Գեորգ Ֆրիդրիխ Կնապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Ֆրիդրիխ Կնապ
գերմ.՝ Georg Friedrich Knapp
Knapp-georg-friedrich-alte-strassburger-universitaetsreden-frankfurt-a-m-elsass-lothringen-institut-1932-tafelVII.jpg
Ծնվել էմարտի 7, 1842(1842-03-07)[1][2]
Գիսեն, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էփետրվարի 20, 1926(1926-02-20)[3][1][2] (83 տարեկան)
Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա[3]
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունՀայդելբերգի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Եղել է գիտական ղեկավարՎլադիսլավ Բորտկևիչ
Հայտնի աշակերտներVinzenz John?
Պարգևներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
Երեխա(ներ)Elly Heuss-Knapp?
Commons-logo.svg Georg Friedrich Knapp Վիքիպահեստում

Գեորգ Ֆրիդրիխ Կնապ (գերմ.՝ Georg Friedrich Knapp, մարտի 7, 1842(1842-03-07)[1][2], Գիսեն, Հեսսեն, Գերմանիա - փետրվարի 20, 1926(1926-02-20)[3][1][2], Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն, Գերմանական ռայխ, Գերմանիա[3])[5], գերմանացի վիճակագիր և քաղաքական տնտեսագետ, Նոր պատմական դպրոցի ներկայացուցիչ։

Էլլի Հոյս Կնապի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Staatliche Theorie des Geldes, 1923

Ծնվել է 1842 թվականի մարտի 7-ին։ Նրա հայրը հայտնի քիմիկոս Ֆրիդրիխ Լյուդվիգ Կնապն էր։

Սովորել է Մյունխենի, Բեռլինի, Գյոթինգենի համալսարաններում։ Եղել է վիճակագրական բյուրոյի տնօրեն (1867 թվականից), 1869 թվականին դարձել է Լայպցիգի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության դոցենտ։ Ստրասբուրգում եղել է նաև ռեկտոր 1891-1892 և 1907-1908 թվականներին[6]։

Նա եղել է Պրուսիայի, Բավարիայի և Հայդելբերգի գիտությունների ակադեմիաների անդամ։

Մահացել է 1926 թվականին Դարմշտադտում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Լիդիա Կորգանովը, ծնվել է Վրաստանում։ Կնոջ հոգեկան հիվանդության պատճառով երկու դուստրերին` Մարիաննային և Էլլիին, Կնապը միայնակ է դաստիարակել այն ընթացքում, երբ կինը բուժում է ստացել առողջարաններում[7]։ Էլլին հետագայում դարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին նախագահ Թեոդոր Հոյսի կինը։

Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության վիճակագրության նշանավոր տեսաբանը` Կնապը, այն սակավաթիվ վիճակագիրներից մեկն էր, որն ուներ խիստ մաթեմատիկական պատրաստվածություն. մասնավորապես Կնապն է մշակել է մահացության ինդեքսը որոշելու մեթոդը։ Սոցիալական վիճակագրության ոլորտում Կնապը սոցիալական երևույթների օրենքները չի վերագրել անխուսափելի բնական օրենքների օրինաչափություններին. ընդունելով ֆիզիկական օրենքների ազդեցությունը բարոյա-վիճակագրական երևույթների կայունության վրա` նա ակնկալում էր մեթոդաբանական գիծ ստանալ սոցիալական էթիկայի զարգացումից, որն իր առջև կամքի ազատության հարց է դնում։

Մշակել է փողի պետական տեսությունը, որտեղ նա պետությանը վերագրել է փողի շրջանառության կարգավորման միջոցով երկրի տնտեսությունը կառավարելու ունակությունը։ Կնապի դրամական տեսությունը կանխատեսում էր Ջոն Մեյնարդ Քեյնսի հայացքները։

Ստրասբուրգի այսպես կոչված ագրարային պատմության դպրոցի հիմնադիրներից մեկն է, որն ուսումնասիրել է ագրարային զարգացման և դրանց տարածման շրջանների հիմնական տեսակները։ Ագրարային հարաբերությունների պատմության վերաբերյալ իր ուսումնասիրություններում հիմնական ուշադրությունը դարձրել է իրավական հասկացությունների վերլուծությանը։ Քննադատել է պրուսական ագրարային բարեփոխումները, որոնք, նրա կարծիքով, չեն ապահովել գյուղացիների սեփականության իրավունքը հողի վրա, ինչը հանգեցրել է գյուղացիների զանգվածային հողազրկությանը և բատրակ դառնալուն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա վաղ աշխատանքները հիմնականում վերաբերում են բնակչության և գյուղատնտեսության հարցերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Кнапп Георг Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Orden Pour le Mérite für Wissenschaften und Künste, ed. (1978)։ Die Mitglieder des Ordens (գերմաներեն)։ II (1822—1952)։ Berlin: Gebr. Mann Verlag։ ISBN 3-7861-1125-1։ Արխիվացված է օրիգինալից 6 դեկտեմբերի 2020-ին 
  6. «Prof. Dr. phil. Georg Friedrich Knapp»։ Catalogus Professorum Lipsiensium (գերմաներեն)։ University of Leipzig։ Արխիվացված է օրիգինալից 6 դեկտեմբերի 2020-ին։ Վերցված է 6 դեկտեմբերի 2020 
  7. Vgl. Georg Friedrich Knapp, Elly Heuss-Knapp: Eine Jugend. 2., erw. Auflage. 1947.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]