Գերմանիայում ամանորյա հարձակումներ կանանց վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյոլնի քաղաքապետ Հենրիետ Թրեքերը մամուլի ասուլիսի ժամանակ, 2016 թվականի հունվարի 6

Գերմանիայում ամանորյա հարձակումներ կանանց վրա, զանգվածային հարձակումներ (մոտ 1000 գրանցված դեպք[1]) հիմնականում կանանց վրա 2016 թվականի սկզբի նախօրեին[2][3][4]։ Դրանից հետո Քյոլնի դատախազությունը հայտարարություն է արել այն մասին, որ քաղաքում ամանորյա իրադարձությունների ժամանակ կանանց վրա հարձակվելու մեջ կասկածվողների ճնշող մեծամասնությունը փախստականներ չեն։ Պարզվել է, որ կասկածյալների թվում միայն մի քանի հոգի են Սիրիայի և Իրաքի քաղաքացիներ, իսկ հարձակվողների հիմնական մասը Հյուսիսային Աֆրիկայից են, որոնք բավականին երկար ժամանակ ապրում են Գերմանիայում։ Դատախազությունը նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ ոստիկանություն է ներկայացվել 1054 դիմում, որոնցից 454-ը սեռական ոտնձգությունների, իսկ 600-ը՝ գողության մասին[5][6][7][8]։

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային կայարան Քյոլնում գիշերը. 2010 թվականի լուսանկար

Առաջին և ամենանշանակալի միջադեպերի թվում են կողոպուտները, սեռական ոտնձգությունները և բռնաբարությունները (հաղորդվում է երկու դեպքի մասին)[9]։ Նշվում է, որ տոն նշող քաղաքացիների բազմության մեջ է մտել 1000 տղամարդկանցից բաղկացած խումբ, որոնք հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից էին, որոնք հարձակումներ են կազմակերպել կանանց վրա[10]։ Մինչև հունվարի 12-ը ոստիկանությունը 650-ից ավելի դիմում է ստացել[11]։

Քյոլնից բացի նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել ինչպես Գերմանիայի այլ քաղաքներում (Բեռլին, Համբուրգ, Դյուսելդորֆ, Շտուտգարտ)[12], այնպես էլ Շվեյցարիայում (Ցյուրիխ) և Ավստրիայում (Զալցբուրգ)[13][14]։

Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը խոստացել է ուսումնասիրել «թահարրուշ» կոչվող երևույթը[15], որի տակ արաբական երկրներում հասկացվում է կոլեկտիվ սեռական ոտնձգությունը. երիտասարդ տղամարդիկ շրջապատում են կնոջը, սկսում են անպարկեշտ բաներ գոռալ, փորձել դիպչել և խլել անձնական իրերը։ Նման դեպքերի մասին հաղորդվել է, օրինակ, Եգիպտոսի հեղափոխության ժամանակ, որտեղ 2011 թվականից մինչև 2014 թվականի հունիսը Թահրիր հրապարակում բռնաբարության է ենթարկվել 250 կին, այդ թվում՝ օտարերկրյա թղթակիցներ[16]։ Ոստիկանության խոստովանությամբ՝ Գերմանիայում մինչ օրս նման միջադեպեր չեն գրանցվել[17]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանության հայտարարությունները գերմաներեն և արաբերեն լեզուներով՝ վայրագությունների հետաքննությանը օգնելու համար պարգևատրելու համար

Սկանդալի ազդեցությունն ուժեղացել է նրանով, որ ոստիկանությունը մի քանի օր շարունակ թաքցնում էր տեղի ունեցածի իրական մասշտաբները, իրավիճակին անմիջապես չեն արձագանքել նաև գերմանական ԶԼՄ-ները[18], իսկ Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը գերմանացի կանանց խորհուրդ է տվել փոխել իրենց վարքը հասարակական վայրերում՝ «քայլել խմբերով» և «պահպանել պարզած ձեռքի հեռավորությունը»[19], ինչը քննադատության և կատակների տարափ է առաջացրել[20]։ Հունվարի 10-ին Սիրիայից և Պակիստանից ներգաղթյալները Քյոլնում զինված հարձակումների են ենթարկվել։ Տեղական մամուլի հաղորդագրությունների համաձայն, ազգայնական տրամադրված երիտասարդները համախմբվել են սոցիալական ցանցերի միջոցով, որպեսզի քաղաքի փողոցներում «մարդկանց» որս կազմակերպեն.լրատվամիջոցներն այդ իրադարձությունները կապել են Գերմանիայի տարբեր քաղաքներում կանանց վրա միգրանտների վերջին հարձակումների հետ։ Կանցլեր Անգելա Մերկելը կրիմինալ իրավիճակի սրման կապակցությամբ չեղարկել է այցը Դավոսի տնտեսական ֆորում[21]։ Քյոլնի ոստիկանապետ Վոլֆգանգ Ալբերսը վաղաժամ թոշակի է ուղարկվել[22]։

Գերմանիայի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել, որոնք դատապարտել են հարձակումները, դրանց մի մասը, ընդ որում, ունեցել է նաև հակամիգրացիոն ուղղվածություն[23], մի մասը կոչ է արել դիմակայել միգրանտների նկատմամբ թշնամական վերաբերմունքին։ Հարձակումների, սեքսիզմի և ռասիզմի դեմ առանձին հանրահավաք է անցկացվել սիրիացի և աֆղան փախստականների կողմից[24]։

Այս իրադարձություններին արձագանքել են նաև ԵՄ Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները[25]։

Օրենքի խստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 2016 թվականի ամռանը Գերմանիայի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել քրեական օրենսգրքում՝ սեռական հանցագործությունների որակավորման մեջ մտցնելով «ոչ նշանակում է ոչ» սկզբունքը։ Մինչև հինգ տարվա ազատազրկում նախատեսված է նույնիսկ այն դեպքում, երբ տուժողը համաձայն չէ սեռական ակտին բառերով կամ ժեստերով, մինչդեռ նախկինում հանցագործին կարելի էր դատապարտել միայն այն դեպքում, եթե նա սպառնում էր զոհին, իսկ նա ակտիվորեն դիմադրում էր։

2017 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոլնի ոստիկանությունը կարծում է, որ 2017 թվականի ամանորի գիշերը կանխել է նախորդ տարվա անկարգությունների կրկնությունը։ 650 մարդ, հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից, կանգնեցվել է քաղաքի կենտրոն տանող ճանապարհին, 29 մարդ ձերբակալվել է[26]։ Հարևան կայարանում գնացքից հանվել է 300 մարդ, ոստիկանությունը պարզել է 1300 մարդու ինքնությունը[27]։ Ոստիկանության ջոկատներն ավելացել են ևս 200 աշխատակիցներով (ընդհանուր՝ գրեթե 1500). Քյոլնի ոստիկանությունը ձգտում էր ամեն գնով խուսափել անցյալ տարվա իրադարձություններից[28]։

  • Կանանց վրա նման հարձակումները կրկնվել են հունվարի 1-ի գիշերը Ինսբրուքի արևմտյան մասում (Ավստրիա)։ Ավելի քան մեկ տասնյակ կանայք դիմել են ոստիկանություն սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններով, Ավստրիայի ոստիկանությունը հետաքննում է սեռական բնույթի հարձակումների ռեկորդային թիվը[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rund 1000 Silvester-Straftaten in vier NRW-Großstädten». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Артур Вернер (06 января 2016). «Подсоборная сенсация». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  3. Жанна Спитковская. (7 января 2016). «Протокол отчета старшего комиссара полиции о новогодней ночи в Кёльне». Эхо Москвы. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
  4. Анастасия Ляликова. (11.01.2016). «Меркель отменила поездку в Давос после серии нападений в Кельне». РБК. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  5. «Рамблер.Новости - 55 из 58 «новогодних» насильников в Кельне — не беженцы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Прокуратура Кельна шокировала информацией по делу о громких изнасилованиях». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Übergriffe in Köln: Liste zeigt Straftaten an Silvester - WELT». DIE WELT. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  8. «Прокуратура ФРГ: Кельнские насильники оказались не беженцами». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  9. Надежда Ермолаева. (07.01.2016). «Кельн: Нападавшие на женщин утверждали, что их пригласила Меркель». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  10. Юлия Алехина. (05.01.2016). «В центре Кельна около тысячи мигрантов устроили в новогоднюю ночь секс-охоту на женщин». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  11. «Übergriffe in Köln: Zahl der Anzeigen steigt auf mehr als 650». Der Spiegel. 12.01.2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.(գերմ.)
  12. «Немецкая полиция поведала о наглости хулиганов-мигрантов, устроивших новогодние нападения на женщин в Кельне». NEWSru.com. 7 января 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  13. Сергей Ромашенко. (07.01.2016). «В Цюрихе и Зальцбурге расследуют случаи сексуальных домогательств». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  14. «Полиция признала: в новогодних атаках на женщин в Европе участвовали мигранты». Вести.ру. 8 января 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  15. Martin Lutz. (10.01.16). «Das Phänomen "taharrush gamea" ist in Deutschland angekommen». Die Welt. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.(գերմ.)
  16. «Египтяне «отпраздновали» инаугурацию президента групповыми изнасилованиями на площади Тахрир». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  17. «Нападения в Кельне: как идет расследование». Meduza. 10 января 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  18. Обзор подготовил Дмитрий Полтавский. (6 января 2016). «Пресса Британии: нападения в Кельне - почему молчали немецкие газеты?». Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  19. «Мэр Кельна посоветовала немкам изменить поведение во избежание домогательств». Lenta.ru. 7 января 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  20. «Совет мэра Кёльна о секс-домогательствах заставил немцев вспомнить "зигу"». РЕН ТВ. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  21. Анастасия Новикова. (7 января 2016). «Меркель сделала заявление в связи с беспорядками в Кельне». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  22. «Глава полиции Кельна досрочно отправлен на пенсию из-за новогодних беспорядков». Lenta.ru. 8 января 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  23. Полиция Кельна водометами разогнала участников митинга против исламизации Արխիվացված 2016-12-21 Wayback Machine // 10 января 2016
  24. «Кельн: сирийские и афганские беженцы — против расизма и сексизма». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  25. Кристоф Хассельбах, Илья Коваль. (11.01.2016). «Восточноевропейские страны ЕС о ЧП в Кельне: мы же предупреждали». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  26. Полиция Кельна предотвратила массовые беспорядки в новогоднюю ночь Արխիվացված 2017-01-02 Wayback Machine // DW, 1 января 2017
  27. В Кельне полиция устанавливает личности 1300 человек Արխիվացված 2017-01-02 Wayback Machine // DW, 1 января 2017
  28. Как полиция предотвратила хаос в Кельне, но попала под огонь критики Արխիվացված 2017-01-03 Wayback Machine // DW, 2 января 2017
  29. «Они плясали вокруг своих жертв»: полиция Австрии расследует нападения на женщин 1 января Արխիվացված 2017-01-09 Wayback Machine // RT, 5 января 2017

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]