Jump to content

Գլուխկոտրուկ 2 (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլուխկոտրուկ 2
Կայքmovies.disney.com/inside-out-2
 Inside Out 2 Վիքիպահեստում

Գլուխկոտրուկ 2 (անգլ.՝ Inside Out 2), ամերիկական համակարգչային անիմացիոն ֆիլմ մեծանալու մասին, որի ռեժիսորը՝ Քելսի Մաննան է, պրոդյուսերը՝ Մարկ Նիլսենը և սցենարիստը՝ Մեգ Լեֆովը, մշակված է Pixar Animation Studios-ի կողմից և տարածվել է Walt Disney Pictures-ի կողմից։ «Գլուխկոտրուկ» (2015) մուլտֆիլմի շարունակությունը։ Գլխավոր դերերը հնչեցրել էն Էմի Փոլերը, Ֆիլիս Սմիթը, Լյուիս Բլեքը, Թոնի Հեյլը, Լիզա Լապիրան և Մայա Հոուքը։

2015 թվականին՝ օրիգինալ մուլտֆիլմի պրեմիերայից հետո, դրա ռեժիսոր Փիթ Դոկտերը հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակություն ստեղծել և որոշում է կենտրոնանալ օրիգինալ նախագծերի վրա, սակայն հաջորդ տարի որոշել է վերանայել այդ ծրագրերը։ 2016 թվականի հուլիսին Pixar-ի նախագահ Ջիմ Մորիսը բացահայտեց, որ ստուդիան շարունակության պլաններ չունի, և աշխատակիցները կզբաղվեն օրիգինալ ֆիլմերով։ Նախագիծը պաշտոնապես հայտարարվեց 2022 թվականի սեպտեմբերին D23-ի ժամանակ։

Գլուխկոտրուկ 2-ի պրեմիերան կայացել է 2024 թվականի հունիսի 14-ի ԱՄՆ-ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում դեռահաս աղջկա՝ Ռայլիի գլխում, ով այս անգամ «կբախվի նոր չորս էմոցիաների» հետ։

Դերերը հնչեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլիս Սմիթ - Տխրություն
  • Լյուիս Բլեք - Զայրույթ
  • Թոնի Հեյլ - Վախ։ Հեյլը փոխարինեց Բիլ Հեյդերին՝ դերասանին, ով առաջին մուլտֆիլմում հնչեցրեց վախը։
  • Մայա Հոուք - Անհանգստություն
  • Այո Էդեբիրի - Նախանձ
  • Ադել Էկզարկոպուլոս - Թախծոտություն
  • Փոլ Ուոլթեր Հաուզեր - Ամոթ
  • Ջուն Սկուիբ - Կարոտ
  • Քենսինգթոն Թալման - Ռայլի Անդերսոն։ Թալմանը փոխարինեց Քեյթլին Դիասին, ով առաջին մուլտֆիլմում հնչեցրեց Ռայլիին։
  • Դայան Լեյն - Ջիլ Անդերսոն (Ռայլիի մայրը)
  • Քայլ Մաքլախլեն - Բիլ Անդերսոն (Ռայլիի հայրը)

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմի ռեժիսյոր՝ Փիթ Դոկտերը ասեց, «որ առայժմ ես գաղափար չունեմ շարունակության վերաբերյալ»՝ որոշելով փոխարենը զբաղվել բնօրինակ նախագծերով Pixar ստուդիայի համար։ Այնուամենայնիվ, 2016 թվականի հունվարին, նա նշեց հնարավոր շարունակության գաղափարների քննարկումը սկսելու ծրագրերի մասին։ Նույն թվականի հուլիսին Pixar-ի նախագահ Ջիմ Մորիսն ասաց, որ այդ պահին մի քանի բնօրինակ ֆիլմեր ստեղծելու պարտավորությունները Pixar-ի այլ ախշատանքների սիքվելների վրա (այդ թվում «Գլուխկոտրուկը») դիտարկման հնարավորություն չթողեցին։

2022 թվականի սեպտեմբերին D23 Expo-ի ցուցահանդեսում պաշտոնապես հայտարարվեց սիքվելը, որտեղ ֆիլմի քննարկման համար ներկա էր Էմի Փոլերը, ով կվերադառնա ուրախության կերպարի ձայնին։ Ռեժիսոր է դարձել Քելսի Մանը, պրոդյուրսեր՝ Մարկ Նիլսենը, իսկ Մեգ Լեֆովը՝ սցենարիստ։ Մանայի համար այս աշխատանքը դեբյուտային է լիամետրաժ ֆիլմում։ Աշխարհկառուցման «հավաստի» ստեղծման համար Մանն օգտագործել է Դոկտերի գաղափարը «հինգից քսանյոթ զգացմունքների» առկայության մասին առաջին ֆիլմից, որը նա առաջարկել է արտադրության ընթացքում[1]։

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գլուխկոտրուկ 2»-ի Ուրախության դերակատարման համար Պոլերը ստացել է 5 միլիոն դոլար, իսկ մնացած բոլորի աշխատավարձը կազմել է $100 000։ 2022 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Մինդի Քեյլինգը և Բիլ Հեյդերը չեն կրկնի իրենց Զզվանքի և Վախի դերակատարումները, իրենց աշխատավարձից դժգոհության պատճառով, որը կազմում էր Պոլերի հոնորարի ընդամենը երկու տոկոսը։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գլուխկոտրուկ 2»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 14-ին ԱՄՆ-ում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Taylor, Drew (2023 թ․ փետրվարի 21). «Pete Docter Opens Up About the Past, Present and Future of Pixar». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.
  2. Rubin, Rebecca; Vary, Adam B. (2022 թ․ սեպտեմբերի 15). «Disney Removes Star Wars Spinoff Rogue Squadron From Release Calendar, Sets Dates for Snow White, Inside Out 2 and Lion King Sequel». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գլուխկոտրուկ 2 (մուլտֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլուխկոտրուկ 2 (մուլտֆիլմ)» հոդվածին։