Գեորգի Ցանև
Գեորգի Ցանև բուլղար․՝ Георги Цанев Ценов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1895 |
Ծննդավայր | Վրաչայի մարզ, Բուլղարիայի իշխանություն |
Մահացել է | հուլիսի 21, 1986[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | գրական քննադատ |
Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
Անդամություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Georgy Tsanev Վիքիպահեստում |
Գեորգի Ցանև Ցենով (բուլղար․՝ Георги Цанев Ценов, սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1895, Վրաչայի մարզ, Բուլղարիայի իշխանություն - հուլիսի 21, 1986[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար քննադատ, գրականագետ, մանկավարժ, պրոֆեսոր (1949), Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետի բուլղարական գրականության պատմության ամբիոնի վարիչ, Բուլղարիայի մշակույթի ժողովրդական գործիչ (1971), Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1974)։
Բուլղարական գրականա-մշակութային կյանքի ականավոր գործիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Ցանևը ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 21-ին Բորովա գյուղում, Վրացայի մարզ։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։
1923 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը որպես սլավոնական բանասիրության մասնագետ։ 1926-1928 թվականներին ստաժավորվել է Պրահայի Կարլի համալսարանում։
Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ 1944 թվականից։
1949 թվականից եղել է պրոֆեսոր Սոֆիայի համալսարանում։ 1937 թվականից PEN ակումբի և 1962 թվականից Եվրոպայի գրողների հասարակության անդամ։ 1957-1963 թվականների Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն։ 1952 թվականից ԲԳԱ-ի թղթակից-անդամ, իսկ 1974 թվականից՝ ակադեմիկոս[2]։
Կինը՝ Բլենիկան (1899-1978), եղել է բուլղար գրող և թարգմանիչ։
Գեորգի Ցանևը մահացել է 1986 թվականի հուլիսի 21-ին Սոֆիայում՝ 90 տարեկան հասակում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես քննադատ հանդես է եկել 1920-ական թվականների սկզբին։ «Գրողներ և ստեղծագործություն» (1932), «Գրական ակնարկներ» (1938) գրքերում պաշտպանել է ռեալիստական արվեստի սկզբունքները։
1938-1943 թվականներին հիմնադրել և խմբագրել է «Արվեստ և քննադատություն» ամսագիրը, որում իրենց գրական ճանապարհն են սկսել Բուլղարիայի երիտասարդ շատ տաղանդներ, ինչպիսիք են Վալերի Պետրովը, Բլագա Դիմիտրովան, Ռադոյ Ռալինը, Ալեքսանդր Գերովը, Բոգոմիլ Ռայնովը և այլք։
Ընտրյալ հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յավարովի ճանապարհ» (1947),
- «Նիկոլա Ֆուրնաջիև» (1963),
- «Բուլղարական գրականության պատմության էջեր» (1953),
- «Ռեալիզմի ճապարհով» (1960),
- «Ավանդույթ և նորարարություն» (1965),
- «Գրողներ և խնադիրներ» (1965)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Никола Иванов, „Посветен на красотата на идеите (Георги Цанев)“, електронно издателство LiterNet, 16.04.2009.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեորգի Ցանև(բուլղ.)
- Текстове на Георги Цанев в Литернет
- Георги Цанев в Bibliotheca Slavica Արխիվացված 2015-12-26 Wayback Machine
- От и за Георги Цанев в Своден каталог НАБИС – национален каталог на академичните библиотеки в България
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Ցանև» հոդվածին։ |
- Հոկտեմբերի 3 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Հուլիսի 21 մահեր
- 1986 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի խմբագիրներ
- Բուլղարացի բանասերներ
- Բուլղարացի գրաքննադատներ
- Բուլղարիայի մշակույթի գործիչներ
- Բուլղարացի մանկավարժներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ