Գեորգի Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Մարտիրոսյան
Ծնվել էհունվարի 31, 1948(1948-01-31) (71 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Տատյանա Վասիլևա
Երեխա(ներ)Ելիզավետա Մարտիրոսյան
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Գեորգի Խաչատուրի Մարտիրոսյան (հունվարի 31, 1948(1948-01-31), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2004 թ.)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Մարտիրոսյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ Հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը` ռուս։ 16 տարեկանում ընդունվել է Ռոստովի թատերական ինստիտուտ, որն ավարտել է 1968 թվականին։ Բանակում ծառայել է երգի-պարի համույթում և հանդես եկել որպես կոնֆերանսիե։ Այնուհետև աշխատել է Ռոստովի Մաքսիմ Գորկու անվան ակադեմիական թատրոնում, իսկ հետո` Ռոստովի երիտասարդական թատրոնում։

1980-1983 թվականներին աշխատել է Մոսկվայի երգիծանքի թատրոնում։ Խաղացել է տարաբնույթ դերեր` տարբեր թատրոնների ներկայացումներում։ 1983-1993 թվականներին աշխատել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1998 թվականից` «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում։ 1974 թվականից նկարահանվում է կինոյում, կրկնօրինակել է բազմաթիվ արտասահմանյան ֆիլմեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Մարտիրոսյանի առաջին կինը դերասանուհի Լյուդմիլա Արիստովան էր։ Այդ ամուսնությունից ծնվել է նրա որդին` Դմիտրին։ Երկրորդ կինը դերասանուհի Տատյանա Վասիլևան էր։ Երկրորդ ամուսնությունից ծնվել է նրա դուստրը` Ելիզավետան։ Այժմ Գեորգի Մարտիրոսյանն ամուսնալուծված է։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1974 Էկրանի աստղը Звезда экрана ռեժիսորի օգնական
1975 Կորած արշավախումբը Пропавшая экспедиция Տիխոն
1976 Ոսկե գետակը Золотая речка Տիխոն
1979 20-րդ դարի ծովահենները Пираты XX века Կլյուև
1983 Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները. Ագրայի գանձերը Приключения Шерлока Холмса и доктора Ватсона։ Сокровища Агры Բոհեմիայի թագավորը
1984 ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու ТАСС уполномочен заявить ՊԱԿ-ի աշխատակից
1984 Կրկնակի վազանց Двойной обгон ավտոտեսուչ Ջաֆարով
1984 Շառլոտայի մանյակը Колье Шарлотты Ստաս Սեդով
1985 Նշանառուները Снайперы Գրադով
1985 Գեղեցկության սրահը Салон красоты Վիտյուշա
1990 Իմ նավաստուհի Моя морячка Սուզդալև
1991 Թռչող հոլանդացին Летучий голландец դռնապան
1991 Հանճարը Гений Մորմոն
1992 Կնամոլը 2 Бабник 2 Խուլիո
1995 Սիրել ռուսական ձևով Любить по-русски Գավրիլով
1996 Սիրել ռուսական ձևով 2 Любить по-русски 2 Գավրիլով
1996 Անկարողը Импотент Գեորգի
1996 «Զրահակիր»-ի վերադարձը Возвращение "Броненосца" Լյովչիկ
1997 Խեղճ Սաշան Бедная Саша գնդապետ
1997 Շիզոֆրենիա Шизофрения գեներալ
1999 Վորոշիլովյան հրաձիգը Ворошиловский стрелок դատախազ
2006 Վերելակ Лифт հայր
2007 Ես մնում եմ Я остаюсь Յուրի Զատոնսկի
2007 07-րդը փոխում է ուղղությունը 07-й меняет курс Բիկս
2008 Ես թռչում եմ Я лечу Գրիգորի Եմելյանենկո
2009 «Ռանետկի» «Ранетки» Վլադիմիր Շեստակով
2009 Տանիք Крыша նվագախմբի ղեկավար
2013 Զգույշ, երեխաներ են Осторожно, дети! -
2014 Խնամիները Сватьи Լեոնիդ
2016 Կյանք` կյանքից հետո Жизнь после жизни Զբրուև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]