Ելիզավետա Մարտիրոսյան
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1986 (36 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսական պետական հումանիտար համալսարան և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Գեորգի Խաչատուրի Մարտիրոսյան, մայր՝ Տատյանա Վասիլևա |
Ելիզավետա Գեորգիի Մարտիրոսյան (նոյեմբերի 5, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելիզավետա Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ դերասաններ Տատյանա Վասիլևայի և Գեորգի Մարտիրոսյանի ընտանիքում[1]։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Ելիզավետան դեռ փոքր է եղել[2]։
2007 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լրագրության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի դիզայնի բաժին[1]։
Դերասանուհու առաջին աշխատանքը 2008 թվականին նկարահանված «Չներվածները» ֆիլմն էր։ Ֆիլմում նկարահանվել է նաև Ելիզավետայի մայրը։ Նրանք մարմնավորել են նույն կերպարին՝ տարբեր տարիքում։ Կինոքննադատները միանշանակ չեն ընդունել ֆիլմը[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2009 | Տայգայի տիրուհին | Վիկա |
2008 | Կապույտ գիշերներ | Իրինա |
2008 | Չներվածները | Ալիսան երիտասարդ տարիքում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Мартиросян Елизавета Георгиевна»։ www.kino-teatr.ru։ Վերցված է 2019-01-12
- ↑ 2,0 2,1 «Елизавета Георгиевна Мартиросян: личная жизнь, фото»։ DIWIS (ռուսերեն)։ 2017-06-30։ Վերցված է 2019-01-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տատյանա Վասիլևայի դուստրը բաժանվել է ամուսնուց»։ EG.RU (ռուսերեն)
|