել է 1965 թվականին։ Բաղկացած է շոգեքարշային (գործում է 1900 թվականից), էլեկտրաքարշային (1953 թվականից) դեպոներից, միջին և ընթացիկ նորոգման արհեստանոցներից։ Գյումրու լոկոմոտիվային դեպո Գյումրու երկաթուղային հանգույցի հիմնական, առաջատար տեղամասն է։ Անդրկովկասյան երկաթուղու Երևանի (մինչև 1946 թ.-ը Լենինականի) բաժանմունքի քարշային հզորության մեծ մասը կենտրոնացված է Գյումրու լոկոմոտիվային դեպոյում։ Դեպոյի էլեկտրաքարշերը, ջերմաքարշերը և շոգեքարշերը ապահովում են Այրում - Մասիս և Լենինական - Մարալիկ տեղամասում (մինչև 1940 թ.-ը՝ Թբիլիսի - Ջուլֆա) երկաթուղային բեռների տեղափոխումը։

Գյումրու լոկոմոտիվային դեպոի կոլեկտիվը հեղափոխական պայքարի մեծ ավանդույթներ ունի։ Այստեղ է ստեղծվել Հայաստանի սոցիալ-դեմոկրատական առաջին կազմակերպություններից մեկը, որի գլխավորությամբ դեպոյի բանվորները արձագանքել են 1905 - 1907 թվականների ռուսական առաջին հեղափոխությանը (ցույցեր, գործադուլներ), մասնակցել 1920 թվականի Մայիսյան ապսաամբությանը։ Գյումրու լոկոմոտիվային դեպոն 1962 թվականին արժանացել է կոմունիստական աշխատանքի ձեռնարկության կոչման։ 1967 թվականին նրան հավերժ պահպանման է հանձված ՍՄԿԿ ԿԿ-ի և ՍՍՀՄ Գերագույն սովետի հուշադրոշը։ Դեպոյի հարյուրավոր առաջավորներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, իսկ Ա. Խաչատրյանը և Ս. Միքայելյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Բազմաթիվ առաշավորներ ընտրվել են ՍՍՀՄ և ՀՄՍՀ Գերագույն սովետների դեպուտատներ, ՀԿԿ և ՍՄԿԿ համագումարների պատգամավորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png