Գեորգ Միքայելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգ Միքայելիս
 
Կուսակցություն՝ Գերմանական ազգային ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Գյոթինգենի համալսարան, Լայպցիգի համալսարան և Վրոցլավի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և փաստաբան
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր սեպտեմբերի 8, 1857(1857-09-08)[1][2][3]
Ծննդավայր Chojnów, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4]
Վախճանի օր հուլիսի 24, 1936(1936-07-24)[1][2][3] (78 տարեկան)
Վախճանի վայր Բադ Զարով, Նացիստական Գերմանիա[4]
Քաղաքացիություն  Գերմանական կայսրություն,  Պրուսիայի թագավորություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա

Գեորգ Միքայելիս (գերմ.՝ Georg Michaelis, սեպտեմբերի 8, 1857(1857-09-08)[1][2][3], Chojnów, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն[4] - հուլիսի 24, 1936(1936-07-24)[1][2][3], Բադ Զարով, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի իրավաբան և քաղաքական գործիչ։ 1917 թվականի հուլիսի 14-ից հոկտեմբերի 31-ը երեքուկես ամիս զբաղեցրել է Գերմանիայի ռայխսկանցլերի և Պրուսիայի նախարար-նախագահի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ Միքայելիսը ծնվել է ժառանգական իրավաբանների ընտանիքում։ Իրավագիտություն է սովորել Վրոցլավի, Լայպցիգի և Վյուրցբուրգի համալսարաններում։ Գյոթինգենի համալսարանում դիպլոմ պաշտպանելուց հետո 1885-1889 թվականներին դասավանդել է Տոկիոյի գերմանական իրավաբանական գիտությունների դպրոցում, եղել է Ճապոնիայի կառավարությանն առընթեր օտարերկրյա խորհրդական։ Վերադառնալով Գերմանիա՝ նա անցել է քաղաքացիական ծառայության և աշխատել Պրուսիայի իրավաբանական և ներքին վարչական ծառայությունում։

Միքայելիսը ակտիվ մասնակցություն է ունեցել Գերմանիայի ուսանողական շարժմանը։ Բադ Զարովում նա կազմակերպել է ուսանողական ուսումնական կենտրոն։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի բարձրագույն զինվորական կոչումներին հաջողվեց պաշտոնանկ անել Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգին և իշխանության բերել առանձնապես հայտնի իրավաբան Գեորգ Միքայելիսին։ Սակայն շուտով պարզվել է, որ քաղաքական կյանքին չմասնակցած Միխաելիսը չի կարողանում գլուխ հանել իր նոր աշխատանքից։ Նա հարաբերություններ չի հաստատել Ռայխստագի հետ, որը պահանջում էր ժողովրդավարական բարեփոխումներ։ 1917 թվականի հոկտեմբերի 31-ին Միքայելիսը հրաժարական է տվել և հրաժարվել պորտֆելից Գեորգ ֆոն Գերտլինգի նոր կաբինետում։

1918 թվականի ապրիլի 1-ից մինչև 1919 թվականի մարտի 31-ը ռայխսկանցլերի պաշտոնից հրաժարվելուց հետո Միքայելիսը զբաղեցրել է պրուսական Պոմերանիա նահանգի նախագահի պաշտոնը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Für Staat und Volk. Eine Lebensgeschichte. Berlin: Furche 1922.
  • Weltreisegedanken. Berlin: Furche 1923.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bert Becker. Georg Michaelis: ein preußischer Jurist im Japan der Meiji-Zeit; Briefe, Tagebuchnotizen, Dokumente 1885—1889. — München: Iudicium, 2001.
  • Bert Becker. Georg Michaelis: Preußischer Beamter, Reichskanzler, Christlicher Reformer 1857—1936. Eine Biographie. — Paderborn: Ferdinand Schöningh, 2007. — ISBN 978-3-506-76381-5.
  • Christoph Regulski. Die Reichskanzlerschaft von Georg Michaelis 1917: Deutschlands Entwicklung zur parlamentarisch-demokratischen Monarchie im Ersten Weltkrieg. — Marburg: Tectum-Verlag, 2003. — ISBN 3-8288-8446-6.