Գեորգս Պելեցիս
Գեորգս Պելեցիս | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Georgs Pelēcis |
Ծնվել է | հունիսի 18, 1947[1] (77 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Երկիր | ԽՍՀՄ և Լատվիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտագետ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Գեորգս Պելեցիս, նաև՝ Գեորգես Պելեցիս (լատիշերեն՝ Georgs Pelēcis, Georges Pélétsis;[3], հունիսի 18, 1947[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի կոմպոզիտոր և երաժշտագետ, Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ Լատվիացի միակ կոմպոզիտորն է, ում ստեղծագործություններից կատարվել են Լոնդոնի թագավորական Ալբերտ հոլ համերգասրահում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պելեցիսը ծնվել է Ռիգայում։ Երաժշտական բարձրագույն կրթությունն ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայում, Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ[5], ստեղծագործական փորձաշրջան անցել Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում։ Նրա կոմպոզիտորական ոճը բնորոշվում է որպես «նոր ներդաշնակ երաժշտություն» ("new consonant music")՝ «զարմանահրաշ զուլալ, դրական ոգով»[6]։
Կոմպոզիտորի հիշարժան ստեղծագործություններից են՝
- Revelation, Concerto for counter-tenor, piano, and trumpet
- Buena-Riga
- Վերջին երգը
- Ծաղկած եղրևանին, կոնցերտ ջութակի,վիբրաֆոնի և լարային գործիքների համար
- Jack and the Beanstalk, երաժշտություն Ռոալդ Դալի առակի համար (սիմֆոնիկ նվագախումբ ր ասմունքողներ)
- Ամանորյա երաժշտություն դաշնամուրի համար (1977)
- Սյուիտ № 1 (1980) դաշնամուրի համար
- Կոնցերտ փողի և նվագախմբի համար (1982)
- Concertino bianco դաշնամուրի և կամերային նվագախմբի համար (1983)
- Սյուիտ № 2 դաշնամուրի համար (1984)
- Երաժշտություն պատի հետևից, ջութակի, ալտի, թավջութակի և ֆագոտի համար, (1984)
- Lamento, струнный квартет (1986)
- Nevertheless, կոնցերտ դաշնամուրի, ջութակի և կամերային նվագախմբի համար (1994)
- Christ is Risen! ուղղափառ օրատորիա սոպրանոյի, մեցցո սոպրանոյի, տենորի, բասի, խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1996)
- Marcia funebre դաշնամուրի համար (1998)
- Christ is Born! Ծննդյան տոների օրատորիա խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2000)
- Հանդիպում ընկերոջ հետ ջութակի (կամ դաշնամուրի) և լարային նվագախմբի համար (2001)
- Երկխոսություն սոպրանոյի, երկու կոնտրտենորի և երգեհոնի համար (2003)
- Հանդիպումներ ու բաժանումներ երկու թավջութակի համար (2003)
- Missa Brevis կանանց երգչախմբի և դաշնամուրի համար (2003)
- Մահին մահ ուղղելով, օրատորիա խառը երգչախմբի, ֆոնոգրամի և գեղանկարչական պատկերազարդումների համար (2004)
- Լատվիական ռեքվիեմ (2006)
Խաչատրյանից ես վարպետություն եմ սովորել, իսկ մնացածը՝ կյանքից։ Սովորում եմ, օրինակ, իմ ուսանողներից, երեխաներից։ Չգիտեմ՝ նրանք ինձանից ինչ-որ բան կսովորե՝ն, բայց ես իրենցից սովորում եմ։
Գեորգս Պելեցիս[7] |
Երաժշտագետը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պելեցիսն իր երաժշտագիտական աշխատություններում կենտրոնանում է միջնադարի, Վերածննդի և բարոկկոյի դարաշրջանի երաժշտական արտահայտչաձևերի վրա։ Նա թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ է գրել Ջովանի Պիեռլուիջի դա Պալեստրինայի և Հովհաննես Օկեգեմի թողած երաժշտական ժառանգության մասին[5]։
Լատվիական երաժշտական ակադեմիայում նա դասավանդում է երաժշտության պատմություն ու տեսություն և կոնտրապունկտեր[8]։ Պելեցիսը Ռիգայի Վաղ ժամանակների երաժշտության կենտրոնի առաջին նախագահն է[9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգս Պելեցիսը «Պալեստրինայի երաժշտության բազմազանության սկզբունքները և վոկալ բազմաձայնության դարաշրջանի ավանդույթները»[10] աշխատության համար 1990 թվականին ստացել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան, որոշ ժամանակ անց ընտրվել լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։
- 1993 թ. այդ նույն աշխատության համար արժանացել է Հռոմի Պալեստրինյան կենտրոնի մեդալի։
- 2001 թ. - Լատվիայի մշակույթի նախարարության մրցանակ «Լոնդոն» սիմֆոնիայի, „Dievs ir mīlestība”(«Աստված սեր է») և „Kristus ir dzimis” («Քրիստոս ծնաւ»)օրատորիաների համար
- 2017 թ. - Լատվիայի Հանրապետության Երեք աստղի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124947646 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Pelēcis, Georgs, 1947-. From Library of Congress Name Authority File.
- ↑ Георг Стражнов. Апокалипсис. Вариант композитора Георга Пелециса. // Телеграф : газета. — 2011.(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 Musica Baltica. Georgs Pelēcis. Biography
- ↑ New Consonant Music. Composers."Georgs Pelecis". Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
- ↑ Андрей Шаврей. Георг Пелецис после мировой премьеры своего произведения – «Я дитя своего века». // Латвийские общественные медиа : интернет-портал. — 2017.
- ↑ «Латвийская Национальная опера и балет. Артисты. Георг Пелецис, композитор». официальный сайт ЛНО. Латвийская Национальная опера.
- ↑ «Georgs Pelecis - Latvian composer and musicologist». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Каталог РНБ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georgs Pelēcis at the Latvian Music Information Centre Արխիվացված 2011-10-05 Wayback Machine
- Georgs Pelēcis at Alain Van Kerckhoven Editeur Արխիվացված 2012-02-07 Wayback Machine
|