Jump to content

Գերակայության գաղափարախոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերակայության գաղափարախոսություն, համոզմունք, որ որոշակի ռասա, տեսակ, ժառանգականություն, էթնիկ խումբ, կրոն, սեռ, դիրք հասարակության մեջ, համոզմունքների համակարգ կամ մշակույթ գերազանցում է ուրիշներին և իրավունք է տալիս նրանց, ովքեր նույնացվում են դրանց հետ, տիրել, վերահսկել կամ կառավարել նրանց, ովքեր չեն նույնացվում։

Որոշ մարդիկ կարծում են, որ տղամարդկանց գերակայության գաղափարախոսությունը, որը հայտնի է նաև որպես «տղամարդկանց գերիշխանություն» կամ «հայրիշխանություն», գոյություն է ունեցել բոլոր մշակույթների ողջ մարդկության պատմության ընթացքում։ Գերակայության գաղափարախոսության դեպքում հատուկ իրավունքները կամ կարգավիճակը տրամադրվում են տղամարդկանց, այսինքն՝ համարվում են տղամարդկային արտոնություն»։ Նման գերակայությունն ապահովվում է տարբեր մշակութային, քաղաքական և միջանձնային ռազմավարությունների միջոցով[1]։ Մյուսները նշում են, որ դա հաճախ հավասարակշռված է եղել կանանց ազդեցության տարբեր ձևերով[1]։ 19-րդ դարից ի վեր սկսել է աճել ֆեմինիստական շարժումների թիվը, որոնք դեմ են հանդես գալիս տղամարդկանց գերակայությանը և ձգտում են հասնել հավասար իրավական իրավունքների և կանանց համար երաշխիքների բոլոր մշակութային, քաղաքական և միջանձնային հարաբերություններում[2][3][4]։ Ներկայումս ի հակակշիռ անդրոկենտրիզմի, որի տեսանկյունից տղամարդիկ շատ չափանիշներով գերազանցում են կանանց, առաջացել է գինոկենտրիզմ, որը հաստատում է կանանց գերակայությունը տղամարդկանց նկատմամբ[5]։

Եվրոպական գաղութատիրության ժամանակներում Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Օվկիանիայում և Ասիայում սպիտակ ռասայի գերակայության գաղափարը (Սպիտակ սուպրեմասիզմ) և «Սպիտակ մարդու բեռը» արտահայտությունը լայնորեն օգտագործվել են իմպերիալիստական քաղաքականությունը՝ որպես ազնիվ նախաձեռնություն, արդարացնելու համար[6][7][8]։

ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմից հետո երկրի հարավում ստեղծվել է գաղտնի կազմակերպություն, որը կոչվել է Կու-կլուքս-կլան։ Դրա նպատակը եղել է Հարավի վերակառուցման շրջանից հետո սպիտակների գերակայության վերականգնելը[9]։ Նրանք քարոզել են գերակայության բոլոր այլ ցեղերի, ինչպես նաև հրեաների, կաթոլիկների և այլ փոքրամասնությունների։ Որոշ հեղինակներ Կու կլուքս կլանը համարում են սպիտակ սուպրեմասիզմի ձևերից մեկը։ Այսօր ԱՄՆ-ում շատ նման կազմակերպություններ կան[10]։

20-րդ դարի սկզբից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ Սյովի դարաշրջանում, Ճապոնական կայսրության քարոզչությունն օգտագործել է «Հակկո իթիու» («ութ անկյուն») հին հայեցակարգը, որպեսզի աջակցի այն գաղափարին, որ ճապոնացիները բարձրագույն ռասա են, որը կոչված է կառավարել Ասիան և Խաղաղ օվկիանոսը։ Շատ փաստաթղթեր, ինչպիսիք են «Կոկուտայը», «Սինմին նո Միթին» և «Յամատոյի ռասայի համաշխարհային քաղաքականության ուսումնասիրությունը որպես կենտրոնակազմող», համարվել են ճապոնացիների ռասայական գերակայության հայեցակարգը։

1930-ական և 1940-ական թվականներին, Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը քարոզել է պարոնայքների արիական ցեղի գոյությունը, և նվաճումների միջոցով փորձել է ստեղծել այս հայեցակարգին համահունչ կայսրություն ողջ Եվրոպայում։ Նացիստական Գերմանիան և նրա Ճապոնական դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կազմել են «Առանցքի երկրների» հիմքը։

Աֆրիկայում Հարավային Սուդանի սևամորթ բնակչությունը պնդել է, որ այն ենթարկվել է արաբական բնակչության կողմից ռասիստական հարձակումների, որոնք նրանք նույնացրել են Սպիտակ սուպրեմասիզմի դրսևորման պատմական փաստի հետ, որը կոչվում է «Ապարտհեյդ Հարավային Աֆրիկայում»[11][12]։ Դարֆուրի հակամարտության ժամանակ ցեղասպանության ենթադրյալ փաստերը բնութագրվել են որպես արաբական ռասիզմի օրինակ։

Ներկայումս գոյություն ունի նաև «Սև սուպրեմասիզմ» (անգլ.՝ Black supremacy), որը հաստատում է սևամորթ ցեղի գերակայությունը։ Սև սուպրեմասիզմի գաղափարախոսությունը բնորոշ է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Իսլամի ազգը» (Nation of Islam) և «Սև հովազների կուսակցություն» (անգլ.՝ Black Panther Party for Self-Defense)։ Սև սուպրեմասիզմի որոշ գաղափարախոսներ, այսպես կոչված, «մելանինե տեսության» հետևորդներն են։ Այս տեսության հետևորդների տեսանկյունից մելանինը (բնական մուգ գունակը, որը պարունակվում է աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց մաշկի մեջ) պայմանավորում է սևամորթ ցեղի ներկայացուցիչների հատուկ ունակությունները[13][14]։ Կա նույնիսկ մի հայտարարություն, որ մաշկի սպիտակ գույնը գենետիկ մուտացիայի պատճառած անոմալիա է (ալբինիզմի տեսակ)։

Որոշ գիտնականներ և գրողներ պնդում են, որ գերակայության քրիստոնեական գաղափարախոսությունը հանդիսանում է Սուրբ Երկիր խաչակրաց արշավանքների, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում մուսուլմանների և հեթանոսների դեմ խաչակրաց արշավանքների շարժառիթը։ Գոյություն ունեն արտահայտություններ, որոնց համաձայն գերակայության քրիստոնեական գաղափարախոսության մասերից մեկը տրանսատլանտյան ստրուկների առուծախն է[15][16]։ Նաև կա ենթադրություն, որ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի աջակցությունը քրիստոնեական ֆունդամենտալիզմին կապված է Մերձավոր Արևելքում իր քաղաքականության մեջ «սուպրեմասիզմի քրիստոնեական տեսլականի» հետ[17]։

Որոշ գիտնականներ և գրողներ խոսում են իսլամական գաղափարախոսության գերակայության գոյության մասի[18]։ Ղուրանը և այլ իսլամական փաստաթղթերը թույլ են տալիս անհանդուրժելի մեկնաբանություններ, որոնք օգտագործվել են գերակայության գաղափարախոսների կողմից իսլամի գերակայությունն արդարացնելու համար։

Կոնկրետ օրինակներ․ Մուսուլմանական մասնակցությունն Աֆրիկյան ստրկավաճառությանը, 20-րդ դարի սկզբի «պանիսլամիզմը» (Աբդուլ Համիդ II)[19], ջիզյան և մուսուլմանական երկրներում ամուսնության կանոնները, որոնք դրվում են ոչ մուսուլմանների վրա[20], Մալազիայում բազմակարծության կանոնների ծավալուն իսլամական մեկնաբանությունները և Եվրոպայում որոշ ներգաղթյալ մուսուլմանների կողմից կիրառվող պաշտպանողական սուպերմասիզմը[21]։ Այլ հեղինակներ խոսում են «կործանարար, կատաղի Իսլամական դոգմաների մասին գերազանցության մասին», և որ գերակայության գաղափարախոսությունը բնորոշ է իսլամին։ Բրյուս Բավերը պնդում է, որ Սաուդյան Արաբիայի արքայազնները ֆինանսավորում են այն հաստատությունները, որոնք Իսլամական գերակայության գաղափարախոսության մեղադրանքները բնութագրում են որպես իսլամաֆոբական սուտ[22]։

Որոշ գիտնականներ և գրողներ խոսում են հրեական գաղափարախոսության գերակայության մասին, հաճախ կապված Իսրայելի և Սիոնիզմի հետ[23]։ Իլան Պապպեն գրում է, որ առաջին ալիան Իսրայելում ստեղծել է մի հասարակություն, որը հիմնված է հրեական գերակայության վրա։ Ջոզեֆ Մասադը կարծում է, որ «հրեական սուպրեմասիզմը» միշտ եղել է կրոնական և աշխարհիկ սիոնիզմի գերիշխող սկզբունք[24][25]։ Հակադիֆամացիոն լիգան դատապարտում է որպես «հակասեմական» Դևիդ Դյուկի և Քևին Բ.Մակդոնալդի հեղինակությամբ «հրեական սուպեմասիզմի» գրականությունը[26]։

Զրադաշտականությունը, հնագույն կրոններից մեկը, ծնվել է այն մարդկանց մեջ, ովքեր իրենց անվանել են արիացիներ, այդ թվում պարսիկները[27]։ Ֆրիդրիխ Նիցշեի աշխատանքները, ինչպես «Այսպես էր խոսում Զարատուստրը» (Զորոաստրի մեկ այլ անվանում), նացիստների կողմից մեկնաբանվել են որպես հիմք արիական գերմարդկային սպիտակամորթների գերազանցության իր գաղափարների համար[28]։ Նացիստները նաև յուրացրել են զրադաշտականության խորհրդանիշը՝ ֆարավախարը[29]։

Գերակայության գաղափարախոսության այլ ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նաև այլ տեսակի գերակայության գաղափարախոսություններ, որոնք ունեն այս կամ այն հատկանիշը․

  • Հետերոնորմատիվություն (անգլ.՝ Heteronormativity), աշխարհայացք, որի ժամանակ հետերոսեքսուալությունն ընկալվում է որպես մարդու սեռական վարքի սոցիալական նորմ[30]։
  • Տարիքային խտրականություն (էյջիզմ), մարդու խտրականություն՝ նրա տարիքի հիման վրա։ Դրսևորվում է ադեկվատ ընկալելու և համագործակցելու պատրաստակամությամբ միայն այն մարդկանց հետ, ովքեր համապատասխանում են տարիքի որոշակի սահմանված չափանիշին[31]։
  • Արտաքին կերպարի, աճի և քաշի խտրականություն[32]։
  • Մաշկի գույնի (կոլորիզմի), լեզվական կամ ակցենտի խտրականություն։ Խտրականության այս ձևերի դեպքում որոշակի գույնի մաշկ ունեցող անձինք, որոնք խոսում են որոշակի լեզվով կամ ունեն որոշակի շեշտադրում, իրենց ավելի լավ են համարում, քան նրանք, ովքեր չունեն այդ նշանները, և դրա պատճառով նրանք հավակնում են հասարակության մեջ ավելի բարձր դիրքի[33]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Peggy Reeves Sanday, Female power and male dominance: on the origins of sexual inequality, Cambridge University Press, 1981, p. 6-8, 113—114, 174, 182. ISBN 0-521-28075-3, 9780521280754
  2. Collins Dictionary and Thesaurus. — London: Collins, 2006. — ISBN 0-00-722405-2
  3. Humm, Maggie Modern feminisms: Political, Literary, Cultural. — New York: Columbia University Press, 1992. — ISBN 0-231-08072-7
  4. Drucilla Cornell At the heart of freedom: feminism, sex, and equality. — Princeton, N.J.: Princeton University Press, 1998. — ISBN 978-0-691-02896-5
  5. «English Dictionary». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. Takashi Fujitani, Geoffrey Miles White, Lisa Yoneyama, Perilous memories: the Asia-Pacific War(s), p. 303, 2001.
  7. Miller, Stuart Creighton Benevolent Assimilation: The American Conquest of the Philippines, 1899-1903. — Yale University Press, 1982. — ISBN 0-300-03081-9 p. 5: «…imperialist editors came out in favor of retaining the entire archipelago (using) higher-sounding justifications related to the „white man’s burden.“»
  8. Opinion archive, International Herald Tribune In Our Pages: 100, 75 and 50 Years Ago; 1899: Kipling's Plea(անգլ.) // International Herald Tribune : journal. — 1999. — С. 6. Архивировано из первоисточника 27 Հոկտեմբերի 2005.: Notes that Rudyard Kipling’s new poem, «The White Man’s Burden», «is regarded as the strongest argument yet published in favor of expansion.»
  9. Eric Foner, Reconstruction: America’s Unfinished Revolution, 1863—1877, Perennial (HarperCollins), 1989, p. 425—426.
  10. R. Scott Appleby, The ambivalence of the sacred: religion, violence, and reconciliation, Carnegie Commission on Preventing Deadly Conflict series, Rowman & Littlefield, 2000, p. 103, ISBN 0-8476-8555-1, 9780847685554
  11. «Racism in Sudan». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
  12. «Welcome To B'nai Brith». Bnaibrith.ca. 2004 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
  13. Suzar. «Other Astounding Properties of Melanin » undated.
  14. Carol Barnes (race theorist) (race theorist) Melanin: The Chemical Key to Black Greatness, Vol. 1. — Lushena Books, 2001. — ISBN 1-930097-35-2
  15. Carol Lansing, Edward D. English, A companion to the medieval world, Volume 7, John Wiley and Sons, 2009, p. 457, ISBN 1-4051-0922-X, 9781405109222
  16. Mary E. Hunt, Diann L. Neu, New Feminist Christianity: Many Voices, Many Views, SkyLight Paths Publishing, 2010, p. 122, ISBN 1-59473-285-X, 9781594732850
  17. Nur Masalha, The Bible and Zionism: invented traditions, archaeology and post-colonialism in Palestine-Israel, Volume 1, Zed Books, 2007, p. 116, ISBN 1-84277-761-0, 9781842777619
  18. Joshua Cohen, Ian Lague, Khaled Abou El Fadl, The place of tolerance in Islam, Beacon Press, 2002, p. 23, ISBN 0-8070-0229-1, 9780807002292
  19. Gareth Jenkins, Political Islam in Turkey: running west, heading east?, Macmillan, 2008, p. 59, ISBN 1-4039-6883-7, 9781403968838
  20. Malise Ruthven, Islam: a very short introduction, Oxford University Press, 1997, Macmillan, 2008 p. 117, ISBN 0-19-950469-5, 9780199504695
  21. Bassam Tibi, Ethnicity of Fear? Islamic Migration and the Ethnicization of Islam in Europe, John Wiley & Sons online, June 2010.
  22. Mark W. Smith, The Official Handbook of the Vast Right-Wing Conspiracy 2008: The Arguments You Need to Defeat the Loony Left This Election Year, Regnery Publishing, 2007, p. 27, ISBN 1-59698-049-4, 9781596980495
  23. Ilan Pappé, The Israel/Palestine question, 89, 1999 ISBN 0-415-16947-X, 9780415169479
  24. David Hirsch, Anti-Zionism and Antisemitism: Cosmopolitan Reflections Արխիվացված 2008-10-11 Wayback Machine, The Yale Initiative for the Interdisciplinary Study of Antisemitism Working Paper Series; discussion of Joseph Massad's «The Ends of Zionism: Racism and the Palestinian Struggle», Interventions, Volume 5, Number 3, 2003, 440—451, 2003.
  25. According to Joseph Massad’s «Response to the Ad Hoc Grievance Committee Report1» Արխիվացված 2006-09-13 Wayback Machine on his Columbia University web site during a 2002 rally he said «Israeli Jews will continue to feel threatened if they persist in supporting Jewish supremacy.» Massad notes there that others have misquoted him as saying Israel was a «Jewish supremacist and racist state.» See for example David Horowitz, The professors: the 101 most dangerous academics in America, Regnery Publishing, 271, 2006
  26. David Duke article Արխիվացված 2012-01-04 Wayback Machine and Kevin MacDonald article Արխիվացված 2012-10-02 Wayback Machine at Anti-Defamation League website.
  27. Janet Levy, Iran and the Shia: Understanding Iran, The Rosen Publishing Group, 2009, pp 9-10.
  28. Bill Yenne, Hitler’s Master of the Dark Arts: Himmler’s Black Knights and the Occult Origins of the SS, Zenith Imprint, 2010, pp 43-44.
  29. George Lundskow, The Sociology of Religion: A Substantive and Transdisciplinary Approach, Pine Forge Press, 2008, p 118.
  30. Jillian Todd Weiss. «The Gender Caste System — Identity, Privacy, and Heteronormativity» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  31. Annas, George Genism, Racism, and the Prospect of Genetic Genocide(անգլ.) : journal. — 2003. Архивировано из первоисточника 26 Հուլիսի 2011.
  32. O’Brien, Jodi (2008). Encyclopedia of Gender and Society, Volume 1. SAGE, ISBN 978-1-4129-0916-7
  33. The Legal Aid Society-Employment Law Center, & the ACLU Foundation of North California (2002). Language Discrimination: Your Legal Rights. http://www.aclunc.org/library/publications/asset_upload_file489_3538.pdf Արխիվացված 2012-09-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերակայության գաղափարախոսություն» հոդվածին։