Ալեքսանդր Գերով
Ալեքսանդր Գերով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1919[1] |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1997[1] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և լրագրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Ալեքսանդր Ցվետկով Գերով (բուլղար․՝ Александър Цветков Геров, մայիսի 15, 1919[1], Սոֆիա, Բուլղարիա - դեկտեմբերի 22, 1997[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի բանաստեղծ, արձակագիր ու լրագրող։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Գերովը ծնվել է 1919 թվականի մայիսի 15-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ապագա բանաստեղծն ընդունվում է Սոֆիայի համալսարան։ Նա համալրում է բուլղարական կոմունիստական շարժման շարքերը։ Անդամակցում է Խրիստո Սմիրնենսկու անվան կոմունիստական գրական շրջանակին։ Կոմունիստական գորրծունեության համար Ալեքսանդր Գերովը 1942 թվականին ձերբակալվում և ենթարկվում է ազատազրկման։ Նա բանտում է մնում ընդհուպ այն պահը, երբ Բուլղարիայի կառավարությունը զավթվում է կոմունիստների կողմից՝ 1944 թվականի սեպտեմբերի 9-ին։ Գերովն աշխատանքի է անցնում որպես խմբագիր «Սոֆիա» ռադիոկայանում, «Կինո» ամսագրում և «Cooperative Village», «Ֆոկուս» թերթերում, որոնք նվիրված էին Բուլղարիայի կինեմատոգրաֆիային։ Հետո աշխատում է նաև «Բուլղարացի գրող» (բուլղար․՝ Български писател) հրատարակությունում։
Ալեքսանդր Գերովն իր մահկանացուն կնքում է 1997 թվականի դեկտեմբերի 22-ին Սոֆիայում՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ Ալեքսանդր Գերովի ստեղծագործությունները լույս են ընծայվել «Սլիվեն» թերթում, երբ նա ընդամենը 11 տարեկան էր։ Գրողը նաև բազմաթիվ մանկական գրքերի հեղինակ է։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանաստեղծությունների ժողովածուներ.
- «Ние, хората»
- «Чуден свят»
- «Прашинки»
- «Приятели»
- «Свободен стих»
Արձակ.
- «Фантастични новели» (1966)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александър Геров в Литернет
- Произведения на Александър Геров в Литературен клуб
- Откъси от Дневника на Александър Геров
- Статия на Божидар Кунчев
- «Гълъби» (Александър Геров чете сам стихотворението си), VBOX7
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր Գերով կատեգորիայում։ |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Սոֆիա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1997 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բուլղարացի գրողներ
- Բուլղարացի բանաստեղծներ
- Բուլղարացի լրագրողներ
- Բուլղարացի արձակագիրներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ